Category: Գեոպոլիտիկա

  • Վլադիմիր Պուտինը Գարեգին Բ-ի եղբորը` Եզրաս արքեպիսկոպոսին պարգևատրել է Ալեքսանդ…

    🇷🇺🇦🇲 Վլադիմիր Պուտինը Գարեգին Բ-ի եղբորը` Եզրաս արքեպիսկոպոսին պարգևատրել է Ալեքսանդև Նևսկու անվան շքանշանով։
    @armgeopolitic

  • Նոյեմբերի 4-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկա…

    🇦🇲🇫🇷 Նոյեմբերի 4-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին։
    Շուրջ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում, դեսպանի խնդրանքով, Նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման եւ Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։
    Հանիպմանը ներկա էին դեսպանատան Առաջին քարտուղար Ժյուլի Ֆորը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։
    @armgeopolitic

  • Մենք մոտենում ենք ընտրություններին, իսկ այս ընտրությունները իրենց բովանդակությամ…

    Մենք մոտենում ենք ընտրություններին, իսկ այս ընտրությունները իրենց բովանդակությամբ և քաղաքական իմաստով պարզապես հերթական ընտրություններ չեն։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ քաղաքական ուժերը ոչ պաշտոնական քարոզարշավը պետք է սկսեն Ամանորից անմիջապես հետո ու պետք է դա անեն հստակ ռազմավարությամբ։
    Քարոզարշավի տրամաբանությունը պետք է լինի ՀՀ քաղաքացու հետ ուղիղ և անմիջական շփումը։ Կա բավարար ժամանակ այդ շփումը ստեղծելու համար, սակայն ներկայիս իրականության պայմաններում ֆիզիկական շփմանը զուգահեռ պետք է գործի դրվեն նաև վիրտուալ շփման հնարավոր բոլոր միջոցները․ անհրաժեշտ է կոնկրետ ասելիքով, կոնկրետ թեզերով գրավել Facebook, Instagram, TikTok և Telegram սոցիալական հարթակները։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը այս պահին իր «սրտիկներով» փորձում է գրավել TikTok-ն ու Instagram-ը։
    Անհրաժեշտ է նաև ողջ ծավալով օգտագործել արհեստական բանականության գործիքակազմը։
    Եթե ընդդիմությունը կարծում է, որ իր հնացած, ստանդարտ մոտեցումներով կարողանալու է հաջողել, ապա ցավում եմ, բայց չեք կարողանալու։ Պետք են նոր մոտեցումներ ու պետք է ընթանալ ժամանակի հետ համահունչ, պետք է զգալ «երակը»։

  • Լավ, Արամ Զավենիչին ինչպե՞ս է հաջողվում այս մարդկանց գտնել ու հավաքել իր գլխին @…

    Լավ, Արամ Զավենիչին ինչպե՞ս է հաջողվում այս մարդկանց գտնել ու հավաքել իր գլխին 😂
    @armgeopolitic

  • ՀՀ ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.75%:@armgeopolitic…

    🇦🇲 ՀՀ ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.75%:
    @armgeopolitic

  • Երեկ գրառում կատարեցի, որի հիմքում այն էր, որ պարզապես գրառումներ կատարելու, անվ…

    Երեկ գրառում կատարեցի, որի հիմքում այն էր, որ պարզապես գրառումներ կատարելու, անվերջ վերլուծելու, բոլորին քննադատելու ու մերժելու մոտեցումը համարում եմ սխալ և ոչ այլ ինչ, քան ջուր ծեծել։ Անվերջ գրառումներ կատարելու ու վերամբարձ դիրքերից ինչ-որ բաներ ասելու ժամանակը ավարտված է, մենք պետք է անցնենք կոնկրետ գործ անելու։
    «Բոլորին դեմ ենք», «Սպասում ենք երկնքից սուրբ իջնի» մոտեցումները այլևս մերժելի են․ պետք է ընտրություն կատարենք այն տարբերակների մեջ, որոնք ունենք։ Արդյո՞ք այդ տարբերակները անթերի ու իդեալական են։ Միանշանակ ոչ։ Արդյո՞ք դա պատճառ է, որ դուրս չգանք մեր կոմֆորտ զոնայից ու անտարբեր լինենք։ Միանշանակ ոչ։
    Կոնկրետ գործ անել՝ նշանակում է կոնկրետ ասելիքով ներկայանալ ու խոսել շատ կոնկրետ՝ անվանական։ Հիմա ես անվանական դա կանեմ Էջմիածնի օրինակով։
    Էջմիածին համայնքի շատ սիրելի բնակիչներ, ես ձեզ խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ մասնակցել ընտրություններին ու ձեր ձայնը տալ «Հաղթանակ» դաշինքին՝ Սևակ Խաչատրյանի առաջնորդությամբ, որը թիվ 1 քվեաթերթիկն է

  • Կրկնում եմ երեկվա ասածս՝ 2026-ի ընտրությունները լինելու են Սևանի ու Գյոյչայի միջ…

    Կրկնում եմ երեկվա ասածս՝ 2026-ի ընտրությունները լինելու են Սևանի ու Գյոյչայի միջև։
    Ընտրողը ժողովուրդն է, բայց անտարբեր լինելը ու ընտրությունների չգնալը քվե է ի օգուտ Գյոյչայի։ Սա ֆիքսենք։
    Քաղաքական ուժերը իրենց մասով ունեն առաջնորդության պատասխանատվություն, իսկ հանրությունն էլ ունի ընտրություններին մասնակցելու ու անտարբեր չլինելու պատասխանատվություն։ Սրանք համահավասար պատասխանատվություններ են ու եթե որևէ մեկը իր բաժին պատասխանատվությունը չկրի, ընդհանուր գործը չի հաջողելու։
    Վերցրու՜ պատասխանատվություն։ Մասնակցի՜ր ընտրություններին։

  • Սերժ Ազատիչը Նիկոլ Փաշինյանին բնութագրել է որպես ամենաբարձր զռացող էշ։ Սա իր որա…

    Սերժ Ազատիչը Նիկոլ Փաշինյանին բնութագրել է որպես ամենաբարձր զռացող էշ։ Սա իր որակումն է, մերը չէ։
    Պարոն երրորդ նախագահ, ամենաբարձր զռացող էշին ինչու՞ եք տարիներ շարունակ ֆինանսավորել ու աճեցրել։ Դուք ֆինանսավորեք ու աճեցնեք, իսկ հետո ինչու՞ մուննաթ գալ ժողովրդի վրա։ Այս մասը ևս չենք հասկանում, բացատրեք խնդրում ենք։
    @armgeopolitic

  • Ժողովուրդ ջան, 2026 թվականի ընտրությունները լինելու են ընտրություններ Սևանի ու Գ…

    Ժողովուրդ ջան, 2026 թվականի ընտրությունները լինելու են ընտրություններ Սևանի ու Գյոյչայի միջև։
    Թող ընտրի ժողովուրդը։

  • Աբովյան համայնքի նախկին ղեկավար, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը մեղադր…

    🇦🇲 Աբովյան համայնքի նախկին ղեկավար, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը մեղադրվում է 65 հողատարածքներ ապօրինի օտարելու և փողերի լվացման մեջ։ Համայնքին պատճառված 261 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է նախաքննության ընթացքում։
    @armgeopolitic