Category: Գեոպոլիտիկա

  • 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանը Հայաստանին ՈՐԵՎԷ օգնություն չի առաջարկել ու տարօ…

    44-օրյա պատերազմի ժամանակ Իրանը Հայաստանին ՈՐԵՎԷ օգնություն չի առաջարկել ու տարօրինակ է, երբ հայկական տիրույթում նման տեղեկություններ են դրվում շրջանառության մեջ:
    Հեքիաթներ հորինելն ու դրանցով ապրելը, գուցե, շատերի համար լավ զբաղմունք է, բայց ու՞մ ենք խաբում և ինչի՞ համար:
    Մակրոնը աջակցել է խոսքերով` առանց որևէ գործնական քայլի, ինչպես միշտ է անում, ԱՄՆ-ը հրադադարի փորձեր արել է` անարդյունք, Ռուսաստանը որոշակի զենքեր ուղարկել է, բայց 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը, ըստ էության, եղել է միայնակ, իսկ թե ինչու՞ է միայնակ եղել կամ ինչու՞ է բանը հասել պատերազմ սկսվելուն, սա առանձին քննարկման թեմա է:
    @armgeopolitic

  • Մեր պատգամավորներն ունեն ազատություններ և այդ ազատությունները կարող են իրացնել։…

    🇦🇲 Մեր պատգամավորներն ունեն ազատություններ և այդ ազատությունները կարող են իրացնել։ Միակ հարցը, որ ընդհանուր համակարգային բարեվարքության նորմերը պահեն, որ մեր հայրենակիցներին հաճելի լինի հետևել իրենց կողմից ընտրված ԱԺ-ին։
    Մենք աշխատում ենք նրա վրա, որ նոր խոսույթ ձևավորվի՝ առանց վիրավորելու քննադատելը, առանց անձնավորելու մարդուն:
    Նարեկ Կարապետյան
    @armgeopolitic

  • Ռուսաստանը կարող է վերանայել Հայաստանին էներգակիրների մատակարարման պայմանները. …

    🇷🇺🇦🇲 Ռուսաստանը կարող է վերանայել Հայաստանին էներգակիրների մատակարարման պայմանները. ռուս քաղաքագետ
    Եվրոպական Միության հետ Հայաստանի հնարավոր սերտ մերձեցման դեպքում Մոսկվան կարող է վերանայել Երևանին էներգակիրների մատակարարման մոտեցումները։ Այս մասին Лента պարբերականի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովը, փոխանցում է RegionMonitor-ը։
    «Մի բան է, երբ Ռուսաստանը տնտեսական հարաբերություններ է կառուցում Եվրասիական տնտեսական միության իր դաշնակիցների հետ, և բոլորովին այլ բան, երբ երկիրը հայտարարում է Եվրոպական Միությանն անդամակցելու մասին»,- ընդգծել է Կրիլովը։
    Քաղաքագետի կարծիքով՝ հայկական գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ կիրառված սահմանափակումներից հետո Ռուսաստանի հաջորդ քայլը կարող է լինել Երևանի համար էներգակիրների արտոնյալ մատակարարման ռեժիմի վերանայումը։ Միևնույն ժամանակ, փորձագետը նկատել է, որ չնայած հակառուսական պատժամիջոցներին՝ Մոսկվան շարունակում է էներգակիրներ մատակարարել ԵՄ երկրներին։
    @armgeopolitic

  • Արգամ Աբրահամյանը չի ընդունում մեղքը ու անհիմն է համարում մեղադրանքը. փաստաբանՀ…

    🇦🇲 Արգամ Աբրահամյանը չի ընդունում մեղքը ու անհիմն է համարում մեղադրանքը. փաստաբան
    Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, իրեն ներկայացված՝ 2023թ․ Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի փաստաբան Էմին Խաչատրյան։
    «Ինչ վերաբերում է մնացած հանգամանքներին, հետագայում մենք Արգամ Աբրահամյանի հետ խորհրդակցելուց հետո պաշտպանական թիմով համապարփակ հայտարարությամբ հանդես կգանք անպայման։
    Այս փուլում որպես դիրքորոշում ընդունեք, որ Արգամ Աբրահամյանը իրեն մեղավոր չի ճանաչում, նույնիսկ ինքն է դիրքորոշում հայտնել, որ այն աստիճան անհիմն մեղադրանք է, որ նույնիսկ էլ այդ մասով ավելի մեկնաբանություն չի տալիս։ Ինքը առհասարակ կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ»,–ասաց նա։
    Հարցին՝ կարո՞ղ է սա կապ ունենալ Գագիկ Ծառուկյանի դեմ ընթացող գործընթացների հետ՝ հաշվի առնելով, որ Արգամը Ծառուկյանի փեսան է, փաստաբանն ասաց. «Եկեք ես չմեկնաբանեմ, դուք ինքներդ էլ լավ հասկանում եք»։
    @armgeopolitic

  • Որ խմբակցությունը որ հանձնաժողովներում կունենա նախագահություն«Քաղաքացիական պայմ…

    🇦🇲 Որ խմբակցությունը որ հանձնաժողովներում կունենա նախագահություն

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն

    Պետաիրավական հարցերի հանձնաժողով
    Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով
    Կրթության հանձնաժողով
    Առողջապահության հարցերով հանձնաժողով
    Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողով
    Աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողով
    «Ուժեղ Հայաստան» խմբակցություն
    Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողով
    Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի հանձնաժողով
    Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողով
    «Հայաստան» դաշինք
    Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողով
    @armgeopolitic

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը՝ Արամ Վարդևանյանի…

    🇦🇲 «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը՝ Արամ Վարդևանյանի մասին։
    @armgeopolitic

  • Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ։@armgeopolitic…

    🇦🇲 Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ։
    @armgeopolitic

  • ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին, որպեսզի նա ընտրվի ԱԺ փոխխոսնակՔՊ խմբակ…

    🇦🇲 ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին, որպեսզի նա ընտրվի ԱԺ փոխխոսնակ
    ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյան
    @armgeopolitic

  • Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը առայժմ չի պատրաստվում վերսկսել լայնածավալ ռազմակա…

    🇺🇸🇮🇷 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը առայժմ չի պատրաստվում վերսկսել լայնածավալ ռազմական գործողություններ Իրանի դեմ և հույսը դնում է տնտեսական ճնշման վրա։
    @armgeopolitic