Category: Գեոպոլիտիկա

  • Շնորհակալ ենք Telegram Premium ունեցող մեր բոլոր հետևորդներին իրենց boost-երի հա…

    Շնորհակալ ենք Telegram Premium ունեցող մեր բոլոր հետևորդներին իրենց boost-երի համար, որոնք մեզ շատ օգնեցին ալիքում որոշ ֆունկցիաներ ավելացնել:
    Առաջիկայում մի քանի նորություն կներկայացնենք, որոնք կապված են «Գեոպոլիտիկա»-ի համայնքի (community-ի) ստեղծման հետ 🙂
    https://t.me/boost/armgeopolitic

    The Geopolitics / Գեոպոլիտիկա

    Boost this channel to help it unlock additional features.

  • Նարեկ Կարապետյանն ու Կանդազը շրջել են մայրաքաղաքում, շփվել քաղաքացիների հետ:@ar…

    🇦🇲 Նարեկ Կարապետյանն ու Կանդազը շրջել են մայրաքաղաքում, շփվել քաղաքացիների հետ:
    @armgeopolitic

  • Իսրայելը բառացիորեն ոչնչացնում է բնակավայրերը Լիբանանի հարավի օկուպացված հատված…

    🇮🇱🇱🇧 Իսրայելը բառացիորեն ոչնչացնում է բնակավայրերը Լիբանանի հարավի օկուպացված հատվածում:
    @armgeopolitic

  • Սա հարգանքի արժանի մոտեցում է, սա իսկական գործչին վայել ու գնահատելի մոտեցում է։…

    Սա հարգանքի արժանի մոտեցում է, սա իսկական գործչին վայել ու գնահատելի մոտեցում է։
    Այս հատվածը առավել ուշադրության արժանի է․ «Ես խորքային պատկերացում ունեմ երկրի առջև ծառացած մարտահրավերների և խնդիրների մասին։ Ընդ որում, ես տեսնում եմ ոչ միայն հետևանքները, այլև դրանք ծնող պատճառները՝ ժամանակի տարբեր կտրվածքներում։ Այդ մասին չխոսելը չի նշանակում չիմանալ կամ չճանաչել դրանք»։
    Վստահ ենք, որ Արփինե Հովհաննիսյանը դեռ դերակատարություն կունենա քաղաքականության մեջ ու կանի այն, ինչը այդպես էլ ընդդիմադիր դաշտում ոչ ոք չհամարձակվեց անել՝ անկեղծորեն խոսել այս իրավիճակը ծնած պատճառների ու դրանց դեղատոմսի մասին։
    @armgeopolitic
    🇦🇲 Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին՝ ո՛չ որևէ կուսակցության, ո՛չ էլ դաշինքի կազմում: Իմ համոզմամբ՝ ընտրություններին մասնակցելը նշանակում է կա՛մ ունենալ արդեն իսկ ձևավորված խնդիրների արդյունավետ լուծումը, կա՛մ ամբողջությամբ համերաշխ լինել այլ թիմի…

  • Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին՝ ո՛չ որևէ կուսակցության, ո՛չ էլ դա…

    🇦🇲 Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին՝ ո՛չ որևէ կուսակցության, ո՛չ էլ դաշինքի կազմում: Իմ համոզմամբ՝ ընտրություններին մասնակցելը նշանակում է կա՛մ ունենալ արդեն իսկ ձևավորված խնդիրների արդյունավետ լուծումը, կա՛մ ամբողջությամբ համերաշխ լինել այլ թիմի առաջարկած ռազմավարության հետ։ Իրական քաղաքականությունը, սակայն, պարզապես գաղափար չէ. այն պահանջում է գաղափարական հիմքից մինչև ռեսուրսային ապահովվածություն ներառող ամբողջական համակարգ։
    Ես խորքային պատկերացում ունեմ երկրի առջև ծառացած մարտահրավերների և խնդիրների մասին։ Ընդ որում, ես տեսնում եմ ոչ միայն հետևանքները, այլև դրանք ծնող պատճառները՝ ժամանակի տարբեր կտրվածքներում։ Այդ մասին չխոսելը չի նշանակում չիմանալ կամ չճանաչել դրանք։
    Եթե իմ նպատակը, երազանքը կամ ամբիցիան լիներ պարզապես ԱԺ-ում հայտնվելը, ես հնարավորություն ունեի դա անելու։ Ես շարունակելու եմ տարբեր ձևաչափերով իմ մասնակցությունը բերել քաղաքական և իրավական դաշտի վերլուծություններին ու քննարկումներին և ոչ միայն։
    Արփինե Հովհաննիսյան
    @armgeopolitic

  • Կրակոց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվա…

    🇦🇲 Կրակոց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 21 տարեկան մի տղա. shamshyan. com
    «Նախնական տվյալով՝ նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցն իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել»,- @ArmeniaSputnik–ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից` հղում անելով ՆԳՆ–ին։
    @armgeopolitic

  • Իհարկե, ՀԱԿ-ի հարգարժան գործընկերների որոշումն է ընտրություններին մասնակցել կամ …

    Իհարկե, ՀԱԿ-ի հարգարժան գործընկերների որոշումն է ընտրություններին մասնակցել կամ չմասնակցելը, բայց ակնհայտ է, որ շեմը չեն հաղթահարելու: Եթե դաշինքային ֆորմատը չստացվեց, ինչի համար խիստ ափսոսում ենք, արդյո՞ք նպատակահարմար է առանձին գնալ ու հավաքել 1 կամ 2 տոկոս:
    @armgeopolitic
    🇦🇲 Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ․ ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին առանձին: @armgeopolitic

  • The Atlantic․ «Թրամփի գլխավոր սխալը՝ Իրանի ուժը չընդունելու համառությունը»Իրան…

    🇺🇸🇮🇷 The Atlantic․ «Թրամփի գլխավոր սխալը՝ Իրանի ուժը չընդունելու համառությունը»
    Իրանի դեմ պատերազմը կանխատեսելիորեն վերածվեց ծախսատար ճահճի, սակայն Թրամփը, այնուամենայնիվ, ներգրավվեց այդ պատերազմում։ «Իրական ձախողումը» ոչ թե ամերիկյան հետախուզական համայնքի անկարողությունն էր բացահայտելու ճշմարտությունը, այլ Թրամփի «համառ մերժումը» ընդունելու դառը ճշմարտությունը Իրանի պաշտպանական հզորության մասին։
    Հետախուզական կառույցները բազմիցս կրկնել էին, որ ռմբակոծումները չեն հանգեցնի Թեհրանի կապիտուլյացիային, բայց Թրամփը, անտեսելով այդ զեկույցները, երկիրը տարավ մի ճանապարհով, որի ավարտը անորոշ է։
    Այդ համառությունը այժմ Ամերիկային ներքաշել է պատերազմ, որի ծախսերը շատ ավելի մեծ են, քան Սպիտակ տան նախնական գնահատականները։
    @armgeopolitic

  • Ամերիկյան բանտում գտնվող Վարդան Ղուկասյանի (Դոկ) փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայ…

    🇦🇲🇷🇺🇺🇸 Ամերիկյան բանտում գտնվող Վարդան Ղուկասյանի (Դոկ) փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել է, որ Ղուկասյանը ցանկություն է հայտնել տեղափոխվել Ռուսաստան, որի քաղաքացի է հանդիսանում։
    @armgeopolitic

  • Եվրամիությունը զգուշացրել է ազգային կառավարություններին Իրանի պատերազմի ֆոնին է…

    🇪🇺🇮🇷🇺🇸 Եվրամիությունը զգուշացրել է ազգային կառավարություններին Իրանի պատերազմի ֆոնին էներգետիկ ճգնաժամը ֆինանսականի չվերածելու անհրաժեշտության մասին:
    Եվրահանձնաժողովը պնդում է սահմանափակել առաջարկվող միջոցառումները, ինչպիսիք են էներգետիկ սուբսիդիաները, հարկերի կրճատումը և գների սահմանափակումները։
    Financial Times
    @armgeopolitic