Category: Գեոպոլիտիկա

  • Այսօր մտահոգիչ են թմրամոլությունը, խաղամոլությունը ու կրիմինալի դերը Հայաստանու…

    🇦🇲 Այսօր մտահոգիչ են թմրամոլությունը, խաղամոլությունը ու կրիմինալի դերը Հայաստանում։ Սա ուղղակի պետք է հիմնահատակ վերացվի։ Ամեն բան պետք է անենք, որ երիտասարդը չառնչվի այդ երևույթների հետ։ Քաղաքական կամքի պարագայում այդ միջավայրն ուղղակի կվերանա։
    Աննա Գրիգորյան
    @armgeopolitic

  • Վարդան Ղուկասյանի (Դոկ) նախկին աջակից, բլոգեր Էդգար Համբարձումյանը մեղադրել է Ղ…

    🇦🇲 Վարդան Ղուկասյանի (Դոկ) նախկին աջակից, բլոգեր Էդգար Համբարձումյանը մեղադրել է Ղուկասյանին Նիկոլ Փաշինյանի հետ գաղտնի համագործակցության մեջ
    «Ես չեմ ափսոսում, որ աջակցել եմ իրեն, քանի որ դա ինձ հնարավորություն տվեց ներսից տեսնել ու իմանալ ամեն ինչ։ Վարդանն ասում է, որ կա ինչ-որ արաբ շեյխ, որը իրեն հովանավորում է։ Դե թող մարդկանց ասի, թե ով է այդ շեյխը։ Իսկ կարո՞ղ է պարզվի, որ դա Փաշինյանն է։
    Ղուկասյանը թող մարդկանց պատմի, թե ով է իրեն հովանավորում, ում հետ է ինքը ամուսնացած եղել, ով է եղել իր քավորը ու ինչ մտերմություն ունի նա Նիկոլ Փաշինյանի հետ: Թող ասի նաև, թե իրականում ինչի համար է գտնվում բանտում ու ինչ մեղադրանքներ են նրան ներկայացվել»,- նշել է Համբարձումյանը։
    Նշենք նաև, որ ԴՕԿ կուսակցության ղեկավար Անի Խուդավերդյանը ևս հայտարարել է կուսակցության հետ կապերը խզելու մասին՝ խոստանալով բացահայտումներ անել։
    @armgeopolitic

  • 44-օրյա պատերազմի օրերին ԶՈւ ԳՇ պետի պաշտոն զբաղեցրած Օնիկ Գասպարյանն առաջարկել …

    44-օրյա պատերազմի օրերին ԶՈւ ԳՇ պետի պաշտոն զբաղեցրած Օնիկ Գասպարյանն առաջարկել է ԱԺ փակ ձևաչափի պայմաններում պատասխանել թեմային վերաբերող բոլոր հարցերին՝ «պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները»։
    Առաջին բանը, որ զարմացրեց, այն է, որ պատերազմի ծանր թեման 6 տարի շրջանառվում է, և հենց հիմա է դա սկսել անհանգստացնել Գասպարյանին։
    Ինչու՞ ԳՇ նախկին պետը չէր անհանգստանում, երբ իշխող ռեժիմը զրպարտում, վիրավորում և վարկաբեկում էր իր հրամանով մարտի գնացած զինծառայողներին։
    Ի՞նչ էր զգում գեներալական ճանապարհ անցած մարդը, երբ Եռաբլուրում քաշքշում ու բռնության էին ենթարկվում իր նահատակված զինվորների ծնողները։
    Ինչու՞ Օնիկ Գասպարյանը հուզական հայտարարություններ չէր անում, երբ ադրբեջանցիները 2021–23 թթ.-ին ներխուժում և օկուպացնում էին ՀՀ ինքնիշխան տարածքները։
    Ինչու՞ էր Գասպարյանը լուռ, երբ 2023 թվականին ադրբեջանցիները ագրեսիա նախաձեռնեցին շրջափակման մեջ գտնվող Արցախի դեմ, իսկ հետո՝ բռնազավթեցին այն։
    Ինչու՞ է Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում։
    Եթե, այնուամենայնիվ, որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել։
    Ձեր ասելիքը պետք է լինի հրապարակային, իսկ հանդիպումների ու շփումների ձևաչափը շահագրգիռ մարդկանց և խմբերի հետ պետք է կայացվի փոխհամաձայնեցված։
    Որևէ մեկս դատավոր չենք, ոչ էլ զերծ սխալներից, սակայն երբեք ավելորդ չէ դրանց համար ներողություն խնդրելը և ճիշտ ճանապարհով շարժվելը։
    Իսկ յուրաքանչյուրի իրավական, քաղաքական, բարոյական պատասխանատվության չափը կարող է օբյեկտիվորեն որոշվել այն ժամանակ, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ կձևավորվեն՝ առնվազն իշխանափոխությունից հետո։
    ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան
    @armgeopolitic

  • Այս հրապարակումը, պարոն Մինասյան, իրավիճակին «կողքի աչքից» գնահատական է, որը կար…

    Այս հրապարակումը, պարոն Մինասյան, իրավիճակին «կողքի աչքից» գնահատական է, որը կարող եք ընդունել կամ չընդունել, բայց ամեն դեպքում՝ մտածելու առիթ երևի կտա։ Սրանով փորձեցինք մի պահ Ձեզ հանել այն կեղծ իրականությունից, որը Ձեր համար ստեղծում են։ Ոչ միայն Ձեզ, այլ շատ գործիչների ենք «օգնել» ու «օգնում»՝ նրանց իրական պատկերը ներկայացնելով։ Ոչ բոլորին է դա հաճելի, բայց քանի դեռ Փաշինյանն իշխանության է, հակադարձելու տեղ էլ առանձնապես չեն ունենում 🙂
    Միքայել Մինասյան vs «18 աջակիցներ» Վերջին ամիսներին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամ, փեսա Միքայել Մինասյանը տեղեկատվական պատերազմ է վարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Օրեր առաջ Մինասյանն իր դեմքով մտավ այդ պատերազմի մեջ ու արդյունքը…

  • Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության արժեքը վերջին 50 օրվա ընթացքում կազմում է 5…

    🇺🇸🇮🇷 Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության արժեքը վերջին 50 օրվա ընթացքում կազմում է 55.9 միլիարդ դոլար։
    @armgeopolitic

  • Ընդդիմադիր մեր գործընկերները հանցավոր ինքնավստահություն ու անզգուշություն են դրս…

    Ընդդիմադիր մեր գործընկերները հանցավոր ինքնավստահություն ու անզգուշություն են դրսևորում, երբ այն փաստը, որ Փաշինյանը չի կարողանում մարդաշատ միջոցառումներ կազմակերպել, ընդունում են որպես իրական տրամադրությունների արտացոլում:
    Փաշինյանի էլեկտորատը լուռ է, նրանք չեն մասնակցում միջոցառումների, նրանք «քաղաքականությամբ չզբաղվող» շերտն են, տարբեր պատճառներով չեն ասում, որ Փաշինյանին են աջակցում, բայց գնում և քվե են տալիս:
    Սա կարևոր նրբություն է, որը պետք է հաշվի առնել:
    @armgeopolitic

  • Ովքեր են ավելի անբարոյական՝ Նիկոլը, ով հանուն իր քաղաքական կարիերայի պատրաստ ա ա…

    Ովքեր են ավելի անբարոյական՝ Նիկոլը, ով հանուն իր քաղաքական կարիերայի պատրաստ ա ամեն ինչի, թե ներկայումս այն մարդ-կուսակցությունները, ովքեր հոյակապ հասկանալով որ չեն հաղթահարելու անցողիկ շեմը, մասնակցում են ընտրություններին, որ ձայներ փոշիացնեն։ Դու դա անում են զուտ իրենց քաղաքական շատ չնչին շահի համար։ Ու այս պարագայում ինչով եք դուք Նիկոլից տարբերվում?
    Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic

  • Ես ինքս պաշտպանել եմ շատ զինվորականների, երբ նրանք եղել են Նիկոլի կողմից հետապնդ…

    Ես ինքս պաշտպանել եմ շատ զինվորականների, երբ նրանք եղել են Նիկոլի կողմից հետապնդվելիս, բանտում, երբ բոլոր կողմերից իրենք հայհոյանք էին ուտում ու մեղավոր կամ դավաճան հռչակվում: Դա արել եմ բաց ու հրապարակային ձևով: Ինչու՞: Որովհետև բանակը ինձ համար եղել է սրբություն, գիտակցել եմ, որ պարտության քաղաքական պատասխանատուն փորձում է ամբողջ մեղքը թողնել բանակի վրա ու ինքը ճողոպրի պատասխանատվությունից:
    Այսօր այդ զինվորականների պահվածքն ինձ համար անընդունելի է, դա սկզբունք չունեցող մարդկանց պահվածք է ու դրա մասին ևս բաց խոսում եմ` առանց որևէ կաշկանդվածության:
    Ես պահել եմ սկզբունքներ, իրենք` ոչ: Իրենք նախընտրեցին լռել: Լռելու մոտիվացիան էլ է ինձ պարզ, բայց պետք է հիասթափեցնեմ իրենց. Նիկոլը իրենց նորից գցելու է ու դատի:
    Իմ խղճի առաջ մաքուր եմ:

  • Մարդուն հանրայնորեն ասում են, իրա պատասխանատվության գոտիով թշնամին սողոսկել է մի…

    Մարդուն հանրայնորեն ասում են, իրա պատասխանատվության գոտիով թշնամին սողոսկել է մինչև Շուշի, ասում ա եկեք ԱԺում փակ քննարկում անենք։
    Ասում են Գենշտաբի պետի ընդունած որոշումներով ու նիկոլի հաստատմամբ է ադրբեջանցիների առաջխաղացումը եղել, ասում եք եկեք ԱԺ փակ ռեժիմով քննարկենք։
    Լավ, էս մարդկանց հետ ինչ ա կատարվում, որ ճանճն ա գալիս կծում, ու կամքից ու բանականությունից զրկում։
    Նոյեմբերի 10ին ինչո՞ւ նիկոլին տարաք բունկերում պահեցիք։
    Հրաժարականի հետևից ինչու չգնացի՞ք, ինչն էր պակաս, բացի կամքից ու հետևողականությունից։
    Ինչու պաշտոնանկությունը տարաք վարչական դատարան քննարկելու ։
    Ասում ա ժամանակն է առերեսվել իրականության հետ։
    Առերեսվենք։
    Օնիկ Գասպարյան, Արցախը չկա ու տղերքն էլ չկան։
    ՉԿԱՆ։
    Տիգրան Քոչարյան
    @armgeopolitic

  • Պատերազմում պարտությունը խարան է ու այդ խարանը այդ պարտության մեղավորների ու նրա…

    Պատերազմում պարտությունը խարան է ու այդ խարանը այդ պարտության մեղավորների ու նրանց սերունդների վրայից երբեք չի մաքրվելու:
    Բոլոր մեղավորները պետք է պատժվեն: Հանուն ապագա սերունդների, հանուն պետականության պետք է պատժվեն: Չի կարող պատմության դասագրքերում գրվել, որ Հայաստանը պարտվել է պատերազմում, բայց դրա մեղավորները հանգիստ շարունակել են իրենց կյանքը վայելել:
    Այսօր մեր հասարակությունն ապատիայի մեջ է, մարդիկ խաբված են: Սա մի օր անցնելու է, երբ էլ, որ դա լինի ու պատերազմում պարտության հարցը դրվելու է սեղանին: