Category: Գեոպոլիտիկա

  • Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության արժեքը վերջին 50 օրվա ընթացքում կազմում է 5…

    🇺🇸🇮🇷 Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության արժեքը վերջին 50 օրվա ընթացքում կազմում է 55.9 միլիարդ դոլար։
    @armgeopolitic

  • Ընդդիմադիր մեր գործընկերները հանցավոր ինքնավստահություն ու անզգուշություն են դրս…

    Ընդդիմադիր մեր գործընկերները հանցավոր ինքնավստահություն ու անզգուշություն են դրսևորում, երբ այն փաստը, որ Փաշինյանը չի կարողանում մարդաշատ միջոցառումներ կազմակերպել, ընդունում են որպես իրական տրամադրությունների արտացոլում:
    Փաշինյանի էլեկտորատը լուռ է, նրանք չեն մասնակցում միջոցառումների, նրանք «քաղաքականությամբ չզբաղվող» շերտն են, տարբեր պատճառներով չեն ասում, որ Փաշինյանին են աջակցում, բայց գնում և քվե են տալիս:
    Սա կարևոր նրբություն է, որը պետք է հաշվի առնել:
    @armgeopolitic

  • Ովքեր են ավելի անբարոյական՝ Նիկոլը, ով հանուն իր քաղաքական կարիերայի պատրաստ ա ա…

    Ովքեր են ավելի անբարոյական՝ Նիկոլը, ով հանուն իր քաղաքական կարիերայի պատրաստ ա ամեն ինչի, թե ներկայումս այն մարդ-կուսակցությունները, ովքեր հոյակապ հասկանալով որ չեն հաղթահարելու անցողիկ շեմը, մասնակցում են ընտրություններին, որ ձայներ փոշիացնեն։ Դու դա անում են զուտ իրենց քաղաքական շատ չնչին շահի համար։ Ու այս պարագայում ինչով եք դուք Նիկոլից տարբերվում?
    Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic

  • Ես ինքս պաշտպանել եմ շատ զինվորականների, երբ նրանք եղել են Նիկոլի կողմից հետապնդ…

    Ես ինքս պաշտպանել եմ շատ զինվորականների, երբ նրանք եղել են Նիկոլի կողմից հետապնդվելիս, բանտում, երբ բոլոր կողմերից իրենք հայհոյանք էին ուտում ու մեղավոր կամ դավաճան հռչակվում: Դա արել եմ բաց ու հրապարակային ձևով: Ինչու՞: Որովհետև բանակը ինձ համար եղել է սրբություն, գիտակցել եմ, որ պարտության քաղաքական պատասխանատուն փորձում է ամբողջ մեղքը թողնել բանակի վրա ու ինքը ճողոպրի պատասխանատվությունից:
    Այսօր այդ զինվորականների պահվածքն ինձ համար անընդունելի է, դա սկզբունք չունեցող մարդկանց պահվածք է ու դրա մասին ևս բաց խոսում եմ` առանց որևէ կաշկանդվածության:
    Ես պահել եմ սկզբունքներ, իրենք` ոչ: Իրենք նախընտրեցին լռել: Լռելու մոտիվացիան էլ է ինձ պարզ, բայց պետք է հիասթափեցնեմ իրենց. Նիկոլը իրենց նորից գցելու է ու դատի:
    Իմ խղճի առաջ մաքուր եմ:

  • Մարդուն հանրայնորեն ասում են, իրա պատասխանատվության գոտիով թշնամին սողոսկել է մի…

    Մարդուն հանրայնորեն ասում են, իրա պատասխանատվության գոտիով թշնամին սողոսկել է մինչև Շուշի, ասում ա եկեք ԱԺում փակ քննարկում անենք։
    Ասում են Գենշտաբի պետի ընդունած որոշումներով ու նիկոլի հաստատմամբ է ադրբեջանցիների առաջխաղացումը եղել, ասում եք եկեք ԱԺ փակ ռեժիմով քննարկենք։
    Լավ, էս մարդկանց հետ ինչ ա կատարվում, որ ճանճն ա գալիս կծում, ու կամքից ու բանականությունից զրկում։
    Նոյեմբերի 10ին ինչո՞ւ նիկոլին տարաք բունկերում պահեցիք։
    Հրաժարականի հետևից ինչու չգնացի՞ք, ինչն էր պակաս, բացի կամքից ու հետևողականությունից։
    Ինչու պաշտոնանկությունը տարաք վարչական դատարան քննարկելու ։
    Ասում ա ժամանակն է առերեսվել իրականության հետ։
    Առերեսվենք։
    Օնիկ Գասպարյան, Արցախը չկա ու տղերքն էլ չկան։
    ՉԿԱՆ։
    Տիգրան Քոչարյան
    @armgeopolitic

  • Պատերազմում պարտությունը խարան է ու այդ խարանը այդ պարտության մեղավորների ու նրա…

    Պատերազմում պարտությունը խարան է ու այդ խարանը այդ պարտության մեղավորների ու նրանց սերունդների վրայից երբեք չի մաքրվելու:
    Բոլոր մեղավորները պետք է պատժվեն: Հանուն ապագա սերունդների, հանուն պետականության պետք է պատժվեն: Չի կարող պատմության դասագրքերում գրվել, որ Հայաստանը պարտվել է պատերազմում, բայց դրա մեղավորները հանգիստ շարունակել են իրենց կյանքը վայելել:
    Այսօր մեր հասարակությունն ապատիայի մեջ է, մարդիկ խաբված են: Սա մի օր անցնելու է, երբ էլ, որ դա լինի ու պատերազմում պարտության հարցը դրվելու է սեղանին:

  • Գասպարյան Օնիկը ասում է` ԱԺ-ում փակ քննարկում կազմակերպենք: Նիկոլի ԱԺ-ում մի հատ…

    Գասպարյան Օնիկը ասում է` ԱԺ-ում փակ քննարկում կազմակերպենք: Նիկոլի ԱԺ-ում մի հատ փակ քննիչ հանձնաժողովի գնացիր, ի՞նչ եղավ արդյունքը, որ նորից փակ քննարկում ես ուզում նույն ԱԺ-ում:
    Թե բա փակ քննարկում: Քոչարյան Անդոյին էլ խնդրե՞նք, որ կազմակերպի:
    Գասպարյան Օնիկ, ասելու բան ունես` միայն բաց և հրապարակային: Փակ ձևաչափ չկա ❗️

  • Գասպարյան Օնիկ, ասելու բան ունես` միայն բաց և հրապարակային: Փակ ձևաչափ չկա …

    Գասպարյան Օնիկ, ասելու բան ունես` միայն բաց և հրապարակային: Փակ ձևաչափ չկա ❗️

  • Ճշմարիտ եմ ասում.հաջողակ ու կայացած մարդը չի կարող չար կամ բացասական լինել կամ ա…

    Ճշմարիտ եմ ասում.
    հաջողակ ու կայացած մարդը չի կարող չար կամ բացասական լինել կամ այդպիսի էներգիա ճառագել. բացասական կարող է լինել խարդախը կամ խաբեբան։
    Վահե Գրիգորյան
    @armgeopolitic

  • Իրանի պատերազմը զգալիորեն վնասել է ԱՄՆ հեղինակությունըPolitico-ն, հղում անելով …

    🇺🇸🇮🇷 Իրանի պատերազմը զգալիորեն վնասել է ԱՄՆ հեղինակությունը
    Politico-ն, հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի զեկույցներին, հաղորդում է Վաշինգտոնի միջազգային հեղինակությանը հասցված լուրջ հարվածի մասին: Այդ փաստաթղթերի համաձայն՝ Իրանում ռազմական հակամարտությունը վտանգել է Միացյալ Նահանգների կողմից կառուցված համաշխարհային անվտանգության համակարգը:
    Զեկույցներում հատուկ շեշտը դրվում է հեղինակությանը հասցված վնասի վրա: Պետդեպարտամենտի վերլուծաբանները նշում են, որ ԱՄՆ հեղինակությունը զգալիորեն խաթարվել է, իսկ ամենաուժեղ բացասական արձագանքը եղել է մուսուլմանական երկրների կողմից:
    @armgeopolitic