Category: Գեոպոլիտիկա

  • Ուրեմն, ընկերներիցս Վահագն Դիլբարյանը, բիզնեսի մարդ, գիտելիքի մարդ, գրքերի հեղի…

    Ուրեմն, ընկերներիցս Վահագն Դիլբարյանը, բիզնեսի մարդ, գիտելիքի մարդ, գրքերի հեղինակ մարդ, որից շատ բան եմ սովորել, միացել է Սամվել Կարապետյանի թիմին, հրապարակում է արել այդ մասին ու մեկնաբանություններում այս մարդու նկատմամբ սկսվել է ուղղակի տեռոր «քաղաքականությամբ չզբաղվող» շերտի կողմից, թե էս ո՞նց կարող էիր, էս ի՞նչ արեցիր, տուններս քանդվեց, էս ո՞նց ես համարձակվում:
    Ուղղակի ևս մեկ անգամ համոզվեցի, որ «քաղաքականությամբ չզբաղվողները» լավ էլ զբաղվում են ու կոնկրետ ֆավորիտ ուժ էլ ունեն, իսկ Վահագնին կասեմ, որ ողջունում եմ իր որոշումը, որովհետև ինքը պատասխանատվություն է վերցրել, իսկ պատասխանատվություն վերցնող մարդկանց մեր իրականության մեջ ոչ այնքան են սիրում, դա նորմալ է:
    Բոլոր մարդիկ, որոնք ճանաչված են, գործի մարդ են, ունեն հեղինակություն, պետք է այս կամ այն կերպ պատասխանատվություն վերցնեն մեր երկրի համար ու այս վիճակը փոխելու համար:
    Մարդը, իր երկրի ու իր երեխաների ապագայի մասին մտահոգ լինելով, քայլ է արել, ի՞նչ եք վայրահաչում, այ «քաղաքականությամբ չզբաղվողներ»:

  • Դոնալդ Թրամփը հիմա էլ Վենեսուելան է փորձում միացնել ԱՄՆ-ին` որպես 51-րդ նահանգ:…

    🇺🇸🇻🇪 Դոնալդ Թրամփը հիմա էլ Վենեսուելան է փորձում միացնել ԱՄՆ-ին` որպես 51-րդ նահանգ:
    @armgeopolitic

  • Գույքահարկի մասին հիմար օրենքը փոխելու ենք։ Համաներում ենք հայտարարելու բոլոր տ…

    🇦🇲 Գույքահարկի մասին հիմար օրենքը փոխելու ենք։ Համաներում ենք հայտարարելու բոլոր տուգանքների նկատմամբ, որոնց մեջ խրվել է մեր ժողովուրդը։
    Ռոբերտ Քոչարյան
    @armgeopolitic

  • Մարդիկ իրենց տանն ապրում են, բայց այդ տունն արդեն աճուրդի է դրված։ Օրինակ` մեքե…

    🇦🇲 Մարդիկ իրենց տանն ապրում են, բայց այդ տունն արդեն աճուրդի է դրված։ Օրինակ` մեքենադ վարում ես, մեկ էլ պարեկը կանգնեցնում է, ասում՝ ձեր մեքենան հետախուզվում է։ Հետո պարզվում է, որ մի 5000 դրամի պատճառով, դատարանների ու դատական վերահսկողության, իրական արդարադատության բացակայության պատճառով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հետախուզում է հայտարարել մեքենայիդ նկատմամբ, կամ 5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանքներ է դրել:
    Էդմոն Մարուքյան
    @armgeopolitic

  • Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ այս տարի պաշտոնական այց կունենա Ռուսաստան:…

    🇺🇸🇷🇺 Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ այս տարի պաշտոնական այց կունենա Ռուսաստան:
    @armgeopolitic

  • Ովքե՞ր են ՔՊ-ականները՝ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Ալեքսանյ…

    Ովքե՞ր են ՔՊ-ականները՝ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Ալեքսանյանը և մյուսները։ Ի՞նչ մարդ են, ի՞նչ դաստիարակություն են ստացել, որտե՞ղ են դպրոց գնացել և ո՞ր փողոցներում են խաղացել։
    Ամենևին էլ չեմ փորձում թիրախավորել այդ մարդկանց անձնական կյանքը, վիրավորել և նվաստացնել։ Պարզապես հետաքրքիր է, թե ինչո՞ւ է նրանց արտաբերած ցանկացած խոսք այդքան գարշելի ու այլասերված։ Չունեն ոչ մի բարոյական արգելակ։ Չեն կաշկանդվում ոչ ոքից և ոչնչից։ Չեն հարգում ո՛չ տարիք, ո՛չ սեռ և ո՛չ էլ կարգավիճակ։
    Ովքե՞ր են այս մարդիկ, ի՞նչ նյութից են պատրաստված։
    Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի դեղին թերթոնի նողկալի բառապաշարը ներկայումս պաշտոնական հռետորաբանություն է դարձել։ Այս մշակույթն ու վարվելակերպը վստահաբար պետք է մերժվեն ու մարգինալացվեն։
    Իսկ Արայիկ Հարությունյանն էլ, որը հայտնի է որպես միջակ արևելագետ, խայտառակված նախարար և մանր ինտրիգան, թող մի փոքր էլ վայելի բախտի բերումով գլխին ընկած կարգավիճակը։ Շուտով դա էլ չի լինելու։
    Կարպիս Փաշոյան
    @armgeopolitic

  • «Մենք միասին կարող ենք». «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ փոքրիկ տղան ցան…

    🇦🇲 «Մենք միասին կարող ենք». «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ փոքրիկ տղան ցանկացավ ողջունել Ռոբերտ Քոչարյանին ու հավաքի մասնակիցներին:
    @armgeopolitic

  • Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ Ընտրական գործընթացի ն…

    🔥Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ
    Ընտրական գործընթացի նախաշեմին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «մեծ հանդիսավորությամբ» ընդունեց «էթիկայի կանոնագիրք», որտեղ խոսվում էր հանդուրժողականության, քաղաքական հակառակորդների նկատմամբ հարգանքի, զսպվածության և ատելության խոսքի մերժման մասին։
    Սակայն այս «արժեհամակարգային» հայտարարություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակային ելույթում հայտարարում է․
    «Չոքացնելու եմ, Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիտ Բելառուսից բերելու եմ, ենթարկեմ պատասխանատվության, ոչ ոք չի փրկելու»։
    Սա պետական իշխանության ղեկավարի կողմից հնչեցված բացահայտ սպառնալիք է, որը բառացիորեն փոշիացնում է սեփական կուսակցության ընդունած «էթիկական նորմերը» և մերկացնում իշխանության իրական քաղաքական մշակույթը։
    Փաշինյանի այս հայտարարությունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն։
    Այս հաջորդականությունը քաղաքական առումով չափազանց վտանգավոր է։
    Ստեղծվում է մի պատկեր, որտեղ վարչապետի հրապարակային սպառնալիքներին գրեթե ակնթարթորեն հաջորդում են իրավապահ և դատախազական պատժիչ գործողությունները։ Նման պայմաններում այս գործընթացը սկսում է ընկալվել որպես քաղաքական պատվերի իրականացում։
    Սա արդեն ոչ միայն քաղաքական էթիկայի խախտում է, այլ պետական ինստիտուտների հեղինակազրկման գործընթաց։
    Երբ երկրի ղեկավարը հրապարակային սպառնալիքներ է հնչեցնում, իսկ դրանից անմիջապես հետո ակտիվանում են ուժային կառույցները, առաջանում է չափազանց վտանգավոր տպավորություն, որ իրավապահ համակարգը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Ժողովրդավարական պետություններում սա այն կարմիր գիծն է, որի հատումը պետությունը տանում է դեպի վախի, ճնշման և ընտրովի արդարադատության մթնոլորտ։
    Առավել ցնցող է այն, որ Փաշինյանը քաղաքական պայքարը գիտակցաբար տեղափոխում է անձնական և ընտանեկան տիրույթ։ Քաղաքակիրթ քաղաքական մշակույթում անթույլատրելի է քաղաքական հակառակորդի ընտանիքի անդամներին թիրախավորելը, առավել ևս՝ երկրի ղեկավարի մակարդակով։ Սա Փաշինյանի քաղաքական և հոգեբանական նյարդային վիճակի ցուցիչ է։
    Փաշինյանի բառապաշարը վաղուց արդեն դուրս է պետական գործչին վայել հռետորաբանության սահմաններից։ Այն ավելի ու ավելի է հիշեցնում փողոցային հաշվեհարդարի լեզու, որտեղ քաղաքական հակառակորդը դիտարկվում է «ոչնչացման ենթակա թիրախ»։
    Սա չափազանց վտանգավոր միտում է հատկապես ընտրություններից առաջ, երբ իշխանությունը պարտավոր է երաշխավորել հավասար մրցակցություն, քաղաքական հանդուրժողականություն և իրավապահ մարմինների չեզոքություն։ Սրա փոխարեն, հանրությունը տեսնում է սպառնալիքների, ագրեսիվ հռետորաբանության և ուժային մեխանիզմների քաղաքականացման վտանգավոր համադրություն։
    Փաշինյանի հիստերիկ և ագրեսիվ հռետորաբանությունը քաղաքական անապահովության, աճող վախերի և վերահսկողության կորստի զգացողության արտահայտություն է։
    Այս իրավիճակում առավել կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը չտրվեն սադրանքներին և շարունակեն պայքարը՝ հունիսի 7-ն իրական փոփոխությունների, իշխանափոխության օր դարձնելու համար:
    «Բարգավաճ Հայաստանը» բազմիցս հայտարարել է, որ կողմնակից է մրցակցային, քաղաքակիրթ և բովանդակային ընտրապայքարի։ Սակայն ակնհայտ է նաև, որ գործող իշխանությունը փորձում է քաղաքական գործընթացը տեղափոխել ճնշումների, վախի և ռեպրեսիվ մեթոդների դաշտ։
    Հունիսի 7-ի ընտրություններն այսպիսով դառնում են ոչ միայն իշխանափոխության հնարավորություն, այլ նաև Հայաստանի պետական և քաղաքական ապագայի վերաբերյալ հանրաքվե՝ ժողովրդավարության և իրավունքի՞, թե՞ սպառնալիքի, վախի և քաղաքական հաշվեհարդարի պետության միջև։

  • Ես նրա հետ կվարվեմ այնպես, ինչպես իր սիրելի օլիգարխն էր վարվում իր հետ:Ռուբեն Հ…

    🇦🇲 Ես նրա հետ կվարվեմ այնպես, ինչպես իր սիրելի օլիգարխն էր վարվում իր հետ:
    Ռուբեն Հայրապետյանը` Ալեն Սիմոնյանի մասին

    @armgeopolitic