Category: Գեոպոլիտիկա

  • Մեր կարողությունների մեկտեղումով պիտի կարողանանք դիմակայել բոլոր փորձություններ…

    🇦🇲 Մեր կարողությունների մեկտեղումով պիտի կարողանանք դիմակայել բոլոր փորձություններին և հարթել մեր կյանքի բոլոր դժվարությունները, լավատեսությամբ, հույսով ու հավատով կերտել մեր և մեր զավակների վաղվա պայծառ օրը։
    Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
    @armgeopolitic

  • ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին,ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին,ՀՀ ե…

    ❗️ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին,
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին,
    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին,

    Պարոնայք նախագահներ, մեր երկրի համար օրհասական պահերին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն փորձել է ձեզ նստեցնել մեկ սեղանի շուրջ և անել այնպես, որ դուք մեր երկրի համար գտնեք լուծումներ։ Այսօր 5 է պակաս Վեհափառի կալանավորումից։
    Դուք եք այն մարդիկ, որոնք այժմ կարող են ժողովրդի մեծամասնությունը կազմող ընդդիմադիր շերտին համախմբել և թույլ չտալ մեր հանրապետության ամենամեծ խայտառակությունը, Վեհափառի կալանավորումը։
    Եթե ժողովուրդը տեսնի ձեր համախմբումը այս հարցի շուրջ, դա շրջադարձային է լինելու։ Դուք դա կարող եք անել ու պետք է անեք։

  • Իշխանություններին սպասարկող լրատվական կայքերում տարածվել են Գերաշնորհ Տ․ Նաթան …

    🇦🇲 Իշխանություններին սպասարկող լրատվական կայքերում տարածվել են Գերաշնորհ Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցների ձայնագրություններ։
    Իշխանությունների կողմից՝ եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում վերջին օրերին տասնյակ հոգևորականների բերման ենթարկելու և երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում, արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում։
    Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։
    Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան։
    Մայր Աթոռ
    @armgeopolitic

  • ՈւՇԱԳՐԱՎ. Ո՞ր պաշտոնյայի եղբայրն է Ռոմանոս Պետրոսյանի հիշատակած «Արաքս» մասնաճյո…

    ❗️ՈւՇԱԳՐԱՎ. Ո՞ր պաշտոնյայի եղբայրն է Ռոմանոս Պետրոսյանի հիշատակած «Արաքս» մասնաճյուղի տնօրենը և ո՞վ է վերջում փուռը գնալու
    ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը երեկվա իր գրառման մեջ հիշատակում է ՀԷՑ «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի էլցանցում արձանագրված թերգրանցումների մասին` վերջում հայտնելով, թե արձանագրված փաստերի հիման վրա դինել է ՀՀ գլխավոր դատախազություն, որ իրավական ընթացք տան այս ամենին:
    Ուշագրավ է, որ «Արաքս» մասնաճյուղի տնօրենը, MakaryanNews-ի տեղեկություններվ, հենց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հարազատ եղբայրն է` Տիգրան Վարդապետյանը, որը այս պաշտոնին նշանակվել է այս տարվա հուլիսին` դեռ ՀԷՑ նախկին կառավարիչների օրոք: Ուստի հարց է առաջանում` ո՞վ է այս թերգրանցումների մեղավորն ու պատասխանատուն, և արդյոք դատախազ Աննա Վարդապետյանը պատրա՞ստ է օբյեկտիվորեն պատասխանատվության ենթարկել իր հարազատ եղբորը, եթե պարզվի` այդ թերգրանցումները տեղի են ունեցել մայիսի 1-ից հետո, ինչի մասով Ռոմանոս Պետրոսյանը իր գրառման մեջ նշել էր, որ դա դեռ պետք է պարզվի: Կարճ ասած` Ռոմանոս Պետրոսյանը կամա, թե ակամա դատախազի եղբո՞րն է փուռը տալիս, թե՞ նրա միջոցով այլ «ձկներ» է փորձում որսալ` չկանխատեսելով հետևանքների մասին, որ կարող է վերջում իրենք իրենց վրա դուրս գան: Եւ ի՞նչ դիրքորոշում կհայտնի ինքը այս հարցում ինքը` դատախազ Վարդապետյանը:
    Աղբյուրը` @MakaryanNews

  • Նիկոլ Փաշինյանի քարոզիչ հոգևորականները միաբերան խոսում են, որ Արամ Ա-ն պետք է …

    🇦🇲 Նիկոլ Փաշինյանի քարոզիչ հոգևորականները միաբերան խոսում են, որ Արամ Ա-ն պետք է փոխարինի Գարեգին Բ-ին։
    @armgeopolitic

  • «Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը պետք է նոր ձևակերպում ստանա, ժողովուրդը սպասում է,…

    🇦🇲 «Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը պետք է նոր ձևակերպում ստանա, ժողովուրդը սպասում է, որ նա պետք է պատասխան տա։ Ինչու՞ է նա մինչև հիմա ազատության մեջ»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Անդրանիկ Քոչարյանը։
    Սա նշանակում է, որ իշխանությունները հիմք են նախապատրաստում Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու համար։
    @armgeopolitic

  • Փաշինյանը հանգիստ է Կարապետյանի մասովԿա թեզ, որ Նիկոլ Փաշինյանը մինչև ընտրությո…

    🔴 Փաշինյանը հանգիստ է Կարապետյանի մասով
    Կա թեզ, որ Նիկոլ Փաշինյանը մինչև ընտրություններ կալանքի տակ է պահելու Սամվել Կարապետյանին։ Որոշակի առումով արդեն իմանալով Փաշինյանի ձեռագիրը՝ կարծում ենք, որ նա կանի հակառակը․ քանի որ «Մեր Ձևով» շարժումը այլևս կանխատեսելի է իր համար, այդ շարժման կորիզը հանդիսացող թիմը այլևս տեսանելի է իր համար, Փաշինյանը, մեծ հավանականությամբ, մի քանի ամսից ազատ կարձակի Սամվել Կարապետյանին ու կսկսի նրան «մաշեցնել» արդեն դրսում։
    Մենք ունենք շատ հավաստի տեղեկություններ, որ Սամվել Կարապետյանի մասով Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ է ու նրանից որևէ վտանգ չի զգում, ավելին՝ նեղ շրջապատում արտահայտվել է, որ այս թիմը իրենց համար շատ ավելի հարմար ընդդիմություն կլինի խորհրդարանում։
    Եթե հաշվի առնենք, թե ինչ կազմ է հավաքվել «Մեր Ձևով» շարժման մեջ, ապա եթե այս ուժը խորհրդարան մտնի որպես ընդդիմություն, կա մտավախություն, որ այն բաժանվելու է առնվազն մի քանի մասի ու այդ շարժման մեջ ներդրված մարդիկ սկսելու են աշխատել անկախ։ Արդյո՞ք սա հաշվի է առնում Կարապետյանը։
    «Գեոպոլիտիկա» Տելեգրամ-ալիք

  • Հայաստանում եղանակը դեռ տաք կլինի, ցուրտ օդային հոսանքներ հորիզոնում չեն երևում…

    🇦🇲 Հայաստանում եղանակը դեռ տաք կլինի, ցուրտ օդային հոսանքներ հորիզոնում չեն երևում։ Այս մասին հայտնել է Գագիկ Սուրենյանը։
    @armgeopolitic

  • Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է։@armgeopolitic…

    🇦🇲 Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է։
    @armgeopolitic

  • «Խորհուրդ եմ տալիս՝ ում ուզում եք ընտրեք, Փաշինյանին մի՛· ընտրեք»․ ինչում է մեղ…

    🇦🇲 «Խորհուրդ եմ տալիս՝ ում ուզում եք ընտրեք, Փաշինյանին մի՛· ընտրեք»․ ինչում է մեղադրվում կալանավորված Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը
    https://youtu.be/3LcuaLFfbTc?si=0Y_2cHehR3v_yn5k

    «Խորհուրդ եմ տալիս՝ ում ուզում եք ընտրեք, Փաշինյանին մի՛ ընտրեք»․ ինչում է մեղադրվում եպիսկոպոսը

    Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասին։ Ամենօրյա պարբերականությամբ մեր էջում հրապարակվում են իրադարձային վիդեոռեպորտաժներ, վերլուծական…