Category: Գեոպոլիտիկա

  • Աշխարհի ամենամեծ քանակի առևտրային նավերի վիզուալ ինֆոգրաֆիկա՝ հիմնված երկրների …

    Աշխարհի ամենամեծ քանակի առևտրային նավերի վիզուալ ինֆոգրաֆիկա՝ հիմնված երկրների վրա։
    @armgeopolitic

  • Վաղարշապատ համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած թեկն…

    🇦🇲 Վաղարշապատ համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուներից է գրող-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը
    Մանուկյանը Էջմիածնի պատվավոր քաղաքացի է, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հայր։
    «Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
    տղերքն ավելի բարձրում մնացին
    Դիպան Աստղերին, աստղերը հանգան
    ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։
    Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
    բարձունքը մերն է, տղերքը… չկան»։
    Այս տողերի հեղինակը ևս Խաչիկ Մանուկյանն է։
    Հաջողություն ենք մաղթում Խաչիկ Մանուկյանին ընտրություններում։ Ընդդիմադիր մյուս թեկնածուներին էլ անհատապես կներկայացնենք, երբ նրանք հայտարարեն իրենց մասնակցության մասին։
    @armgeopolitic

  • Սիրելի հայրենակիցներ, շուտով հայերիս ընդհանուր և հարազատ մայրաքաղաքի՝ Երևանի տար…

    Սիրելի հայրենակիցներ, շուտով հայերիս ընդհանուր և հարազատ մայրաքաղաքի՝ Երևանի տարեդարձն է:
    Մենք բոլորս շատ ենք սիրում մեր Երևանը, անկախ բոլոր հանգամանքներից, սակայն խոստովանենք՝ այսօրվա Երևանը իր հարմարավետությամբ, էկոլոգիայով, զարգացման ընթացքով ու ծրագրերով չի համապատասխանում 10 միլիոն հայերի մայրաքաղաքի կարգավիճակին։
    Չեմ ուզում հերթով թվարկել բոլոր խնդիրները, դրանք ցավոք շատ են՝ ճարտարապետական տխուր բազմաճաշակությունից մինչև մեծ այգիների բացակայություն, հազարամյակների պատմությամբ մայրաքաղաքին անհամապատասխան տուրիստական ենթակառուցվածքից միչև Երևանին արժանի զարգացման լայնածավալ իրագործված ծրագրերի բացակայություն։ Երևանի զարգացման գլխավոր ու ամեն օր խոսվող ցուցանիշը չպետք է լինի ասֆալտի աշխատանքները ու ավտոբուս ձեռքբերելը, դա իրական զարգացման հետ որևէ կապ չունի:
    Իրավիճակը իհարկե անհույս չէ՝ «Մեր ձևով» շարժումը շուտով բազմազան լուծումներ կառաջարկի տարբեր խնդիրների համար։ Երևանը պետք է դառնա տարածաշրջանի կրթական և առողջապահական կենտրոն: Հայտնի լինի տարածաշրջանում իր միջազգային համալսարաններով և բարձրակարգ բժշկությամբ:
    Մեծ ներդրումների շնորհիվ Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք։
    Կմշակվի շենքերի բակերի և ֆասադների պլանավորված վերափոխման ծրագիր միջազգային լավագույն փորձով , մեր շատ բակեր մեզ հիշեցնում են տխուր 90 ականները չնայած որ դրսում 21 րդ դարն է:
    Տրանսպորտի հասանելիությունը և մատչելիությունը կապահովի ավելի դինամիկ շարժ մեր քաղաքին :
    Նաև կառաջարկենք մեծ ներդրումային ծրագրեր քաղաքի բնակարանային ֆոնդի թարմացման և 21 րդ դարին համապատասխանեցման համար:
    Անելու ենք այնպես, որ Երևանից ստացվող նորությունները հիմնականում վերաբերեն ոչ թե հերթական կրպակի քանդմանը այլ զարգացման առումով նոր նվաճումներին, նոր իրագործված խոշոր ծրագրերին՝ աշխարհի լավագույն մայրաքաղաքաների օրինակով։
    Անելու ենք՝ մեր ձևով
    Սամվել Կարապետյան

  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղը՝ հոկտեմբերի 7-ին, մամուլի ասուլիս է տա…

    🇦🇲 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղը՝ հոկտեմբերի 7-ին, մամուլի ասուլիս է տալու։
    @armgeopolitic

  • 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը ը…

    2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը ընդդիմությանը արտաքին օրակարգի մեջ ներքաշելն է՝ Ռուսաստան, գործակալներ և այլն։
    Ընդդիմության անելիքը պետք է լինի ոչ միայն դա թույլ չտալը, այլև հակառակը անելը՝ Փաշինյանին ներքին օրակարգերի մեջ բերելը ու ժողովրդին բացատրելը, որ այդ գործակալների, Ռուսաստանների մասին անվերջ հեքիաթները նրա համար են, որ ներքին օրակարգի, այսինքն մարդկանց ու երկրի իրական խնդիրները, որոնք ինքը չի կարողանում լուծել, մնան երկրորդ պլանում։
    Ընդդիմությունը պետք է ցույց տա Փաշինյանի կառավարման մերկությունը ու դա անելու ճանապարհը երկրի ներքին խնդիրների վրա շեշտը դնելն է։ Հստակ է, որ նա ամեն ինչ անելու է թեման ամբողջությամբ արտաքին դաշտ տանելու ու ընտրությունները «աշխարհաքաղաքականացնելու»՝ «ինքնիշխանների» և «գուբեռնիստների» առճակատում բեմադրելու համար։ Սա չպետք է նրան թույլ տալ։

  • Ոչ պոպուլյար բան կասեմ, բայց այն քաղաքական ուժը, որը առաջիկա ընտրություններին ըն…

    Ոչ պոպուլյար բան կասեմ, բայց այն քաղաքական ուժը, որը առաջիկա ընտրություններին ընդառաջ ժողովրդին կառաջարկի խցանումների խնդրի ռեալ լուծում ու հստակ ժամկետ, հսկայական քանակի ձայներ կստանա։ Քանի ու քանի նման այլ խնդիրներ կան, որոնց հետ մարդիկ առնչվում են ամեն…

  • Նոյեմբերին Էջմիածնում ՔՊ-ն ՊԵՏՔ Է պարտվի ՏԻՄ ընտրություններումԱյս պահից հստակ ֆ…

    🇦🇲 Նոյեմբերին Էջմիածնում ՔՊ-ն ՊԵՏՔ Է պարտվի ՏԻՄ ընտրություններում
    Այս պահից հստակ ֆիքսում ենք, որ նպատակը ՔՊ-ի պարտությունն է, իսկ ընդդիմադիր թեկնածուներին ավելի ուշ կներկայացնենք։ Առաջնորդվում ենք ՈՉ ՄԻ ՁԱՅՆ ՔՊ-ին սկզբունքով։
    @armgeopolitic

  • Քեզ ձայն տվողը թշնամի է, նախ, իր ընտանիքին, հետո Արցախի ողջ ժողովրդին։Արցախցի պա…

    Քեզ ձայն տվողը թշնամի է, նախ, իր ընտանիքին, հետո Արցախի ողջ ժողովրդին։
    Արցախցի պապիկի մարգարեական խոսքերը հարությունյան արայիկի ընտրվելուց առաջ
    @armgeopolitic

  • Թբիլիսիում կանխվել են դիվերսիոն գործողություններ, որոնք նախապատրաստվում էին նախ…

    🇬🇪 Թբիլիսիում կանխվել են դիվերսիոն գործողություններ, որոնք նախապատրաստվում էին նախագահական պալատը գրավելու փորձին զուգահեռ։
    Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայություն
    @armgeopolitic

  • Ջրականի (Ջաբրայիլի) զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Հակոբյանը 2020 հոկտեմբ…

    Ջրականի (Ջաբրայիլի) զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Հակոբյանը 2020 հոկտեմբերի 5֊ից համարվեց անհայտ կորած։ Նրա մարմինը հողին հանձնվեց զոհվելուց մոտ 7 ամիս հետո։
    https://youtu.be/jtrfaIR4K_s?si=RCn0fH9GOvIrcTzG

    Առաջնագիծ. առանց մեկնաբանության

    «Զինուժ մեդիան» շարունակում է ներկայացնել բացառիկ կադրեր առաջնագծից։