Category: Գեոպոլիտիկա

  • «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ…

    🇦🇲 «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները: Սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։
    Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին։ Իրավապահ համակարգի կիրառումը` որպես քաղաքական զենք, ծանր հարված է հասցնում երկրի տնտեսությանը և ներդրումային միջավայրին։
    Ակնհայտ է, որ այս ամենը չունի հանրային աջակցություն:
    Հայաստանին անհրաժեշտ է փոփոխություն, որը կապահովի իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն և հասարակության բարեկեցություն։
    @armgeopolitic

  • Ուկրաինան գործնականում ռուսական բալիստիկ հրթիռները խոցելու գրեթե ոչինչ չունի։Արև…

    Ուկրաինան գործնականում ռուսական բալիստիկ հրթիռները խոցելու գրեթե ոչինչ չունի։
    Արևմտյան գործընկերները որսիչները պահում են իրենց, քանի որ վախենում են Ռուսաստանի հարձակումից։

    Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնով

  • ​​«Հայաստան» դաշինքի հայտարարությունը«Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ ք…

    ​​«Հայաստան» դաշինքի հայտարարությունը
    «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաև վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկություններում այսօր իրականացված գործողությունները։
    Փաստում ենք.
    Ուժային կառույցները քաղաքական մահակի վերածելու և ընդդիմախոսներին ճնշելու գործող վարչախմբի գործելաոճը դուրս է իրավական որևէ տրամաբանությունից և արտացոլում է իշխող վարչախմբի վախերը։
    Սեփականության իրավունքի ոտնահարումն ու տնտեսական տեռորը ուղղակի հարված են երկրի ներդրումային միջավայրին և տնտեսական անվտանգությանը։
    Ակնհայտ է, որ այսպիսի գործողություններով իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը և հակապետական նպատակների իրագործման ճանապարհին վերացնել հնարավոր դիմադրության բոլոր օջախները։
    Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց։
    Հրավիրում ենք միջազգային բոլոր դերակատարների ուշադրությունը Հայաստանում հետընտրական զարգացումներին և կոչ անում հստակ գնահատականներով կանխել Հայաստանում ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։
    «Հայաստան» դաշինք
    06 հուլիսի, 2026թ.

    @armgeopolitic

  • Դե սա խայտառակություն է, անգամ չգիտենք, թե սա ինչպես մեկնաբանենք, ինչ ասենք։ Գա…

    Դե սա խայտառակություն է, անգամ չգիտենք, թե սա ինչպես մեկնաբանենք, ինչ ասենք։
    🇦🇲 Գագիկ Ծառուկյանի առյուծին քնեցրած վիճակում տեղափոխել են Կենդանաբանական այգի Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել և գրել, թե իրենց առաջարկով են մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի։ @armgeopolitic

  • Գագիկ Ծառուկյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի …

    🇦🇲 Գագիկ Ծառուկյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեջ:
    @armgeopolitic

  • Գագիկ Ծառուկյանին տեղափոխել են Քննչական կոմիտե:Իվետա Տոնոյան@armgeopolitic…

    🇦🇲 Գագիկ Ծառուկյանին տեղափոխել են Քննչական կոմիտե:
    Իվետա Տոնոյան
    @armgeopolitic

  • Ինչպես սպասվում էր ու ինչպես զգուշացրել ենք բազմիցս՝ վերարտադրվելու դեպքում իշխա…

    Ինչպես սպասվում էր ու ինչպես զգուշացրել ենք բազմիցս՝ վերարտադրվելու դեպքում իշխանությունները տոտալ թանկացումների են գնալու, ինչն արդեն տեսանելի է։
    @armgeopolitic
    🔴🇦🇲 Տարեկան 160 հազար դրամից՝ 1 միլիոն դրամ․ «կարմիր գծերը» կրկին թանկանում են Օրենսդրական նոր փոփոխություններով սահմանվում է «առավելագույն շեմ» կոչվածը, որը 1 տարվա համար կազմում է 1 միլիոն դրամ վճար։ Ավագանին է որոշելու, թե որքան պետք է կազմի վճարի չափը…

  • Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հիմա մենք հետաքրքրված ենք Ռուսաստանի հե…

    🇦🇲🇷🇺 Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հիմա մենք հետաքրքրված ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ ու ԵԱՏՄ-ին մասնակցությամբ։
    Նիկոլ Փաշինյանը՝ Միխայիլ Միշուստինին
    @armgeopolitic

  • Փաստորեն, Աղվան Վարդանյանը, որն ընտրություններից առաջ հայտարարել էր, որ որպես ըն…

    Փաստորեն, Աղվան Վարդանյանը, որն ընտրություններից առաջ հայտարարել էր, որ որպես ընդդիմություն չի վերցնի մանդատն ու չի գնա ԱԺ, ևս գնում է խորհրդարան։
    Ցուցակում մի քանի հոգի ևս կան, որոնց ԱԺ գնալը, մեղմ ասած, տարօրինակ ենք համարում, բայց որոշումն իրենցն է, քաղաքական պատասխանատվությունը՝ ևս։
    Սա «Հայաստան» դաշինքի այն կազմը չէ, որը ըստ մեզ՝ կարող է արդյունավետ գործունեություն ծավալել ԱԺ-ում։ Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ։
    @armgeopolitic
    🇦🇲 «Հայաստան» դաշինքի այն պատգամավորների ցանկը, որոնք վերցնում են մանդատները․ «Ժողովուրդ» օրաթերթ 1․ Իշխան Սաղաթելյան 2․ Աննա Գրիգորյան 3․ Սևակ Խաչատրյան 4․ Արթուր Խաչատրյան 5․ Քրիստինե Վարդանյան 6. Աղվան Վարդանյան 7. Գեղամ Մանուկյան 8. Ագնեսա Խամոյան 9.…

  • Վրաստանն ու Թուրքիան անցել են թվային թույլտվությունների միջազգային ավտոմոբիլայի…

    🇹🇷🇬🇪 Վրաստանն ու Թուրքիան անցել են թվային թույլտվությունների միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների համար, հաջորդ փուլում թվային ձևաչափը կկիրառվի նաև այլ գործընկեր երկրների հետ, հայտնում է Թուրքիայի ցամաքային տրանսպորտի գործակալությունը։
    @armgeopolitic