Category: Գեոպոլիտիկա

  • Իրանի շուրջ ինտենսիվ դիվանագիտական մաքոք է՝ շատ լարված նյարդով: Իրանը շրջապատող…

    🔥 Իրանի շուրջ ինտենսիվ դիվանագիտական մաքոք է՝ շատ լարված նյարդով: Իրանը շրջապատող երկրները տագնապած են այն վտանգից, որ Իսրայելին ի վերջո կարող է հաջողվել Թրամպին մղել հարվածի, որը կբերի առավել մեծ էսկալացիայի, քան 12-օրյա պատերազմին:
    Իրանի նախագահն ու արտգործնախարարը կապի ու շփումների մեջ են բոլորի հետ, բացառությամբ Հայաստանի: Համենայն դեպս մինչեւ հիմա չկա տեղեկություն Հայաստանի ԱԳ նախարարի հետ հաղորդակցության մասին: Իրանի ԱԳՆ նախարարը խոսել է Բայրամովի հետ, այսօր այցելել է Թուրքիա, Թեհրանը շփվում է Մոսկվայի հետ, Ծոցի արաբական երկրների հետ:
    Հայաստան չկա: Վարչապետը զբաղված է ուրբաթօրյա դիսկոտեկով, իսկ արտաքին գործերի նախարարն էլ «հյուրախաղերի» է Եվրոպայում: Այո, հյուրախաղերի, որովհետեւ համենայն դեպս առ այսօր Հայաստանի ԱԳ նախարարը այդ այցերի ընթացքում չի արել որեւէ լրջմիտ քաղաքական բովանդակություն պարունակող ելույթ, բացի «հիբրիդային» գրոհների մասին միֆերից, որոնց նպատակն ընդամենը ընտրական ցիկլում իրավաչափությունից հեռու քայլերի հարցում Եվրամիության լոյալություն կորզելն է:
    Մյուս կողմից, Իրանն էլ թերեւս Երեւանին իր ասելիքը ասել վերջացրել է եւ այլեւս չի տեսնում սուբյեկտ, որի հետ կարող է խոսել կամ իմաստ ունի խոսել: Ի վերջո, եթե Հայաստանի քաղաքականության նարատիվները որոշվում են Ադրբեջանի ու Թուրքիայի պատկերացումներով, ի՞նչ իմաստ ունի խոսել Հայաստանի հետ՝ եթե կարելի է ամեն ինչ խոսել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ:
    Տխուր ու մտահոգիչ պատկեր է, բայց այն այլեւս ենթակա է փոփոխության միայն ու միայն Հայաստանում հասարակական-քաղաքական իրավիճակի խորքային փոփոխության պարագայում: Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ չափից շատ ցանկանա, այլեւս որեւէ կերպ ի վիճակի չէ փոխել այն դրությունը, որի մեջ դրել է Հայաստանը 2022 թվականից ի վեր:
    Իրավիճակ փոխելու նրա միակ միջոցը իր իշխանական կարգավիճակը փոխելն է, այսինքն այլեւս իշխանություն չլինելը: Բայց, ես խիստ կասկածում եմ, թե նա ինքը այսօր ունի անգամ դա անելու բավարար սուբյեկտություն:

  • Ուկրաինան չպետք է ընդունվի ԵՄ և ՆԱՏՕ, քանի որ դա կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղիղ…

    🇭🇺🇺🇦🇪🇺 Ուկրաինան չպետք է ընդունվի ԵՄ և ՆԱՏՕ, քանի որ դա կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղիղ պատերազմի։
    Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան
    @armgeopolitic

  • Սուրեն Պապիկյանի հրամանով ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է: @armgeopoli…

    🇦🇲 Սուրեն Պապիկյանի հրամանով ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է: @armgeopolitic

  • ԵՄ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպո…

    🇮🇷🇪🇺 ԵՄ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշումը լուրջ ռազմավարական սխալ է և առողջ բանականության պակաս։
    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կարևոր դեր է խաղացել «Իսլամական պետության» դեմ պայքարում, և առանց նրա զոհաբերությունների Եվրոպան այսօր իր փողոցներում կբախվեր ահաբեկչությանը։
    ԵՄ-ն պետք է հրաժարվի զգացմունքային որոշումներից և վերադառնա ռացիոնալ մոտեցման։
    Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի
    @armgeopolitic

  • Մենք հույս ունենք, որ Իրանի ներքին խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով՝ իրանցի …

    🇹🇷🇮🇷 Մենք հույս ունենք, որ Իրանի ներքին խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով՝ իրանցի ժողովրդի կողմից, առանց արտաքին միջամտության:
    Մենք յուրաքանչյուր հնարավորության դեպքում մեր բոլոր գործընկերներին հստակեցնում ենք, որ դեմ ենք Իրանի դեմ ցանկացած ռազմական միջամտության։ Մենք նաև տեսնում ենք, որ Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ-ին ռազմական հարձակում սկսել Իրանի վրա:
    Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան
    @armgeopolitic

  • Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բանակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիա…

    🇨🇳🇬🇧 Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բանակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։
    @armgeopolitic

  • Մենք պատրաստ չենք փոխզիջումների, որոնք կհանգեցնեն տարածքային ամբողջականության խ…

    🇺🇦🇷🇺 Մենք պատրաստ չենք փոխզիջումների, որոնք կհանգեցնեն տարածքային ամբողջականության խախտման:
    Վլադիմիր Զելենսկի
    @armgeopolitic

  • Ով էլ գա իշխանության, առաջին հերթին օրենքով պետք է արգելի այդ կարգի բարձր պարգև…

    🇦🇲 Ով էլ գա իշխանության, առաջին հերթին օրենքով պետք է արգելի այդ կարգի բարձր պարգևավճարները։ Խոսքը չի գնում միջին օղակի աշխատակիցների մասին։ Խոսքը գնում է վերնախավի մասին։ Սա օրինակացված կոռուպցիայի ֆանտաստիկ դրսևորում է։
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
    @armgeopolitic

  • Ռուսաստանից հակադարձել են ԱՄՆ պետքարտուղարին․ չկա համաձայնությունՌուսաստանի նախ…

    🇷🇺🇺🇸🇺🇦 Ռուսաստանից հակադարձել են ԱՄՆ պետքարտուղարին․ չկա համաձայնություն
    Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի պնդումը, որ Ուկրաինայի վերաբերյալ ամեն ինչ համաձայնեցված է, բացի տարածքային հարցից, չի համապատասխանում իրականությանը։
    Ուշակովը, մասնավորապես, ընդգծել է, որ Ուկրաինային տրամադրվող անվտանգային երաշխիքների հարցը չի համաձայնեցվել ռուսական կողմի հետ։
    @armgeopolitic

  • Բրյուսելը քննարկում է Ուկրաինայի դեմ կռված ռուսների համար ԵՄ մուտքի լիակատար ար…

    🇪🇺🇷🇺🇺🇦 Բրյուսելը քննարկում է Ուկրաինայի դեմ կռված ռուսների համար ԵՄ մուտքի լիակատար արգելքի հարցը։
    Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնայի խոսքով՝ շատ ռուս զինվորականներ, ենթադրաբար, ցանկանում են գալ Եվրոպա Ուկրաինայում պատերազմի հնարավոր ավարտից հետո։
    @armgeopolitic