🇦🇲🇺🇸 Ձերբակալվել է ԱՄՆ–ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը ԶԼՄ–ների տեղեկություններով` խոսքը թմրանյութերի ապօրինի պահման մասին է։ ՀՀ ՆԳՆ–ից դեռ չեն մեկնաբանում այս տեղեկությունը։ @armgeopolitic
Ալիևն է՝ «խաղաղության դարաշրջանի» պատրաստվելիս: Քարտեզը՝ ժամանակավոր օկուպացված Հադրութից, որտեղ Սյունիքի հարավային հատվածը նշված է որպես ադրբեջանական տարածք: Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյան @armgeopolitic
🇷🇺🇦🇿 Ադրբեջանի և ՌԴ-ի հարաբերություններում ամեն ինչ իր տեղը կընկնի։ Երկրների միջև հարաբերություններում միշտ որոշ հարցեր են առաջանում։ Կան խնդիրներ։ Վլադիմիր Պուտին @armgeopolitic
🇷🇺🇺🇦 ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է միջազգային մակարդակով ճանաչել Ղրիմի, Դոնբասի և Նովոռոսիայի մուտքը Ռուսաստանի կազմ: @armgeopolitic
Արցախի ազգային-ազատագրական պայքարը բիզնես պրոյեկտ սարքվածքները ու իրենց աշակերտները մոտակա մի 100 տարին էլ դեռ փողեր կքերեն Արցախի անվան տակ, հազար ու մի հուշարձան-հուշակոթող տեղադրելով ու աշխարհով մեկ Արցախի անվան տակ վոյաժների մասնակցելով: Արցախը չկա, բայց բիզնեսը դեռ հա բարեհաջող շարունակվելու ա… Արգիշտի Կիվիրյան
🔴🇦🇲🇷🇺Ռուսաստանը արգելում է հայկական բեռնատարների մուտքը երկիր Հայաստանի ամենախոշոր բեռնափոխադրող ընկերությունը՝ «Սպայկան», այսօր պաշտոնապես հաստատեց «Ազատության» ավելի վաղ հրապարակած տեղեկությունը, ըստ որի արդեն մի քանի օր է՝ ընկերության ավելի քան 100 բեռնատարների շարժը Ռուսաստանում դադարեցված է: Ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանն ասաց՝ իրենց իրավաբաններն արդեն Ռուսաստանում են, փորձում են պատճառները հասկանալ։ @armgeopolitic