Category: Գեոպոլիտիկա

  • Միքայել Սրբազանի հզոր ելույթը դատարանումhttps://youtu.be/t6hWQ_9aKUg?si=3_ELs-V…

    🇦🇲 Միքայել Սրբազանի հզոր ելույթը դատարանում
    https://youtu.be/t6hWQ_9aKUg?si=3_ELs-V86QvirHHU

    Միքայել սրբազանի ազդեցիկ ելույթը դատարանում

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram — https://t.me/newsamarm
    Facebook — https://www.facebook.com/newsamarm/
    Twitter — https://twitter.com/NEWSam_English
    Instagram — https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…

  • Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատերազմ է նախապատ…

    🇻🇪🇺🇸 Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատերազմ է նախապատրաստում Կարիբյան ծովում:
    Մադուրոյի խոսքով ՝ երկիրը պատրաստ է մինչև վերջ պաշտպանվել։
    @armgeopolitic

  • Նիստի ժամանակ Միքայել Սրբազանն իր խոսքում ասում է, թե դատարանը ԱԱԾ մեկուսարանի ի…

    Նիստի ժամանակ Միքայել Սրբազանն իր խոսքում ասում է, թե դատարանը ԱԱԾ մեկուսարանի իր պահման խուցը գաղտնալսելու թույլտվություն է տվել՝ 3 ամսով, բայց իրեն կալանավորել են՝ 2 ամսով։
    Պարզ է չէ՞, թե սա ինչ է նշանակում։
    Ախր այսքան փնթի, այսքան թափթփված քաղաքական հետապնդում կլինի, որ դուք եք անում…Իսկ այն իրավապաշտպան ՀԿ-ներից ձեն-ձուն չկա, չէ՞։
    Դե իհարկե չի լինի, նրանք այսօր մի շարքով կանգնած Փաշինյանին էին լսում, թե բա՝ համապարփակ անվտանգության կոնֆերանս։

  • Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ-ից Սիրելի՛ հայրենակիցներ, «Մեր ձևով» շարժումն ի…

    🇦🇲 Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ-ից
    Սիրելի՛ հայրենակիցներ,
    «Մեր ձևով» շարժումն իր առաջ տարբեր առաջնահերթ խնդիրներ է դրել. հոգևոր արժեքների պաշտպանություն, նոր տնտեսության ձևավորում, բազմաթիվ աշխատատեղերի արագ ստեղծում, գյուղատնտեսության դինամիկ զարգացում և այլն։ Հայկական ավանդական ընտանիքի նկարագրի պահպանությունը ու դրա բարեկեցության ապահովումը առանցքային է այս խնդիրների շարքում, ու, անպայման, լուծում է ստանալու։ Չկա ժողովրդի ու պետության համար ավելի մեծ հաջողություն, քան ունենալ բազմաթիվ բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն լավ կյանքի համար բոլոր պայմանները, որոնց երեխաներն առողջ են, կրթված են ու պատրաստ են կառուցել երկրի լավ ապագան։
    Ցավոք, այսօրվա Հայաստանում նման ընտանիքների քանակը չափազանց քիչ է, ժողովրդագրական ցուցանիշները կատաստրոֆիկ են, ու մենք պետք է անենք ամեն հնարավորը այս վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար։
    Նախ, մեր երիտասարդ ընտանիքները պետք է առողջ լինեն ու հնարավորություն ունենան առանց ընտանեկան բյուջեն սննկացնելու հետևել թե՛ իրենց վերարտադրողական առողջությանը, թե՛ առողջությանն ընդհանրապես։ Պետությունը պետք է ու պարտավոր է ապահովել այդ հնարավորությունը՝ առանց որևէ վերապահման։ Պետությունը պետք է ու պարտավոր է ծնողների հետ միասին հոգալ լույս աշխարհ եկող յուրաքանչյուր հայ երեխայի ծախսերը, ինչը լրջորեն կխթանի ծնելիությունը։
    Երիտասարդ ընտանիքը պետք է հնարավորություն ունենա բարելավել իր բնակարանային պայմանները, ու պետությունն այստեղ ևս պետք է լուրջ դերակատարություն ունենա։ Մեր երիտասարդ ծնողները աշխատանքի ընդունվելիս կամ բուհ ընդունվելիս պետք է օգտվեն բազմազան արտոնություններից։ Վերջապես, մեր պատվարժան տարեցները, մեր մեծերը պետք է հնարավորություն ունենան վերականգնել իրենց առողջությունը առանց մտավախության, որ կարող են բեռ դառնալ իրենց զավակների ընտանեկան բյուջեի վրա։ Հայաստանի որևէ քաղաքացի երբեք չպետք է զրկվի առողջությունը պահպանելու հնարավորությունից՝ գումարի բացակայության, կամ պակասիպատճառով։
    Մենք նման ծրագրեր ավելի փոքր ծավալով մշակելու և իրագործելու փորձ արդեն ունեցել ենք: Շարժումը համապատասխան աշխատանքներ է տանում այս բոլոր հարցերին ծրագրային ֆունդամենտալ լուծումներ գտնելու և արդեն շատ մոտ ապագայում կյանքի կոչելու համար։
    Անելու ենք՝ մեր ձևով։
    @armgeopolitic

  • Վերջին օրերին երկար մտածում էի, թե ինչ է քաղհասարակություն կոչվածը Հայաստանում, …

    Վերջին օրերին երկար մտածում էի, թե ինչ է քաղհասարակություն կոչվածը Հայաստանում, ինչ-որ սահմանում էի ուզում գտնել։ Խոսքը այն մարդկանց ու կառույցների մասին է, որոնք սեփականացրել են այդ տերմինը ու իրենք իրենց կոչում են քաղհասարակություն։
    Եւ ահա, Էդմոն Մարուքյանի և Կարպիս Փաշոյանի podcast-ում Կարպիսը, ըստ իս, ամենադիպուկ սահմանումը տվեց, որը հետևյալն է. քաղհասարակություն կոչված բազմությունը իրականում իշխանության բուֆերային գոտին է։
    Այո, իրենց քաղհասարակություն հռչակած այդ կառույցները և մարդիկ, ըստ էության, հեռակառավարման վահանակով կառավարվող մի բազմություն են, որոնց ֆինանսավորողները երբ պետք է խոսեցնում են, երբ պետք է արգելում են խոսելը։ Գլխավորը` սկզբունքային և գլխավոր հարցերում նրանք միշտ իշխանության գծի մեջ են։

  • Ռուսական ԱԹՍ-ները մտել են Ռումինիայի օդային տարածքՎերջին օրերին Ռումինիան ՆԱՏՕ-…

    🇷🇺🇷🇴 Ռուսական ԱԹՍ-ները մտել են Ռումինիայի օդային տարածք
    Վերջին օրերին Ռումինիան ՆԱՏՕ-ի անդամ արդեն երկրորդ երկիրն է, որի օդային տարածքում հայտնվել են ռուսական ԱԹՍ-ներ։ Օրեր առաջ ռուսական դրոններ ֆիքսել էին Լեհաստանի երկնքում։
    @armgeopolitic

  • Ամբողջ օրը բանակում կանանց ներգրավվածությունից խոսացողները, սեպտեմբերյան մարտեր…

    Ամբողջ օրը բանակում կանանց ներգրավվածությունից խոսացողները, սեպտեմբերյան մարտերում զոհված կանանց չհիշեցին։

  • Արդեն տեղեկացրել ենք, որ Բաքվում մեկնարկել են «Անսահման եղբայրություն» բազմազգ զ…

    Արդեն տեղեկացրել ենք, որ Բաքվում մեկնարկել են «Անսահման եղբայրություն» բազմազգ զորավարժությունները, որին մասնակցում են Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի, Ուզբեկստանի,  Պակիստանի   և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները։
    Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, զորավարժությունները շարունակվում են, որի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում անհրաժեշտության դեպքում  բարեկամական և դաշնակից երկրների հատուկ նշանակության ուժերի համատեղ օպերացիաներ վարելու կարողությունների և  ունակությունների զարգացմանը։
    «Անսահման եղբայրություն» բազմազգ համատեղ զորավարժության շրջանակում կատարվում են մարտական հրաձգության, պարաշուտային թռիչքների, դիպուկահար հրաձգության խնդիրներ, ինչպես նաև` բնակավայրերը հակառակորդից «մաքրելու»  առաջադրանքներ։
  • Քաղաքականության մեջ ՈՒԺԸ եղել է, կա և լինելու է ԱՌԱՋՆԱՅԻՆ գործոն!…

    Քաղաքականության մեջ ՈՒԺԸ եղել է, կա և լինելու է ԱՌԱՋՆԱՅԻՆ գործոն!