Ես ինքս պաշտպանել եմ շատ զինվորականների, երբ նրանք եղել են Նիկոլի կողմից հետապնդ…

Ես ինքս պաշտպանել եմ շատ զինվորականների, երբ նրանք եղել են Նիկոլի կողմից հետապնդվելիս, բանտում, երբ բոլոր կողմերից իրենք հայհոյանք էին ուտում ու մեղավոր կամ դավաճան հռչակվում: Դա արել եմ բաց ու հրապարակային ձևով: Ինչու՞: Որովհետև բանակը ինձ համար եղել է սրբություն, գիտակցել եմ, որ պարտության քաղաքական պատասխանատուն փորձում է ամբողջ մեղքը թողնել բանակի վրա ու ինքը ճողոպրի պատասխանատվությունից:
Այսօր այդ զինվորականների պահվածքն ինձ համար անընդունելի է, դա սկզբունք չունեցող մարդկանց պահվածք է ու դրա մասին ևս բաց խոսում եմ` առանց որևէ կաշկանդվածության:
Ես պահել եմ սկզբունքներ, իրենք` ոչ: Իրենք նախընտրեցին լռել: Լռելու մոտիվացիան էլ է ինձ պարզ, բայց պետք է հիասթափեցնեմ իրենց. Նիկոլը իրենց նորից գցելու է ու դատի:
Իմ խղճի առաջ մաքուր եմ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով