«Ուժեղ Հայաստանի» ու «Հայաստան» դաշինքի մասին։ Բնականաբար, իմ ակնկալիքներն ավելի մեծ են «Հայաստան» դաշինքից, քանի որ այնտեղ կա հզոր քաղաքական առաջնորդ ու քաղաքական թիմ։ Այսինքն, այս երկու ուժերին գոնե ես չեմ կարող նույն աչքով նայել ու չնայած նրան, որ «Ուժեղ Հայաստանը» ավելի շատ ձայն է հավաքել, ես ավելի շատ բան պահանջելու եմ «Հայաստան» դաշինքից։
Այն մասին, ինչը քիչ հետո կգրեմ, փակ ձևաչափերով ասել եմ, բայց ցանկանում եմ ասել նաև հրապարակային։ Ես կարծում եմ, որ արդյունավետ քաղաքական միավոր մնալու ու քաղաքական ապագա ունենալու համար «Հայաստան» դաշինքում մի շարք հարցերի պետք է լուծումներ տրվեն, հակառակ պարագայում մենք տեսնելու ենք մաշվող ու աստիճանաբար քաղաքական լուսանցք մղվող քաղաքական միավորի, որի անդամները, այո, 5 տարի կստանան աշխատավարձ, պարգևավճար, սիրուն reel-եր կնկարեն ու Instagram-ում լայքեր կհավաքեն, կգնան գործուղումների, բայց դա կլինի իրենց քաղաքական կարիերայի անփառունակ ավարտը։
Այս հարցում ամենամեծ անելիքն ունի Լևոն Քոչարյանը, նա գիտի իմ կարծիքը, նա պետք է իր վրա ավելի մեծ քաղաքական պատասխանատվություն վերցնի, առաջնորդի ֆրակցիան ԱԺ-ում։ Կա՞ պոտենցիալն ու հնարավորությունը։ Միանշանակ։ Որքանո՞վ դա կիրականացվի։ Տեսնենք։
Քանի որ ՍԴ-ն քիչ հետո կհրապարակի իր խիստ «անսպասելի» որոշումը, ինչից հետո գլխավոր թեման կդառնա ընդդիմության մանդատ վերցնել — չվերցնելու հարցը, իմ կարծիքը շատ հակիրճ գրեմ ու գնամ weekend-ս վայելեմ։ Ընդդիմությունը վերցնելու է մանդատները, նման որոշում երկու…
Թողնել պատասխան