Category: Գեոպոլիտիկա

  • Հորմուզի նեղուցում տեղի ունեցող իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ քաղ…

    🇮🇷🇺🇸 Հորմուզի նեղուցում տեղի ունեցող իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ քաղաքական ճգնաժամի ռազմական լուծում չկա։
    Քանի որ բանակցությունները զարգանում են Պակիստանի բարի ջանքերի շնորհիվ, ԱՄՆ-ն պետք է զգույշ լինի, որպեսզի չներքաշի այն այս ճահճի մեջ։ Նույնը վերաբերում է նաև ԱՄԷ-ին։
    Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի
    @armgeopolitic

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն այն մասին, որ պետք է «օգնել»…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն այն մասին, որ պետք է «օգնել» Հայաստանին հեռացնել իր տարածքում գտնվող ռուս զինվորականներին, ոչ մի լավ բանի մասին չի խոսում ու մեծ վտանգ է պարունակում Հայաստանի համար, որքան էլ դա փորձեն փաթեթավորել «անկախության» ու «ինքնիշխանության» քողի տակ:
    Մեզանից, այսինքն այն մարդկանցից, որոնք Մակրոնով, Պուտինով կամ մեկ այլ առաջնորդով չեն հիանում, ժպիտներին չեն խաբվում ու որոնք մի քիչ հեռուն են նայում ու վտանգ են զգում, հասնում է զգուշացնել, որ փորձ է արվում Հայաստանին ներքաշել աշխարհաքաղաքական ավանտյուրայի մեջ ու սա շատ ծանր գին է ունենալու հայ ժողովրդի համար:
    Ռուս զինծառայողների ու սահմանապահների առկայության հարցը բացառապես Հայաստան — Ռուսաստան տիրույթում է գտնվում ու եթե երրորդ երկիր ցանկություն է հայտնում «օգնել» մեկ այլ երկրի զինվորականներին հեռացնելու հարցում, ուրեմն նպատակը քեզ օգտագործելն է այդ երկրի դեմ: Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, մենք հիմա ունենք օրինակ, որ եթե այդ երկիրը մի տեղ շահեր ունի, ինչ գնով է պատրաստ գնալ այդ շահերի ետևից:
    Իրական անկախությունն ու ինքնիշխանությունն այն է, որ դու թույլ չես տալիս, որ քեզ օգտագործեն:
    @armgeopolitic

  • «Սերժը ձեզ երբեք չի օգնելու իրականում վերցնել իշխանությունը». Արգիշտի Կիվիրյանի …

    «Սերժը ձեզ երբեք չի օգնելու իրականում վերցնել իշխանությունը». Արգիշտի Կիվիրյանի սթափեցնող զգուշացումը Սամվել Կարապետյանին
    «Սերժը Տաշիրենց կարա լավագույնը օգնի հասնելու արյունահեղության, որպեսզի Մարտի 1-ի համար Նիկոլի հետ հաշիվը սարքի 1-1: Բայց երբեք չի օգնի իրական վերցնելու իշխանությունը։ Կարենին փչացրեց ու խաղից հանեց, ձեզ էլ կփչացնի ու ընդմիշտ կհանի խաղից։ Առավել եւս եթե թափվի արյուն, ու դուք չկարողանաք դրանից հետո իշխանությունը վերցնել, Լեւոնի պես կդառնաք քաղաքական ուրվական։ Այսքանը հասկանում ե՞ք։ Իհարկե, ո՛չ…»
    @armgeopolitic

  • Երբ լույսը ճեղքում է խավարը…Խորհուրդ ունեցող լուսանկար է, վաղ թե ուշ լույսը կճ…

    Երբ լույսը ճեղքում է խավարը…
    Խորհուրդ ունեցող լուսանկար է, վաղ թե ուշ լույսը կճեղքի խավարը:
    Լուսանկարը` Edgar Harutyunyan Photography

  • ԱՄՆ-ում Սպիտակ տան մոտ կրակոցներ են տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը։ԱՄՆ գաղ…

    🇺🇸 ԱՄՆ-ում Սպիտակ տան մոտ կրակոցներ են տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը։
    ԱՄՆ գաղտնի ծառայությունը հայտնել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները մեկ մարդու են վիրավորել։
    @armgeopolitic

  • Եթե թարգմանենք հարգարժան Մակրոնի ասածը, ապա նրա նպատակը ոչ թե Հայաստանի «անկախու…

    Եթե թարգմանենք հարգարժան Մակրոնի ասածը, ապա նրա նպատակը ոչ թե Հայաստանի «անկախությունն ու ինքնիշխանությունն» է, այլ տարածաշրջանից Ռուսաստանի ու ռուսական ուժերի հեռացումը, իսկ այդ նպատակի ճանապարհին Հայաստանը դիտարկվում է որպես գործիք:
    Թույլ չենք տալու մեր երկիրը ներքաշել աշխարհաքաղաքական ավանտյուրայի մեջ:
    @armgeopolitic
    🇫🇷🇦🇲🇷🇺 Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան «պետք է օգնի» Հայաստանին հեռացնել երկրի տարածքում գտնվող ռուս զինվորականներին և սահմանապահներին: Ֆրանսիայի նախագահը հրապարակել է նաև ռուսական ուժերի թիվը` 4000 զինծառայող և 1000 սահմանապահ: @armgeopolitic

  • Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանը ամրապնդի իր դերը որպես Եվրոպայի եւ Ասիայի միջե…

    🇮🇹🇦🇿🇪🇺 Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանը ամրապնդի իր դերը որպես Եվրոպայի եւ Ասիայի միջեւ հիմնարար հաբ, իսկ Իտալիան ավելի ու ավելի է դառնում արտոնյալ դարպաս դեպի եվրոպական շուկա:
    Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին` Բաքվում
    @armgeopolitic

  • Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կաջակցի Պուտինի հայտարարած հրադադ…

    🇺🇦🇷🇺 Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կաջակցի Պուտինի հայտարարած հրադադարին, բայց մայիսի 5-ից 6-ը, քանի որ Կիևի ռեժիմը մայիսի 9-ը որպես Հաղթանակի օր չի նշում արդեն մի քանի տարի:
    @armgeopolitic
    🇷🇺🇺🇦 Մայիսի 8-ին և 9-ին հայտարարվում է հրադադար՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի Հաղթանակի տոնակատարության: ՌԴ ՊՆ @armgeopolitic

  • Իրանը պարզապես մեծ սխալ է թույլ տվել, ամենամեծ սխալն իր պատմության մեջ։ Կամ Իրա…

    🇺🇸🇮🇷 Իրանը պարզապես մեծ սխալ է թույլ տվել, ամենամեծ սխալն իր պատմության մեջ։ Կամ Իրանը մեզ հետ ինքնակամ գործարքի է գնում, կամ ռազմական գործողությունները կշարունակվեն։
    Իրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի մեր նավերի վրա:
    Դոնալդ Թրամփ
    @armgeopolitic

  • Եկեք ընդունենք, որ մեր ժողովրդի մի լայն զանգված ուղղակի չի ցանկանում ունենալ խիս…

    Եկեք ընդունենք, որ մեր ժողովրդի մի լայն զանգված ուղղակի չի ցանկանում ունենալ խիստ ղեկավար, որովհետև խիստ ղեկավարի օրոք երկիրը հնարավոր չի լինի վերածել բառդակի, աջ ու ձախ ռազբորկաներ, կրակոցներ, դանակահարություններ անել ու մնալ անպատիժ, «գոնկաներ» կպնել, կյանքեր խլել ու խուսափել պատժից, գողությունները դարձնել նորմալ երևույթ ու չձերբակալվել:
    Խիստ ղեկավարը կարգուկանոն է հաստատելու երկրում ու ստիպելու է, որ ոստիկանությունն իրականացնի իր ֆունկցիան, բայց արդյո՞ք բոլորն են սա ուզում, այս է խնդիրը: Մի շերտի համար այն, ինչ կա, լրիվ օքեյ է:
    @armgeopolitic