Category: Գեոպոլիտիկա

  • Եթե նախորդ ընտրություններին մոտ 25 մասնակից կար, այս մեկին մի 40 արդեն նշմարվում…

    Եթե նախորդ ընտրություններին մոտ 25 մասնակից կար, այս մեկին մի 40 արդեն նշմարվում է, ընդ որում` մեծ մասին իրենց տնեցիք էլ ձայն չեն տալու…

  • Չգիտեմ` այս կինը ով է, բայց կրեատիվ պատասխան էր մտածել կենսագրությունը սիրով լցր…

    Չգիտեմ` այս կինը ով է, բայց կրեատիվ պատասխան էր մտածել կենսագրությունը սիրով լցրած ինքնագոհ ՔՊ-ականին ։))

  • ՀՀԿ ՄԻՊ, ՀՀԿ իշխանության տարիներին փոխնախարար եղած Արման Թшթոյանը հայտարարել է, …

    ՀՀԿ ՄԻՊ, ՀՀԿ իշխանության տարիներին փոխնախարար եղած Արման Թшթոյանը հայտարարել է, որ մտնում է քաղաքականություն։ Մի կողմից ուրախ եմ, որ Թшթոյանը վերջապես կարողացավ հաղթահարել վшխերը և մտնել քաղաքшկանություն, իսկ մյուս կողմից՝ ծիծшղելի է, երբ մարդը հայտարարում է, թե իրավապաշտպան է եղել։
    2022 թվականի հունվարին մեր խմբագրություն էին ներխուժել դիմակավորված անհայտ անձինք, որոնցից մեկը զինվ шծ էր։ Ներխուժելուց առաջ նրանցից մեկը զանգել էր ինձ և հայտարարել, որ դավшճաններին ուզում է սպшնել։ Միջադեպից խուսափեցինք միայն այն բանի շնորհիվ, որ ես տեղում չէի եղել։ Արման Թաթոյանը այս դեպքի վերաբերյալ բառ անգամ չասաց՝ չնայած այն ժամանակ գործող ՄԻՊ էր։Արդարության համար պետք է ասեմ, որ անգամ ընդդիմադիր պատգամավորներն էլ չարձագանքեցին։ Իրենք էլ ավելի լուրջ բաներով էին զբաղված։
    Հետո, երբ Թաթոյանը այլևս ՄԻՊ չէր, բայց ԵՄ դեսպանի հետ «չաշկա-լոժկա» հարաբերություններ ուներ, դատարանում սպшնեցին Արմեն Գրիգորյանին, և էլի Արման Թшթոյանը բառ անգամ չասաց։ Փոխարենը նա իրեն պшտերով էր տալիս, երբ համացանցում վատ մեկնաբանություններ էին գրել նիկոլшկան լրագրողի մասին․ անգամ դիմել էր ոստիկանություն՝ հանուն այդ լրագրողի։ (Լավ էր արել՝ դա իր գործն է։)
    Ուզում եմ ասել՝ ինչ ինչ, բայց դու, Արման Թшթոյան, միայն հարմար պահերին ես «իրավшպաշտպան» խաղացել։ Հիմա էլ քեզ шսել են, որ պետք է «քшղգործիչ» խшղաս։
    Ինչ խոսք՝ բարի գшլուստ դժпխք։

  • Վրաստանում նորից կզցրին հզոր ուժերին։ Բոլորի մոտ դա ստացվում ա, մենակ մեր մեծն գ…

    Վրաստանում նորից կզցրին հզոր ուժերին։ Բոլորի մոտ դա ստացվում ա, մենակ մեր մեծն գրոսմայստեր Սերոժ մոտ չստացվեց՝ հզոր ուժերը իրեն կզացրին…
    Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic

  • Միքայել Աջապահյանի դեմ հաշվեհարդար է, նստած է՝ ոչնչի համար․ Փաշինյանի դեմ սպառն…

    🇦🇲 Միքայել Աջապահյանի դեմ հաշվեհարդար է, նստած է՝ ոչնչի համար․ Փաշինյանի դեմ սպառնալիք են այդ մարդիկ, լռեցնում են:
    Անի Սամսոնյան
    @armgeopolitic

  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ«ԱՇՈՒՆ»Դեղնած դաշտերինԻջել է աշուն,Անտառը կրկինՆերկել է նախշո…

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
    «ԱՇՈՒՆ»
    Դեղնած դաշտերին
    Իջել է աշուն,
    Անտառը կրկին
    Ներկել է նախշուն։
    Պաղ-պաղ մեգի հետ
    Փչում է քամին,
    Քշում է տանում
    Տերևը դեղին։
    Տխուր հանդերից ,
    Մարդ ու անասուն
    Քաշվում են կամաց
    Իրենց տունն ու բուն։

  • Թույլ տվեք ենթադրել, որ առաջիկա 2-3 օրվա ընթացքում նախկինների, մասնավորապես Սերժ…

    Թույլ տվեք ենթադրել, որ առաջիկա 2-3 օրվա ընթացքում նախկինների, մասնավորապես Սերժ Սարգսյանի ու Միքայել Մինասյանի հետ ՈՐԵՎԷ կապ չունեցող Արման Թաթոյանը կհյուրընկալվի 168․am-ի տաղավարում՝ ներկայացվելով որպես ԱՅԼԸՆՏՐԱՆՔ։ Դե իհարկե, տիկին Սաթիկ Սեյրանյանը ևս մեկ անգամ բոլորիս կհայտնի, որ Թաթոյանի վարկանիշը հասել է տիեզերք 🙃

  • Աշխարհի ամենամեծ քանակի առևտրային նավերի վիզուալ ինֆոգրաֆիկա՝ հիմնված երկրների …

    Աշխարհի ամենամեծ քանակի առևտրային նավերի վիզուալ ինֆոգրաֆիկա՝ հիմնված երկրների վրա։
    @armgeopolitic

  • Վաղարշապատ համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած թեկն…

    🇦🇲 Վաղարշապատ համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուներից է գրող-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը
    Մանուկյանը Էջմիածնի պատվավոր քաղաքացի է, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հայր։
    «Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
    տղերքն ավելի բարձրում մնացին
    Դիպան Աստղերին, աստղերը հանգան
    ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։
    Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
    բարձունքը մերն է, տղերքը… չկան»։
    Այս տողերի հեղինակը ևս Խաչիկ Մանուկյանն է։
    Հաջողություն ենք մաղթում Խաչիկ Մանուկյանին ընտրություններում։ Ընդդիմադիր մյուս թեկնածուներին էլ անհատապես կներկայացնենք, երբ նրանք հայտարարեն իրենց մասնակցության մասին։
    @armgeopolitic

  • Սիրելի հայրենակիցներ, շուտով հայերիս ընդհանուր և հարազատ մայրաքաղաքի՝ Երևանի տար…

    Սիրելի հայրենակիցներ, շուտով հայերիս ընդհանուր և հարազատ մայրաքաղաքի՝ Երևանի տարեդարձն է:
    Մենք բոլորս շատ ենք սիրում մեր Երևանը, անկախ բոլոր հանգամանքներից, սակայն խոստովանենք՝ այսօրվա Երևանը իր հարմարավետությամբ, էկոլոգիայով, զարգացման ընթացքով ու ծրագրերով չի համապատասխանում 10 միլիոն հայերի մայրաքաղաքի կարգավիճակին։
    Չեմ ուզում հերթով թվարկել բոլոր խնդիրները, դրանք ցավոք շատ են՝ ճարտարապետական տխուր բազմաճաշակությունից մինչև մեծ այգիների բացակայություն, հազարամյակների պատմությամբ մայրաքաղաքին անհամապատասխան տուրիստական ենթակառուցվածքից միչև Երևանին արժանի զարգացման լայնածավալ իրագործված ծրագրերի բացակայություն։ Երևանի զարգացման գլխավոր ու ամեն օր խոսվող ցուցանիշը չպետք է լինի ասֆալտի աշխատանքները ու ավտոբուս ձեռքբերելը, դա իրական զարգացման հետ որևէ կապ չունի:
    Իրավիճակը իհարկե անհույս չէ՝ «Մեր ձևով» շարժումը շուտով բազմազան լուծումներ կառաջարկի տարբեր խնդիրների համար։ Երևանը պետք է դառնա տարածաշրջանի կրթական և առողջապահական կենտրոն: Հայտնի լինի տարածաշրջանում իր միջազգային համալսարաններով և բարձրակարգ բժշկությամբ:
    Մեծ ներդրումների շնորհիվ Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք։
    Կմշակվի շենքերի բակերի և ֆասադների պլանավորված վերափոխման ծրագիր միջազգային լավագույն փորձով , մեր շատ բակեր մեզ հիշեցնում են տխուր 90 ականները չնայած որ դրսում 21 րդ դարն է:
    Տրանսպորտի հասանելիությունը և մատչելիությունը կապահովի ավելի դինամիկ շարժ մեր քաղաքին :
    Նաև կառաջարկենք մեծ ներդրումային ծրագրեր քաղաքի բնակարանային ֆոնդի թարմացման և 21 րդ դարին համապատասխանեցման համար:
    Անելու ենք այնպես, որ Երևանից ստացվող նորությունները հիմնականում վերաբերեն ոչ թե հերթական կրպակի քանդմանը այլ զարգացման առումով նոր նվաճումներին, նոր իրագործված խոշոր ծրագրերին՝ աշխարհի լավագույն մայրաքաղաքաների օրինակով։
    Անելու ենք՝ մեր ձևով
    Սամվել Կարապետյան