Ո՞րը պետք է լինի «Հայաստան» դաշինքի անելիքն այս պահին
«Հայաստան» դաշինքի երրորդ համար Աննա Գրիգորյանն այսօր երկու հարցազրույց է տվել, որոնցից երկուսում էլ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում, որ իրենք վերցնեն մանդատները։ Իհարկե, մի քիչ անհամաձայն եմ Աննա Գրիգորյանի այս մտքի հետ, քանի որ Փաշինյանի համար քաղաքական անորոշություն կսկսվեր, եթե ընդդիմադիրները չվերցնեին մանդատները ու դա իր համար մի շարք խնդիրներ կստեղծեր, այդ թվում՝ լեգիտիմության հետ կապված, քանի որ ընդդիմության՝ ԱԺ գնալը այս կամ այն կերպ նշանակելու է, որ իշխանություն — ընդդիմություն տիրույթում հաստատվում է որոշակի «ստատուս քվո» վիճակ, իսկ նման «ստատուս քվոն» Փաշինյանին ապահովում է կանխատեսելիություն գոնե ներքաղաքական դաշտում։ Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի համար իդեալական տարբերակ կլիներ, եթե «Հայաստան» դաշինքը շեմը չհաղթահարեր ու ԱԺ գնային «Ուժեղ Հայաստանն» ու ԲՀԿ-ն, նա վերջապես կազատվեր Քոչարյանից, որը անգամ 10 տոկոսով, բայց շարունակում է կանգնած մնալ իր կոկորդին։
Այնուամենայնիվ, արդեն պարզ է, որ եթե անգամ «Հայաստան» դաշինքը չվերցներ մանդատները, «Ուժեղ Հայաստանում» որոշում ունեն գնալ ԱԺ, ուստի, այժմ անհրաժեշտ է խոսել անելիքների մասին՝ հաշվի առնելով հենց այն հանգամանքը, որ ընդդիմությունը վերցնում է մանդատները։
▪️«Հայաստան» դաշինքը պետք է նախաձեռնի հրապարակային գործընթաց ու դաշինքի բոլոր անդամները, որոնք կգնան ԱԺ, պետք է հրապարակային կերպով ժողովրդին խոստանան, որ բացառում են ինչ-որ փուլում ՔՊ-ին միանալը ու Փաշինյանի համար սահմանադրական մեծամասնություն ապահովելը։ Հստակ պետք է շեշտվի, որ խմբակցության հետ անհամաձայնության դեպքում իրենք պարտավորվում են վայր դնել մանդատը, այլ ոչ թե դառնալ անկախ պատգամավոր։ Ժողովրդական լեզվով ասած՝ պետք է մտնեն «քֆուրի տակ» ու խոստանան, որ «գեղամնազարյան» չեն դառնա։
▪️«Հայաստան» դաշինքը նման քայլով կսահմանի ստանդարտ, որ մյուս ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը», ևս իրականացնի նման հրապարակային գործընթաց, որովհետև եթե «Հայաստան» դաշինքն արդեն փորձված կազմ է մտցնում ԱԺ, մյուս ուժի դեպքում կան բավականին ռիսկեր, ուստի, այս իրավիճակում «Հայաստան» դաշինքը, հաշվի առնելով սեփական փորձառությունը, պետք է ստեղծի ռիսկերը կառավարելու մեխանիզմներ բոլոր պատգամավորների գործողությունների համար։
▪️Մյուս կարևոր քայլը, որը ըստ իս՝ պետք է անի «Հայաստան» դաշինքն ու, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը, դա ԱԺ մտցնելն է այնպիսի կազմ, որը քաղաքական առումով կլինի ամենամարտունակը։ Սա նշանակում է, որ այժմ անցողիկ տեղերում կան մարդիկ, որոնց հայտնվելը ԱԺ-ում երկարաժամկետ քաղաքական պայքարի կտրվածքով համարում եմ սխալ։ Անցողիկ տեղերից դուրս՝ մի քիչ ավելի վերև հորիզոնականներում կան մարդիկ, որոնք ԱԺ-ում լուրջ խնդիրներ կկարողանան ստեղծել Փաշինյանի ու ՔՊ-ի համար։ Սիրում եմ խոսել անուններով․ այդ մարդկանցից մեկը Բորիս Մուրազին է, որը նախընտրական փուլում չի եղել մի բանավեճ, որում չոչնչացնի իշխանության ցանկացած ներկայացուցչի։
▪️Վերլուծել դաշինքի 5 տարվա աշխատանքն ԱԺ-ում ու չկրկնել սխալները, փոխել մոտեցումներ, գտնել նոր՝ ավելի արդյունավետ աշխատելաոճ։ Կներեք, բայց «թուրք-դավաճան» տրամաբանությունը չի աշխատում, իսկ պաթոսով ելույթները սկսել են մարդկանց վանել։ Պատերազմից հետո Փաշինյանը երկրորդ անգամ է բոլոր ուժերի մեջ ստանում ամենաշատ քվեն, ինչը նշանակում է, որ կան թեմաներ, որոնք այլևս ակտուալ չեն ու մարդկանց հետաքրքիր չեն՝ որքան էլ ցավալի լինի դա արձանագրելը։ Հանուն արդարության՝ քարոզարշավի ընթացքում «Հայաստան» դաշինքը ցույց տվեց, որ պատրաստ է նման քաղաքական տրանսֆորմացիայի։
▪️«Ժամանակ չկա» մոտեցումը չի աշխատում։ Ժամանակ կա ու պետք է ունենալ պայքարի երկարաժամկետ ռազմավարություն՝ ամենատարբեր սցենարներով։

Թողնել պատասխան