Category: Գեոպոլիտիկա

  • Դե Տոնոյան Դավիթին շատ վաղուց անիմաստ է ինչ-որ բան ասելը, մի հատ խնդիրներից խոսի…

    Դե Տոնոյան Դավիթին շատ վաղուց անիմաստ է ինչ-որ բան ասելը, մի հատ խնդիրներից խոսի, մի հատ ներկայացնի, թե ինչպես են իր օրոք պայքարել էս երևույթի դեմ, իսկ որքան էլ նա պատերազմ պարտված նախարար է, բայց իր նախարար եղած 2 տարում լուրջ գործ է արել բանակում նման բարքերի դեմ պայքարում ու 2020-ի դրությամբ մենք արդեն ունեինք իրավիճակ, երբ բանակի ներսում միջադեպեր գրեթե տեղի չէին ունենում։
    Մարդը մտածում է՝ ո՞նց անի, որ չդատվի, բայց դատվելու է ու դատվելու է Նիկոլ Փաշինյանի ՈՒՂԻՂ հրահանգով, որքան էլ դա ինքը չուզի ընդունել։ Դու մի քանի տարի Նիկոլի հետ աշխատեցիր ու այդպես էլ իրեն չկարողացար ճանաչել, իսկ ինքը հենց քո պես մարդկանց է «ժերտվա» տալիս ու ճանապարհում։

  • Գաբրիելյան Վիլեն, սա քեզ էլ է ուղղված, հանձնաժողովի նախագահ տղա ես, որը նման հար…

    Գաբրիելյան Վիլեն, սա քեզ էլ է ուղղված, հանձնաժողովի նախագահ տղա ես, որը նման հարցերի համար պատասխանատվության հարց բարձրացնողն է։ Զբաղվելու՞ ես լրջորեն նման հարցերով, լուծու՞մ ենք հարցերը, թե՞ նորից մեղավորներ են գտնվելու, մենակ թե մարդկանց բերանները փակվեն։
    Իմ աչքի տեսածը․ ինչպես 6 ամսում ամենաբառդակ զորամասը դարձավ ամենակարգապահը, որտեղ ոչ մի միջադեպ այլևս չէր լինում Մի զորամասում եմ ծառայել, որտեղ շատ դեպքեր էին լինում, ռազբորկաներ, ծեծ, հայհոյանքներ և այլն։ Հերթական դեպքը եղավ զորամասում, որի արդյունքում…

  • Իմ աչքի տեսածը․ ինչպես 6 ամսում ամենաբառդակ զորամասը դարձավ ամենակարգապահը, որտե…

    Իմ աչքի տեսածը․ ինչպես 6 ամսում ամենաբառդակ զորամասը դարձավ ամենակարգապահը, որտեղ ոչ մի միջադեպ այլևս չէր լինում
    Մի զորամասում եմ ծառայել, որտեղ շատ դեպքեր էին լինում, ռազբորկաներ, ծեծ, հայհոյանքներ և այլն։ Հերթական դեպքը եղավ զորամասում, որի արդյունքում 4 մահ ունեցանք․ անսարք բեռնատար կամազի կուզովում զորք էին լցրել, ուղարկել մի վայր, ճանապարհին Կամազը շուռ էր եկել ու 4 զինվոր էր մահացել։ Նման բան, որ բեռնատար Կամազի կուզովում զորք լցնեն, միայն խայտառակ բառդակի ժամանակ է հնարավոր, ընդ որում՝ մեղավոր էլ ճանաչեցին Կամազի մահացած վարորդին՝ հրազդանցի Էդոյին։ Բա հո 1-ին կորպուսի հրամանատար Պողոսյան Ժիրայրը չէր դատվելու, ինչպես միշտ զինվորն է մեղավոր։
    Այս դեպքից հետո նոր հրամանատար նշանակեցին, ծագումով Արցախից Գաբրիելյան Հովիկը, 6 ամիս եմ ծառայել իր հրամանատարության ներքո ու 6 ամսում զորամասում ՈՉ ՄԻ միջադեպ չեղավ, ամենաբառդակ զորամասը վերածվեց ամենակարգապահ զորամասի։ Մարդը արգելել էր ընդհանրապես հայհոյանք օգտագործել, դա արգելված էր թե՜ զինվորներին, թե՜ սպաներին, զորամասում հաստատեց «ուստավ» ասվածը, երբ ծառայությունը կազմակերպվում է բացառապես օրենքով, այլ ոչ թե «խառոշիներով» ու «պռախոդներով»։ Խոջալուում ծառայածները ևս լավ գիտեն Գաբրիելյանին, նա նաև տանկային բիաթլոնի հաղթող հրամանատարն էր։
    Երբ խոսում եմ վատ սպաներից, պետք է ասեմ, որ կան նաև իսկապես լավ սպաներ, որոնք իրենց գործի պրոֆեսիոնալն են ու հենց նման սպաները պետք է առաջխաղացումներ ստանան, այլ ոչ թե քավության նոխազներ դառնան ու դատվեն, ինչպես նույն Գաբրիելյան Հովիկի դեպքում։
    Երբ ասում են «լավ սպա», իմ աչքի առաջ գալիս է փոխնգդապետ Գաբրիելյան Հովիկը։ Եթե այս գրառումս կկարդան համապատասխան մարմինները, թող գնան, գտնեն այդ մարդուն ու խնդրեն, որ վերադառնա ծառայության ու այս բառդակի վերջը տա։ Իմ ունեցած ինֆորմացիայով՝ ինքը տևական ժամանակ կալանքի տակ էր ու դատվում էր, որովհետև պատերազմը բառդակի վերածած գեներալիտետի փոխարեն դատարաններում դատվում են միջին օղակի նման կարգին սպաները։
    Երբ քննադատում ենք, ասում են՝ «ով էլ լինի, նույնն ա», ես հակառակ մոտեցումն ունեմ․ ով էլ լինի, նույնը չի ու անելու ձևն էլ, տեղն էլ ասում եմ։ Ամեն գործ պետք է անի այդ գործից հասկացողը։
    Հ․Գ․ եթե հրամանատարը կկարդա գրառումս, ջերմ ողջույններ իրեն, շատ բան եմ սովորել իրենից։
    Photo

  • Ի դեպ, MakaryanNews-ի տեղեկություններով` սպանությունը տեղի է ունեցել բանակում ձև…

    Ի դեպ, MakaryanNews-ի տեղեկություններով` սպանությունը տեղի է ունեցել բանակում ձևավորված ու բոլորին հայտնի արատավոր բարքերի հետևանքով:
    Մասնավորապես, դիրքերում քնելու համար զինվորներն իրար վրա «քֆուր» են դրած եղել, ինչն էլ դարձել է ծառայակցին սպանելու պատճառ:

  • Եթե լրագրողները չլինեն, ՊՆ-ն, փաստորեն, թաքցնելու է զոհերի դեպքերը, մարդիկ տեղյա…

    Եթե լրագրողները չլինեն, ՊՆ-ն, փաստորեն, թաքցնելու է զոհերի դեպքերը, մարդիկ տեղյակ չեն էլ լինելու, թե Պապիկյանի կոլխոզում ինչ է կատարվում:
    @armgeopolitic

  • Պապիկյան Սուրենը պետք է պաշտոնանկ արվի ու վռնդվի բանակից:Արդյո՞ք Պապիկյանի փոխար…

    Պապիկյան Սուրենը պետք է պաշտոնանկ արվի ու վռնդվի բանակից:
    Արդյո՞ք Պապիկյանի փոխարեն մեկ այլ Պապիկյան չի նշանակվելու: Այո, ՔՊ-ական մեկն է նշանակվելու, բայց այսքանից հետո Պապիկյանը արյան սիմվոլ է, բանակում մահերի սիմվոլն է, նա պետք է վռնդվի:
    Քաղաքական պատասխանատվության հարց գոյություն ունի՞, թե՞ ոչ:
    @armgeopolitic

  • Իրանը պատասխան միջոցներով է սպառնացել ցանկացած երկրի, որը կմիանա ԱՄՆ-ի կողմից Թ…

    🇮🇷🇺🇸 Իրանը պատասխան միջոցներով է սպառնացել ցանկացած երկրի, որը կմիանա ԱՄՆ-ի կողմից Թեհրանի դեմ հայտարարված տնտեսական պատերազմին։
    @armgeopolitic

  • Իրանը և Ռուսաստանը մոտ են Ռաշտ-Աստարա երկաթուղու՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրան…

    🇷🇺🇮🇷🇦🇿 Իրանը և Ռուսաստանը մոտ են Ռաշտ-Աստարա երկաթուղու՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորագույն նախագծի՝ Ադրբեջանի տարածքով շինարարության գործադիր պայմանագրի ստորագրմանը: Թեհրանի և Մոսկվայի ներկայացուցիչները շուտով կստորագրեն փաստաթուղթը, հաղորդում է IRNA-ն:
    @armgeopolitic

  • Իմանալով մեր հարևաններին` մենք զգուշացնում ենք մեր հանրությանը. ժողովու՜րդ, քաշ…

    🇦🇲 Իմանալով մեր հարևաններին` մենք զգուշացնում ենք մեր հանրությանը. ժողովու՜րդ, քաշելու են մեզ:
    Նարեկ Կարապետյան
    @armgeopolitic

  • Ճամբարակի ողբերգական դեպքին, ըստ ՊՆ և Քննչական կոմիտեի պաշտոնական դիրքորոշման, …

    🇦🇲 Ճամբարակի ողբերգական դեպքին, ըստ ՊՆ և Քննչական կոմիտեի պաշտոնական դիրքորոշման, չի նախորդել զինծառայողների միջև ծեծկռտուք, իսկ զինվորները հակագազերով չեն վազել։
    Այդ դեպքում տվեք ամենապարզ հարցի պատասխանը.
    -Ի՞նչ էին մի խումբ զինծառայողներ երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում անում զորամասից դուրս՝ Ճամբարակ տանող ավտոճանապարհին։
    -Եթե հակագազերով չէին վազում՝ ի՞նչ էին անում այնտեղ։
    -Եթե ծեծկռտուք չի եղել՝ ինչպե՞ս և ինչո՞ւ էին հայտնվել ճանապարհին։
    -Ո՞վ էր նրանց դուրս բերել զորամասից։
    -Ի՞նչ հրաման կամ առաջադրանք էին կատարում։
    -Ո՞վ էր այդ պահին պատասխանատու զինծառայողների անվտանգության համար։
    Զոհված զինվորի ընտանիքը և հասարակությունն իրավունք ունեն իմանալու ամբողջ ճշմարտությունը։ Բանակում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ պետության պատասխանը չի կարող սահմանափակվել մեկ նախադասությամբ՝ «այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։
    Ռուբեն Մխիթարյան, «Ուժեղ Հայաստան» խմբակցություն
    @armgeopolitic