🇦🇲 Ընդդիմության միավորվելը և ուժերը միացնելը չի կարող ինքնանպատակ լինել։ Ուժերը միացնում են այն ժամանակ, երբ հնարավոր է սիներգիայի էֆեկտ ստանալ: Հայաստանում իրավիճակը այնպիսին է, որ դա հնարավոր չէ։ Հասարակությունը այս հարցի շուրջ կարող է էմոցիոնալ ընկալում ունենալ, ես ունեմ ռացիոնալ ընկալում այս հարցի ու մյուս հարցերի շուրջ, դրա համար իմ նախագահության տարիները շեշտակի տարբերվում էին նրանից, ինչ ունենք այսօր, որովհետև մոտեցումները եղել են ռացիոնալ և պրագմատիկ։ Ռոբերտ Քոչարյան @armgeopolitic
Արցախցիների մասով այժմ ընդդիմությունը նրանց մեկ ասելիք պետք է ունենա, որը հետևյալն է. իշխանության գալու դեպքում մենք ձեր բնակարանային խնդիրները կլուծենք, Հայաստանում տուն կունենաք, կապրեք։ Այս պահին դա է իրատեսության սահմաններում։
ՀԷՑ-ի ժամանակավոր ՔՊ-ական կառավարիչը տվյալ է հրապարակել, որ ընկերությունում հայտնաբերել է 8.320 կՎտ/ժամ հավելագրում ։ ՔՊ-ական մի քանի թերթ էլ հուզիչ մտքեր են գրել՝ «վերջապես բան են գտել» իրենց կարծիքով։ Գիտե՞ք, մինչև ՔՊ-ական կառավարումը, ՀԷՑ-ում ինչքանի հավելագրում ենք հայտնաբերել 2025 թվականին։ Պատասխան՝ 10 անգամ շատ՝ 95.000 կՎտ/ժամ։ 😁 Նարեկ Կարապետյան @armgeopolitic
🇦🇲 Պետք է քննարկել Հայաստանի տարածքում օգտակար հանածոների պաշարների հայտնաբերման, ուսումնասիրման նոր շրջափուլ սկսելու հարցը: Նիկոլ Փաշինյան @armgeopolitic