🇦🇲 Իմպիչմենթի հետ կապված զարգացումները հերթական անգամ ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը ստրատեգիական, քաղաքական մտածելակերպ չունի ու ամեն անգամ ինչ փոս փորում է, ինքն է ընկնում դրա մեջ։ Արգիշտի Կիվիրյան @armgeopolitic
🇦🇲 ԱԺ-ում մի հաստագլուխը կա, «Վարդանիկ»-ով է իմ մասին խոսում։ Մի պատմություն կա, որ ասում է՝ տո ղախպի տղա, էտ «իկ»-ը հարգանքի նշան է, էտ «իկ»-ին էլ պետք է արժանի լինես, դուք դրան էլ արժանի չեք։ Ես «Վարդանիկ»-ից ինձ վատ չեմ զգում, դա պատիվ է ինձ համար։ Վարդան Ղուկասյան @armgeopolitic
🇦🇲 Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի ողբերգական մահվանից հետո Փարաքարի ավագանին պետք է ընտրի նոր համայնքապետ. ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 7-ին «Այո՛, «Ապրելու երկիր» կուսակցությունը վճռական է տրամադրված՝ շարունակելու Վալոդյա Գրիգորյանի աշխատանքները, և ավագանու կողմից առաջադրելու է համայնքի ղեկավարի նոր թեկնածու, որն էլ, կարծում ենք, կստանա ձայների մեծամասնությունը»,- «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նշել է «Ապրելու Երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ @armgeopolitic
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքական հետաքրքիր երևույթ է. քանի ու քանի ղեկավարներ են եկել ու գնացել, բայց ինքը մնացել է։ Վստահ եմ` այս մեկն էլ է գնալու, այս մեկին էլ է ճանապարհելու, բայց ինքը մնալու է։ Մարդը ապրած ունի, անուն ունի, իսկ սա մի բան է, որ մեր այսօրվա իրականության մեջ մարդկանց դրա համար չեն ներում, չեն հաշտվում, որ նման մարդիկ կան, նրանց գոյությունը վտանգ են համարում։
🇺🇸🇹🇼 Թրամփի վարչակազմը պահանջում է, որ Թայվանը իր միկրոչիպերի արտադրության 50%-ը փոխանցի Միացյալ Նահանգներին, հակառակ դեպքում Վաշինգտոնը սպառնում է դադարեցնել Թայվանի «պաշտպանությունը» Չինաստանից։ @armgeopolitic