Category: Գեոպոլիտիկա

  • «Մեր Ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի կալանավորումը (լրիվ անհիմն)…

    «Մեր Ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի կալանավորումը (լրիվ անհիմն) Նիկոլ Փաշինյանի կողմից հստակ ուղերձ էր նույն շարժման համակարգողին և ղեկավարողին, որ մեթոդների մեջ խտրականություններ չեն դրվելու ու այն մոտեցումը, որ «մենք ապաքաղաքական ենք», դա Նիկոլ Փաշինյանի հետ չի աշխատելու։

  • Գերազանցապես արտաքին դոնորներով ֆինանսավորվող սեկտորը չի կարող լինել Հայաստանի …

    🇦🇲 Գերազանցապես արտաքին դոնորներով ֆինանսավորվող սեկտորը չի կարող լինել Հայաստանի քաղհասարակություն: Այն կարող է կոչվել այդպես, բայց գործունեության վեկտորը որոշելու են նրանք, ովքեր ֆինանսավորում են: Սա 1+1-ի պես պարզ մի բան է: Իսկ դոնորները բնականաբար այդ ֆինանսավորումն իրականացնում են քաղաքական, այլ ոչ թե բարեգործական նկատառումներով:
    Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան
    @armgeopolitic

  • Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ։@armgeopolitic…

    🇺🇸🇷🇺 Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ։
    @armgeopolitic

  • Ընդդիմության սեգմենտում ունենք արտաքին էմիսարներ, որոնք կատարում են արտաքին հան…

    🇦🇲 Ընդդիմության սեգմենտում ունենք արտաքին էմիսարներ, որոնք կատարում են արտաքին հանձնարարականներ: Նիկոլ Փաշինյան @armgeopolitic

  • 1453 թ.-ի մայիսի 29-ին օսմանները Մեհմեդ 2 Ֆաթիհի գլխավորությամբ գրավեցին Կ. Պոլի…

    1453 թ.-ի մայիսի 29-ին օսմանները Մեհմեդ 2 Ֆաթիհի գլխավորությամբ գրավեցին Կ. Պոլիսը:
    Այս իրադարձությունից անմիջապես հետո Եգիպտոսից դեպի Կ. Պոլիս շարժվեցին հացահատիկով բեռնված առաջին նավերը:
    642 թ. արաբների կողմից Եգիպտոսի նվաճումից ի վեր Բյուզանդիայի մայրաքաղաքը այնտեղից հացահատիկ չէր ստացել:
    800 տարի անց խաղաղություն էր հաստատվել, Բյուզանդիան այլևս չկար:

  • Պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումից ուրախացողները պարզապես պետք է…

    Պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումից ուրախացողները պարզապես պետք է իմանան, որ իրենց ամուսնուն, իրենց որդուն, իրենց եղբորը ավելի հաճախ՝ տարին 1-2 անգամ 25 օրով տանելու են բանակ, որպեսզի հնարավոր լինի թիվ ապահովել «սահմանին կանգնելու» համար։ Այս իշխանությունների կողմից նման որոշումը հիմնված չէ որևէ հաշվարկի, որևէ տեսլականի վրա, սա բացառապես նախընտրական տրամաբանություն ունեցող որոշում է։
    Ընդդիմությունը պետք է հանդես գա սեփական առաջարկով։ Զինվորական ծառայության ներկայիս մոդելը իրեն սպառել է և չի արդարացնում, սրանում որևէ կասկած լինել չի կարող։ Մենք պետք է ներկայացնենք մի մոդել, որով պարտադիր զինվորական ծառայությունը կլինի 1 տարի, 25-օրյա ու որևէ այլ տեսակի վարժական հավաքներ չեն լինի, իսկ բանակը աստիճանաբար անցում կկատարի պայմանագրային մոդելի։ Անգամ ներկայիս բյուջեն սա լիարժեք թույլ է տալիս անել։ Սրանով նաև կլուծենք սոցիալական խնդիր՝ աշխատանքով ապահովել բավականին մեծ թվով մարդկանց։

  • Էջմիածնում ու Խոյում ՔՊ-ականներն ավելի «ափաշքյարա» են գործում, քան Վարդան Ղուկա…

    🇦🇲 Էջմիածնում ու Խոյում ՔՊ-ականներն ավելի «ափաշքյարա» են գործում, քան Վարդան Ղուկասյանի կոռուպցիան Գյումրիում: Դանիել Իոանիսյան @armgeopolitic

  • Ցանկացած «լավություն», որը հիմա Ալիևը անում է Փաշինյանին՝ որպես նախընտրական նվեր…

    Ցանկացած «լավություն», որը հիմա Ալիևը անում է Փաշինյանին՝ որպես նախընտրական նվեր, ունի գին ու դա այն գինն է, որը Փաշինյանը պետք է հետ վերադարձնի Ալիևին ընտրություններում հաղթելուց հետո։
    Նիկոլ Փաշինյանը սա փայլուն հասկանում է ու ամեն նման «լավություն» էլ ավելի է ծանրացնում իր վրա դրված բեռը։
    @armgeopolitic

  • Ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան, հայտնում են ԶԼՄ-ները։Բաքվից ժամանած ին…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան, հայտնում են ԶԼՄ-ները։
    Բաքվից ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել ժամը 16:00-ի սահմաններում։
    Հոկտեմբերի 21-22-ը «Double Tree by Hilton» հյուրանոցում կկայանա կլոր սեղան՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ քննարկվելու է «խաղաղության օրակարգը»։
    @armgeopolitic

  • ԱԹՍ-ներով գաղտնալսում, զուգահեռ՝ անտերության մատնված բանակԳյումրի համայնքի ղեկավ…

    ԱԹՍ-ներով գաղտնալսում, զուգահեռ՝ անտերության մատնված բանակ
    Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի ձերբակալման հետ կապված ուշագրավ դրվագը այն էր, որ ուժային համակարգը հպարտ ձևով հայտարարեց, որ նրան գաղտնալսել ու հետևել են գերժամանակակակից տեխնոլոգիաներով՝ ԱԹՍ-ների կիրառմամբ։
    Ցավալի արձանագրում է, որ երբ հարցը վերաբերվում է երկրի պաշտպանությանը՝ բանակին, երկրի ներսում ստեղծված քաոսին՝ թմրանյութերի շրջանառություն, հանցավորության աճ և այլն, մեզ ասում են՝ «30 տարի ոչինչ չի արվել», «թալան», «նախկիններ», սակայն երբ հարցը վերաբերվում է քաղաքական հակառակորդներին, ամենաժամանակակից տեխնոլոգիաները գնված, պատրաստ դրված են նրանց դեմ ամենաբարձր մակարդակով հետապնդում իրականացնելու համար։
    Այդ նույն տեխնոլոգիաներով հնարավոր է այնպես անել, որ այսօր սահմանին ընդհանրապես զինվոր չկանգնի, թիկունքից դրոններով և այլ համակարգերով իրականացվի սահմանի հսկողություն։ Ինչու՞ չի արվում և ինչու՞ այս միջոցները չեն ծախսվում բանակի վրա։ Նման պարագայում պարտադիր ծառայության ժամկետը կարող ենք իջեցնել անգամ մինչև 1 տարի։ Պատասխանը ակնհայտ է, թե ինչու սա չի արվում, որովհետև նրանց համար առաջնահերթությունը իրենց քաղաքական հակառակորդներին ճնշելն է, ոչ թե բանակն ու անվտանգությունը։