Category: Գեոպոլիտիկա

  • Նեթանյահուի անխոհեմության և ծաղրածուի վարքագծի արդյունքում Թրամփը ամերիկացի ժող…

    🔴🇮🇷🇺🇸🇮🇱 Նեթանյահուի անխոհեմության և ծաղրածուի վարքագծի արդյունքում Թրամփը ամերիկացի ժողովրդին ներքաշեց Իրանի հետ անարդար պատերազմի մեջ: Թող այսօր իրենք իրենց հարցնեն այս հարցը. ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 500 ամերիկացի զինվորների մահից հետո, արդյո՞ք «Ամերիկան` ​​առաջինը» կարգախոսը դեռևս ճշմարիտ է, թե՞ այն փոխարինվել է «Իսրայելը` առաջինը»-ով:
    Պատմությունը դեռ չի ավարտվել, և Իմամ Խամենեիի նահատակությունը, Աստծո կամքով, թանկ կարժենա ձեր վրա:
    Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանի

    @armgeopolitic

  • Նարեկ Կարապետյանի Facebook-ի էջը վերականգնվել է«Ոչ բանտերը, ոչ էջերի սահմանափա…

    🇦🇲 Նարեկ Կարապետյանի Facebook-ի էջը վերականգնվել է
    «Ոչ բանտերը, ոչ էջերի սահմանափակումները , ի զորու չեն լռեցնել մեր ձայնը:
    3 ամիս Հաղթանակի համար, և Սամվել Կարապետյանը կլինի մեր Վարչապետը:
    Փոփոխությունները գալիս են»,- գրել է նա:
    @armgeopolitic

  • Իրանը հերքել է The New York Times-ի հաղորդագրությունն այն մասին, որ իբր պատրաստ…

    🇮🇷🇺🇸🇮🇱 Իրանը հերքել է The New York Times-ի հաղորդագրությունն այն մասին, որ իբր պատրաստ է քննարկել հրադադարի հարցը, հաղորդում է Tasnim-ը։
    @armgeopolitic

  • Այսօր մի պահ հետեւում էի կառավարության հետ խորհրդարանի հարցուպատասխանին, մասնավ…

    💥 Այսօր մի պահ հետեւում էի կառավարության հետ խորհրդարանի հարցուպատասխանին, մասնավորապես Իրանի վերաբերյալ հարցի մի դրվագի:
    Այդ դրվագից հետո պարզապես մտորում եմ, թե ո՞րն է այդ հարցուպատասխանի իմաստը ներկայումս ընդհանրապես: Միեւնույն է, զուտ շոուի տեսանկյունից հաղթողը լինելու է Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա հայաստաննյան ներքաղաքական դաշտում անգերազանցելի շոումեն է: Ըստ այդմ, ինչու՞ ապահովել նրա համար այդ շոուի միջավայրը:
    Ընդ որում, հենց Իրանի վերաբերյալ հարցից նա ստացավ իրեն անհրաժեշտ շոուն: Ես բոլորովին հեռու եմ մտքից, թե Հայաստան դաշինքի պատգամավորի հարցադրման նպատակը այդ շոուն ստանալու «հող» ապահովելն էր: Անկասկած, հարցերը հնչում են կառավարությանն ու նրա ղեկավարին բարդ իրավիճակում դնելու, նրանց անարդյունավետությունը կամ հանրությանը մատուցվող կեղծիքը բացահայտելու համար, եւ այլն:
    Բայց, պարզ չէ՞ արդյոք, որ այդ մեխանիզմը Հայաստանում այլեւս բացարձակապես սպառված է, եւ առավել եւս այսօր շատ ավելի կարեւոր է հանրության հետ ուղիղ երկխոսության ձեւաչափին ապավինելը, այդ թվում իհարկե թե կառավարության վերը նշածս հանգամանքները բացահայտելու մղումով եւ բովանդակության, ու թե առավել լայն իմաստով հանրությանը պարզապես գործուն այլընտրանքային բովանդակություն մատուցելու:
    Այլեւս հնարավոր չէ որեւէ մեկին համոզել, որ Նիկոլ Փաշինյանը «լավն» է, կամ «վատը»: Այս հարցում կողմնորոշումները այլեւս շատ հստակ են: Նրանք, որ համարում են Փաշինյանին «լավը» կամ «չարյաց փոքրագույնը», այլեւս անշրջելի են իրենց համոզումներում: Նրանք, ովքեր նրան համարում են «վատը», նույնպես՝ այլեւս չունեն հավելյալ համոզումների կարիք:
    Այսօր կարիքը՝ Հայաստանում քաղաքական փոփոխության հասնելու, մեկն է՝ հանրությանը ներկայացնել համոզիչ այլընտրանքային բովանդակություն: Կամ այստեղ է փնտրվում Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխելու հաջողության բանալին, կամ այն չի գտնվելու պարզապես:

  • 2021-ին Աբովյան համայնքում մարդիկ ընտրել են ԲՀԿ-ին, որպեսզի չհաղթի ՔՊ-ն։ Սա շատ …

    2021-ին Աբովյան համայնքում մարդիկ ընտրել են ԲՀԿ-ին, որպեսզի չհաղթի ՔՊ-ն։ Սա շատ հստակ է։ Ու այն, ինչ բացահայտվել է «Հետք»-ի կողմից, առնվազն հարցեր է առաջացնում, որոնք պետք է պարզաբանումներ ստանան։
    Եթե կան գործարքներ, եկեք բաց ու անկեղծ խոսեք աբովյանցիների հետ, մարդիկ իմանան, որ «տակից» լավ էլ «ախպերություն» ա։
    Դեռ չենք ուզում առաջ ընկնել ու սպասում ենք պատշաճ արձագանքի։
    @armgeopolitic

  • Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ձեւավորված աշխարհակարգը փլուզվում…

    🇹🇷 Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ձեւավորված աշխարհակարգը փլուզվում է։ Ավանդական դիվանագիտությունը կորցնում է իր իմաստը, իսկ միջազգային իրավունքի նորմերն անտեսվում են:
    Աշխարհն այնքան է «տաքացել», որ եւ կարող է բռնկվել ամենափոքր կայծից։ Անարդարությունն ամենուր խորանում է՝ ձեռք բերելով քրոնիկ բնույթ։
    Մեր աշխարհն արագորեն շարժվում է դեպի քաոս, որտեղ տիրում են ուժն ու ուժեղի իրավունքը։ Իրանի վրա հարձակումները դրա հերթական վկայությունն են։ Պարզ չէ, թե ժամանակակից կարգին ինչ համակարգ է փոխարինելու։
    Ռեջեփ Թայիփ Էրդողան
    @armgeopolitic

  • Իրանի զինված ուժերը վերջին 48 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Մերձավոր Արև…

    🇮🇷 Իրանի զինված ուժերը վերջին 48 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող առնվազն ինը ամերիկյան ռազմաբազայի։
    @armgeopolitic

  • Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։Նազելի Բաղդասար…

    🇦🇲 Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։
    Նազելի Բաղդասարյան
    @armgeopolitic

  • Էդմոն Մարուքյանն ու Կարպիս Փաշոյանը վերլուծում են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակ…

    🇦🇲 Էդմոն Մարուքյանն ու Կարպիս Փաշոյանը վերլուծում են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
    @armgeopolitic
    https://youtu.be/w9eIx3v4-ME?si=RAXWUj5GEPyE3_Nz

    Իրանը Սիրիա կամ Իրաք չէ. Ինչպե՞ս է պահպանվում կառավարման համակարգը Խամենեիի մահից հետո

    Իրանը Սիրիա կամ Իրաք չէ. Ինչպե՞ս է պահպանվում կառավարման համակարգը Խամենեիի մահից հետո | Platform 92 Հատուկ թողարկում
    Այս թողարկման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում բռնկված #պատերազմ ական գործողությունների իրական պատկերը, որտեղ ԱՄՆ-ի և Իսրայելի…

  • Իրանը պնդում է, որ հրթիռային հարձակում է իրականացրել ամերիկյան ականակիրի վրա և …

    🇮🇷🇮🇳 Իրանը պնդում է, որ հրթիռային հարձակում է իրականացրել ամերիկյան ականակիրի վրա և այն այրել, այս պնդումը հետագայում հաստատվել է NASA-ի հրդեհների հետևման ջերմային քարտեզի տվյալներով։
    Ամերիկյան ականակիրը շատ մոտ է եղել Հնդկաստանի ջրերին, ինչը ենթադրում է, որ Հնդկաստանը թույլ է տալիս իր նավահանգիստներն օգտագործել Իրանի վրա ամերիկյան հարձակումների համար։
    @armgeopolitic