Category: Գեոպոլիտիկա

  • Կոնգրես հյուրանոցում դաշնակներով շրջապատված Աղվան Վարդանյանի աչքերի մեջ նայելով`…

    Կոնգրես հյուրանոցում դաշնակներով շրջապատված Աղվան Վարդանյանի աչքերի մեջ նայելով` ուղիղ ասել եմ իրեն, որ ինքը անարդյունավետ պատգամավոր է ու չպետք է գնա ԱԺ: Նույնքան անարդյունավետ են «Հայաստան» դաշինքի շատ այլ պատգամավորներ, որոնք պադոշի պես նորից խցկվել են ցուցակում: Ի՞նչ եմ ես ասել այս մարդկանց: Ասել եմ` մի անգամ նույն կազմով արդեն ցույց եք տվել, որ արդյունք չեք տալիս, հիմա բարի եղեք, զիջեք ձեր տեղը այլ մարդկանց, թողեք իրենք էլ փորձեն, գուցե, մի բան ստացվի: Այս խոսակցությունը չէր լինի, եթե նույն «Հայաստան» դաշինքը չկորցներ քվեներ, բայց կորցրել է ու մեծ տոկոս է կորցրել` դրանով իսկ ցույց տալով անարդյունավետություն: Հիմա իրենք նորից շարունակում են նույն կազմով ու նույն ձեռագրով, այսինքն, այս քաղաքական միավորը գնում է դեպի կործանում:
    Բայց չէ, իրենք անդրդվելի են, դե իրենց աչքերով նայեք իրավիճակին, բա այդքան փողից հրաժարվե՞ն, ի՞նչ պայքար, ի՞նչ արդյունավետություն, միլիոնները բա չնստե՞ն հաշիվներին:
    Եթե տանք քաղաքական գնահատականը, ապա պայմանական աղվանվարդանյանները զբաղված են ընդդիմադիր մարդկանց պայքարի ու հույզերի մոնետիզացիայով` փող են քերում:

  • «Ուսուցիչը հեղինակություն էր, և դա օգնում էր մեզ մարդ դառնալ: Ուսուցչի հեղինակու…

    «Ուսուցիչը հեղինակություն էր, և դա օգնում էր մեզ մարդ դառնալ: Ուսուցչի հեղինակությունը կարելի՞ էր կասկածի տակ դնել, մեր ծնողներն իրավունք ունեի՞ն ուսուցչի հեղինակությունը կասկածի տակ դնելու»:
    Միքայել Սրբազանի այս խոսքերն առավել քան արդիական են այս օրերին
    Տեսանյութը` Միքայել Սրբազան (հետևորդների էջ)
    @armgeopolitic

  • Հաջիևը կրկնել է մի անգամ ասած միտքը՝ «Ալիևը հաղթել է պատերազմում, և՛ խաղաղությու…

    Հաջիևը կրկնել է մի անգամ ասած միտքը՝ «Ալիևը հաղթել է պատերազմում, և՛ խաղաղությունում»:
    Հ.Գ. Այսինքն, ամեն րոպե Հայաստանին ասում են՝ պարտված ես, պարտվել ես նաև խաղաղության պայմաններում:
    Ցավոք, ճիշտ է, որովհետև Բաքուն մեզ խաղաղություն է վաճառում, մենք վճարում ենք, ինչ ուզում են, ինչ կարող ենք տալ:
  • Ոչ միայն խստորեն դատապարտելի ու մերժելի, այլև գարշելի է, երբ մարդկանց անձնական կ…

    Ոչ միայն խստորեն դատապարտելի ու մերժելի, այլև գարշելի է, երբ մարդկանց անձնական կյանքի մասին հրապարակվում են ՉՀԱՍՏԱՏՎԱԾ տեղեկություններ` պարզապես վարկածի տրամաբանության մեջ, որը կարող է հաստատվել, կարող է հերքվել, իսկ եթե հերքվի, ապա ո՞վ է պատասխան տալու այն այսօր որպես փաստ հրամցնելու համար:
    Եթե որևէ անձ կատարել է հանցանք, պատվիրել կամ կատարել է սպանություն, թող դա հաստատվի դատական գործընթացի ժամանակ ու նշանակվի համապատասխան պատիժ, բայց երրորդ անձանց մասին անձնական բնույթի, բամբասանքի ոճով տեղեկություն հրապարակելը սա չի կարող ընդունելի լինել գիտակից մարդկանց համար, որովհետև սա ոչ միայն անձնական տարածության խախտում է, այլև իրավական պետության գաղափարի բառի ուղիղ իմաստով բռնաբարում:
    Հ.Գ. երրորդ ժամկետի հետևանքները:
    @armgeopolitic
    🔴🇦🇲 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի…

  • Մահացել է արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հայրը` Խորխե Մեսսին:@armgeopolit…

    🇦🇷 Մահացել է արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հայրը` Խորխե Մեսսին:
    @armgeopolitic

  • Ինչպես են ձերբակալում Հոբիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին։@armgeopolit…

    🔴🇦🇲 Ինչպես են ձերբակալում Հոբիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին։
    @armgeopolitic

  • Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը մեղադրվում է սպանություն պատվիրելու …

    🔴🇦🇲 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ
    ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից:
    Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով:
    Այնուհետև, Ա․Ա․-ն օգտագործելով Գ.Հ.-ի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։
    Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։
    @armgeopolitic

  • ԱԺ նախորդ գումարման պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել՝ որպես …

    🇦🇲 ԱԺ նախորդ գումարման պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել՝ որպես վերջնահաշվարկ. «Հրապարակ»
    @armgeopolitic

  • ՔՊ-ից մի պատգամավոր այսօր հայտարարել է, որ 2031-ին ևս ՔՊ-ն պետք է վերարտադրվի:Եր…

    ՔՊ-ից մի պատգամավոր այսօր հայտարարել է, որ 2031-ին ևս ՔՊ-ն պետք է վերարտադրվի:
    Երբ մենք ասում ենք, որ ՔՊ-ն լիարժեքորեն վերածվել է ժամանակին ՀՀԿ-ի, կրկնում է նրա խոսույթն ու բարքերը, դա լոկ հայտարարություն չէ, դա հստակ քաղաքական գնահատական է իշխող ուժին:
    Սա բառացի նույն հայտարարությունն է, որը ժամանակին կատարում էր Էդուարդ Շարմազանովը, այսինքն, ՔՊ-ում վստահ են, որ երրորդ ժամկետն էլ է քիչ իրենց, նրանք չորրորդ, հինգերորդն էլ են ունենալու:
    Քաղաքականությունը, ամեն դեպքում, հետաքրքիր բան է. այստեղ ամեն ինչ, գուցե, շատ ուշ, բայց կտրուկ փոխվում է:
    @armgeopolitic

  • Իշխանական քարոզչամեքենան հաճախ հանրությանը հիշեցնում է, որ Հայաստանը ոչ միշտ է Հ…

    Իշխանական քարոզչամեքենան հաճախ հանրությանը հիշեցնում է, որ Հայաստանը ոչ միշտ է Հայաստան եղել և նրա տարածքում այլ պետություններ են եղել։ Ավելին, ՔՊ-ականները մեզ զգուշացնում են․ եթե հիշենք մեր պատմական հայրենիքը, ապա հարևաններն էլ կարող են հիշել հայկական այն տարածքները, որոնք պատմական ինչ-որ ժամանակաշրջանում պատկանել են իրենց։
    Մի պահ մոռանանք, որ սա անհեթեթ պրոպագանդիստական խոսակցություն է և հարցը վերաձևակերպենք․ Արդյոք Հայաստանը նվաճած օտար տիրակալները տեղյակ էին, որ այս աշխարհագրական տարածքը (Մեծ Հայք) Հայաստան է կոչվում։ Բյուզանդացիները, արաբները, սելջուկները, խաչակիրները, մոնղոլները, աղ-կոյունլուները, Լենկթեմուրը, օսմանները, սեֆյանները արդյոք ինչ-որ մի բան գիտեին Հայաստանի մասին։ Վստահաբար՝ այո։ Առնվազն մինչև Օսմանյան կայսրության ու Սեֆյան Իրանի միջև ընթացող պատերազմները և 1555 թ․ ու 1639 թ․ երկու բաժանումները, աշխարհագրական այդ պարզ գիտելիքը կրթված մարդկանց ու քաղաքական վերնախավերի համար ավելի քան հասանելի էր ու տիրապետող։ Բնականաբար հետագա դարերի ընթացքում (մինչև 19 -րդ դար) Հայաստան հասկացությունը որոշակիորեն տարրալուծվել է մուսուլմանական բռնի և ամենակուլ ամբողջության մեջ։ Տարրալուծվել է, բայց մոռացության չի մատնվել։
    Այսինքն, Հայաստանն ու հայկական լեռնաշխարհը ինքնահռչակ, արհեստական աշխարհագրական հասկացություններ չեն, այլ համընդհանուր գիտական փաստ, որը ապացուցվում է բոլոր հնարավոր աղբյուրներով՝ Հերոդոտոսից մինչև Հաֆիզ-ի Աբրու, Քսենոֆոնից մինչև ուշ շրջանի եվրոպական ճանապարհորդներ։
    Սա գրում եմ նրա համար, որ մարդիկ հասկանան այն պարզ ճշմարտությունը, որ հայերը օդից պատահաբար ցած իջած արտասովոր արարածներ չեն, որոնք, տառապելով մոլեռանդ անցյալախտով, անընդհատ հիշում են պատմական հայրենիքը։ Պատմական այս հիշողությունը շատ տրամաբանական է ու ռացիոնալ։ Զարմանալի կլիներ, եթե հայերը չհիշեին իրենց պատմական հայրենիքը։
    Այստեղ մի նրբություն կա, որը պետք է հաշվի առնենք․ երբ ասում ենք պատմական հայրենիք, ապա չենք կարող մեկ ամբողջական աշխարհագրական միավոր նկատի ունենալ։ Շատ հայերի համար պատմական հայրենիք հասկացությունը կարող է դուրս լինել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական սահմաններից։ Օրինակ Կիլիկիան, որտեղ 300 տարի հայկական պետություն է եղել, Պոնտոսն ու Կապադովկիան, Փոքր Ասիայի կենտրոնական շրջանները և նույնիսկ Ղրիմը։ Սա շատ նորմալ է, քանի որ հայերն էլ կազմված են տարատեսակ մշակութային և սոցիալական հանրույթներից, որոնք նույնը չեն։
    Արդի Հայաստանի Հանրապետությունը չի կարող այս հիշողությունից և տեղեկությունից կտրված լինել։ Պարզապես հնարավոր չի։ Այլ խնդիր է, որ պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել։ Եվ չի էլ դարձվել։ Առաջին անգամ անթույլատրելի այդ կարմիր գիծը հատել է Նիկոլ Փաշինյանը՝ հայտարերելով, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Դրանից առաջ Գյումրիում մի միջոցառման ժամանակ ՔՊ-ականները ծաղրանքով Արցախի նախագահ Բաքո Սահակյանին մարզպետ էին անվանում։ Նիկոլ Փաշինյանն է առաջին հայ ղեկավարը, որը խոսել է Սևրի պայմանագրի արդիականության մասին։
    Իրենք պատմական հիշողությունը և դրա վրա խարսխված ոչմիթիզականությունը քաղաքականություն են դարձրել, պատերազմ հրահրել, պարտվել, ջախջախվել և Արցախը ամբողջությամբ հայաթափել, իսկ հիմա էլ ՀՀ քարտեզը կրծքներին փակցրած հայ ժողովրդի գլխին իրական Հայաստանի մասին «ավետարան» են կարդում։ Այդ նույն մարդիկ են, որոնք ոչ վաղ անցյալում հայհոյում էին Սերժ Սարգսյանին 400 հեկտար կորցնելու և վարչատարածքային բաժանումով Սյունիքից արևելք ընկած տարածքը Ադրբեջան նշելու համար։ Ո՞վ են այս մարդիկ։
    Կարպիս Փաշոյան
    @armgeopolitic