Category: Գեոպոլիտիկա

  • Մենք տրիլիոնավոր դոլարներ ենք ծախսել ՆԱՏՕ-ի վրա՝ նրանց օգնելու համար պաշտպանվել…

    🇺🇸🇷🇺 Մենք տրիլիոնավոր դոլարներ ենք ծախսել ՆԱՏՕ-ի վրա՝ նրանց օգնելու համար պաշտպանվել Ռուսաստանից։ Եթե մտածեք այդ մասին, մենք պաշտպանվում ենք Ռուսաստանից։ Ես վաղուց կարծում էի, որ դա մի փոքր ծիծաղելի է, բայց մենք տրիլիոնավոր դոլարներ ենք ծախսել այս հարցի վրա։ Կարծում եմ՝ այս հարցը լրջորեն կքննարկվի:
    Դոնալդ Թրամփ
    @armgeopolitic

  • Հայաստանի պետական պարտքի սպասարկման բեռը վերջին տարիներին աճել է մտահոգիչ տեմպեր…

    Հայաստանի պետական պարտքի սպասարկման բեռը վերջին տարիներին աճել է մտահոգիչ տեմպերով։ Եթե 2011 թվականին պետական բյուջեի մոտ 5%-ն էր ուղղվում պարտքերի սպասարկմանը, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է ավելի քան 12%-ի։ Սա նշանակում է, որ պետության յուրաքանչյուր ութերորդ դրամը ծախսվում է ոչ թե զարգացման, այլ նախկինում վերցված պարտքերի մարման և տոկոսների վճարման վրա։
    Պարտքի սպասարկման նման աճը վտանգավոր է, որովհետև այդ գումարները այլևս չեն կարող ուղղվել բանակի հզորացմանը, կրթության բարելավմանը, առողջապահությանը կամ ենթակառուցվածքների զարգացմանը։ Այլ կերպ ասած՝ պետության ֆինանսական ռեսուրսների զգալի մասը «սառեցվում» է անցյալի պարտավորությունների մեջ՝ սահմանափակելով վաղվա զարգացման հնարավորությունները։
    Եթե այս միտումը շարունակվի, ապա առաջիկա տարիներին երկիրը կանգնելու է ընտրության առաջ՝ կամ նոր պարտք վերցնել հինը սպասարկելու համար, կամ կրճատել պետական ծախսերը կենսական ոլորտներում։ Իսկ երբ պետությունը սկսում է ապրել այդ տրամաբանությամբ, դա արդեն ոչ թե զարգացման, այլ ֆինանսական կախվածության ճանապարհ է։
    Տիգրան Գալստյան

  • Դոնալդ Թրամփը քննադատել է Հռոմի պապին և քաղաքական իրադարձությունների վերաբերյալ…

    🇺🇸🇻🇦 Դոնալդ Թրամփը քննադատել է Հռոմի պապին և քաղաքական իրադարձությունների վերաբերյալ նրա հայտնած տեսակետները։
    @armgeopolitic

  • Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի վրա սահմանափակ հարվածներ վերսկսելու հնարավորութ…

    🇺🇸🇮🇷 Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի վրա սահմանափակ հարվածներ վերսկսելու հնարավորությունը բանակցությունների ձախողումից հետո։
    Wall Street Journal
    @armgeopolitic

  • Վիկտոր Օրբանն ընդունեց պարտությունն ու շնորհավորեց ընդդիմությանը:@armgeopolitic…

    🇭🇺 Վիկտոր Օրբանն ընդունեց պարտությունն ու շնորհավորեց ընդդիմությանը:
    @armgeopolitic

  • 2 կարճ արձանագրում Հունգարիայի մասով, մնացածը կամփոփենք առավոտյան` ձայների վերջն…

    2 կարճ արձանագրում Հունգարիայի մասով, մնացածը կամփոփենք առավոտյան` ձայների վերջնական ամփոփումից հետո:
    ▪️ Ընդդիմությունը ընտրությունների գնացել է մեկ միասնական ճակատով` առաջադրելով միասնական թեկնածու:
    ▪️ Ընդդիմությունը կարողացել է ապահովել ռեկորդային բարձր մասնակցություն:
    @armgeopolitic

  • Խոմեյնին պետք է չլսի Վիկտոր Սողոմոնյանին: Վիկտոր, չես հաջողելու, քո դավադրությու…

    Խոմեյնին պետք է չլսի Վիկտոր Սողոմոնյանին: Վիկտոր, չես հաջողելու, քո դավադրությունները բացահայտված են…

  • Հունգարիայում ընտրություններին մասնակցության թիվը ռեկորդային բարձր է:Ըստ բոլոր …

    🇭🇺 Հունգարիայում ընտրություններին մասնակցության թիվը ռեկորդային բարձր է:
    Ըստ բոլոր տվյալների` Վիկտոր Օրբանը նման բարձր մասնակցության պարագայում պարտվելու է ընտրություններում:
    @armgeopolitic

  • «Ձեր նիկոլական լոլոները ձեզ պահեք, ամեն-ինչ ճիշտ գնում է դեպի հաղթանակ». Իշխան Ս…

    🔴«Ձեր նիկոլական լոլոները ձեզ պահեք, ամեն-ինչ ճիշտ գնում է դեպի հաղթանակ». Իշխան Սաղաթելյանի կոշտ պատասխանը նիկոլաբարո բաժանարարներին

  • Անկեղծ կարծիք նախընտրական ցուցակների մասին Ներկայացված ցուցակներից քաղաքական իմա…

    Անկեղծ կարծիք նախընտրական ցուցակների մասին
    ▪️ Ներկայացված ցուցակներից քաղաքական իմաստով «ամենամարտունակ» կազմն ունի Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը: Ներկայացված թիմն արդեն իսկ ունի անցած ճանապարհ, կոփված է, ժամանակի ընթացքում մնացել է ամուր ու հանդես է գալիս որպես թիմ, որում ամեն մեկն ունի իր տեղն ու դերը: Ուշագրավ ու ողջունելի է նաև սերնդափոխության հանգամանքը: Միակ ուժն է, որի վրա ընդհանրապես բացակայում է արտաքին որևէ դերակատարի ազդեցություն:
    ▪️ Ամենախոցելի և ռիսկային կազմը ներկայացրել է ընդդիմության փաստացի առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը, իհարկե, ունի իր հավատարիմներին, բայց թիմի մնացած հատվածը ձևավորվել է խիստ իրավիճակային, ակնհայտ է միջնորդությունների գործոնը, կան արտաքին դերակատարներ (օրինակ Միքայել Մինասյան, Սերժ Սարգսյան), որոնք ունեն ազդեցություն ցուցակում ընդգրկված շատ անձանց վրա: Քաղաքական մտքի առումով ցուցակը բավականին թույլ է ու եթե Կարապետյանին չհաջողվի գալ իշխանության, կա մեծ ռիսկ, որ թիմը կբաժանվի մի քանի մասի, կլինեն շատ դուրս եկողներ:
    ▪️ Գագիկ Ծառուկյանը որոշակի թարմություն է հաղորդել իր թիմին, քաղաքական առումով բավականին պատրաստված կազմ է հավաքվել, սակայն ձևավորված դաշինքը Անդրանիկ Թևանյանի հետ իրավիճակային է ու եթե ԲՀԿ-ն ԱԺ մտնի որպես ընդդիմություն, կա ռիսկ, որ այս թիմը ևս կարող է բաժանվել առնվազն 2 մասի:
    Որպես ամփոփում` ընտրություններում գլխավոր դեր խաղալու են ոչ թե ցուցակները, այլ թիմերի առաջնորդների` Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի հեղինակությունները: Եթե այս 3 ուժին հաջողվի մեծամասնություն հավաքել, համագործակցությունը կստացվի, չնայած արդեն իսկ տեսանելի է, որ վարչապետի միասնական թեկնածուի հարցում խնդիր է առաջանալու: Եթե այս ուժերը ԱԺ մտնեն որպես ընդդիմություն, ապա պատկերը ԱԺ ներկայիս ընդդիմության պատկերից շատ չի տարբերվելու:
    @armgeopolitic