🇦🇲 Իշխանությունը կարծում էր, թե Սամվել Կարապետյանին ձերբակալելով, կարող է կոտրել նրան։ Նրանք հաշվի չէին առել իսկական հայ առաջնորդի բնավորությունը։ Նարեկ Կարապետյան @armgeopolitic
🇦🇿🇮🇷 Ադրբեջանը վերականգնել է բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին Մարտի 9-ի առավոտյան ժամը 10:00-ից վերսկսվել են բեռնափոխադրումների մուտքն ու ելքը, այդ թվում՝ երկկողմանի և տարանցիկ երթևեկությունը: @armgeopolitic
🇺🇸🇮🇷 «Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, որը դարձավ Իրանի գերագույն առաջնորդ, ԱՄՆ-ի սրտով չէ, ուստի նա կարժանանա նույն ճակատագրին, ինչ իր հայրը», — սոցիալական ցանցերում գրել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ @armgeopolitic
🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրանի դեմ պատերազմում 7-րդ զոհի մասին: Իրանական տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ իրականում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը գերազանցում է 500-ը: @armgeopolitic
🇮🇱🇺🇸🇮🇷 Իրանի դեմ գործողությունը երկար կտևի։ Սա մեր սերնդի պատերազմն է, և այն կարևոր ու ճակատագրական է։ Այն կորոշի մեր ապագան և անվտանգությունը այստեղ՝ առաջիկա երկար տարիների ընթացքում: Իսրայելի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիր
🇮🇶🇮🇷🇺🇸🇮🇱Իրաքի շիաների առաջնորդը՝ Մեծ Այաթոլլան, ֆեթվա է հրապարակել, որով կոչ է անում կոլեկտիվ ջիհադի՝ Իրանի Իսլամական հեղափոխությունը պաշտպանելու համար Այաթոլլահ Սիստանին աշխարհի ամենաազդեցիկ շիա հոգևոր առաջնորդն է, որին ամբողջ աշխարհում հետևում են 20-ից 50 միլիոն շիաներ։ Ֆեթվայից հետո բոլոր շիաները պարտավոր են մասնակցել սրբազան պատերազմի ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։ @armgeopolitic
🇮🇷 Իրանի փորձագետների խորհրդի անդամ Ալի Հոսեյնի Աշկորին փաստացի հայտարարել է, որ Մուշտաբ Խամենեին ընտրվել է նոր գերագույն առաջնորդ, չնայած պաշտոնական հայտարարություն դեռևս չի հրապարակվել. «Նոր առաջնորդն ընտրվել է խորհրդի անդամների մեծամասնության կողմից, և Խամենեիի ուղին կշարունակվի, անունը` ևս»: @armgeopolitic