🔴🔴🔴🇦🇲 Հուդա Տեր Արամը կարգալույծ արվեց եկեղեցու կողմից Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով: @armgeopolitic
Անկախ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, գյումրեցիները սա ձեզ չեն ների, հիշեք։ Կանչեիք Երևան ծանուցագրով ու կալանավորեիք։ Իսկ Երևանից զորք ու զրահ ուղարկել ու պատանդառել որևէ գյումրեցու, իմացեք` դա տարածաշրջանի ժողովրդի համար աններելի վիրավորանք է։ Երվանդ Վարոսյան @armgeopolitic
Թույլ ու տեսակով աբիժնիկ մարդը երբեք չպետք է իշխանություն ստանա, երբեք։ Նման պարագայում իշխանական լծակները իր համար դառնում են իր թուլությունը քողարկելու ու իր կյանքի տրավմաները հաղթահարելու միջոցներ։ Իշխանությունը միայն ուժեղ մարդու համար է։
Ձերբակալվածների թիվն ավելանում է Քննչական կոմիտեից MakaryanNews-ին հայտնեցին, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի (զանգվածային անկարգություններին մասնակցելը), 452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) հատկանիշներով: Այս պահին 20 անձ ձերբակալվել է: ՔԿ-ից հավելեցին նաև, որ դեռ որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի նախաձեռնվել:
Թեթև տարեք։ Բա քաղաքական պայքարը հո կարագ ու մեղր չի, ձերբակալություն էլ է լինում, կալանք էլ է լինում, տո ծեծ էլ է լինում, ռեպրեսիա էլ է լինում։ Ի վերջո, հաղթում է ուժեղագույնը ու ամենաամուր նյարդեր ունեցողը։ Միայն թե տպավորություն ունեմ, որ այսպես կոչված՝…