Category: Գեոպոլիտիկա

  • ԱԱԾ-ն ներխուժել է Լևոն Քոչարյանի տուն։@armgeopolitic…

    🔴🇦🇲 ԱԱԾ-ն ներխուժել է Լևոն Քոչարյանի տուն։
    @armgeopolitic

  • Ձեզ կարող է թվալ, թե ունեք անձնական կյանքի, բանկային գաղտնիքի, տնտեսական ազատ գո…

    Ձեզ կարող է թվալ, թե ունեք անձնական կյանքի, բանկային գաղտնիքի, տնտեսական ազատ գործունեության, պատշաճ վարչարարության ենթարկվելու, արդար դատաքննության, իրավունքների պաշտպանության և սեփականության իրավունքներ, քանի դեռ չեք չունեք ընդդիմադիր հայացքներ.
    Չեմ ասում, որ հարում եք ինչ-որ ընդդիմադիր ուժի, քանի որ այդ դեպքում ձեզ նման իրավունքներ ունենալ երազելն անգամ բացառված է։
    Ցտեսություն
    #2015
    #դեպի_ապահով_Հայաստան
    #պառլամենտատոտալիտարիզմ
    #ախ_ոտքս
    #էս_ինչ_արիր_դու_գեղամ
    Վահե Գրիգորյան
    @armgeopolitic

  • Շատ հանգիստ կարող էի չգալ, հնարավորություն ունեի մնալ դրսում ու գլուխս չմտցնել …

    🇦🇲 Շատ հանգիստ կարող էի չգալ, հնարավորություն ունեի մնալ դրսում ու գլուխս չմտցնել այս ամենի մեջ: Եկել եմ, մոտ 1.5 տարի եղել եմ բանտում, այդ վախը չունեմ, երբեք չեմ ունեցել ու չեմ էլ ունենալու:
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
    @armgeopolitic

  • «Իշխանություն» լրատվականի բացառիկ տեղեկություններով՝ ԱԺ-կառավարություն հարցուպատ…

    «Իշխանություն» լրատվականի բացառիկ տեղեկություններով՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո իրավապահները Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների նկատմամբ գործընթաց սկսելու հրահանգ են ստացել։ Տեսարաններով և շոուներով «գրոհը» գուցե տեղի ունենա մոտ օրերս:
    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանին հունից հանել է այսօր ԱԺ-ում Լևոն Քոչարյանի հետ տեղի ունեցած կոշտ բանավեճը, որի ժամանակ Քոչարյանը դիմելով Փաշինյանի՝ ասաց. «Ժողովուրդը մեզ ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»:
    Այս ելույթից հետո Փաշինյանն այնպես է հունից դուրս եկել, որ
    Քոչարյան ընտանիքի նկատմամբ գործողություններ սկսելու հրահանգ է տվել:
    Լիա Սարգսյան

  • Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՆոր կարգավորմամբ ցանկացած ֆիզիկական …

    🇦🇲 Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ
    Նոր կարգավորմամբ ցանկացած ֆիզիկական անձ կարող է առևտրային բանկերից ստանալ տեղեկանք իր բանկային հաշիվների, հաշիվների մնացորդների, ինչպես նաև բանկի հետ փոխադարձ պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ։
    Տեղեկանքը էլեկտրոնային եղանակով կտրամադրվի անվճար, իսկ թղթային տարբերակը՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ անվճար։
    @armgeopolitic

  • #polit@arpinebrief «Բիզնեսի վերածված արդարադատությու՞ն»: 9 տարվա վարչապետի «բողո…

    #polit@arpinebrief «Բիզնեսի վերածված արդարադատությու՞ն»: 9 տարվա վարչապետի «բողոքը» դատական համակարգից
    ▪️ Հայաստանի արդարադատության համակարգում կոռուպցիան ահռելի չափերի է հասել։ Համակարգի հետ առնչվող քաղաքացիները, փաստաբանները և այլ անձինք դա կարող են փաստել։ Որոշ դեպքերում արդարադատությունը պարզապես գնվում և վաճառվում է։
    ▪️ Նույնը փաստացի արձանագրում է նաև իներորդ տարվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ արդարադատությունը հասանելի է փող ունեցողներին։ Մի տարբերությամբ՝ նա այդ մասին խոսում է ավելի շատ դիտորդի դիրքերից, մինչդեռ ինը տարվա իշխանությունից հետո պետք է խոսեր նաև որպես համակարգի այսօրվա վիճակի համար քաղաքական պատասխանատվություն կրող անձ։
    ▪️ Արդարադատության թեման նաև հանրային առումով ականջահաճո է։ Հատկապես սահմանադրական փոփոխությունների՝ հանրության համար, ցավոք, շատ ավելի քիչ հետաքրքրություն ներկայացնող գործընթացը բացատրելու և հանրային պահանջարկ ունեցող բովանդակությամբ լցնելու համար։
    ▪️ Նույն խնդիրը արձանագրում եմ նաև ես: Չպիտի քաղաքացին արդարադատություն չստանա, որովհետև դիմացի կողմը ավելի հարուստ է, ու կարողանում է կաշառք տալ դատավորին` քաղաքացիական կամ վարչական գործով, քրեական կամ հակակոռուպցիոն դատարանում: Առաջիկայում սկսելու եմ «Բիզնեսի վերածված արդարադատություն» շարքը՝ խոսելով համակարգի արատների, կոնկրետ դատական ակտերի և այն մասին, թե որոշումների հիմքում ընկած ինչ հնարավոր շարժառիթների մասին է թույլ տալիս դատել դրանց իրավական վերլուծությունը։ Ցույց եմ տալու նաև իրավունքի վրա հիմնված լավ ու որակյալ դատական ակտերը:
    ▪️ Դատական համակարգում խնդիրներ միշտ եղել են։ Հանրային վստահության բացակայության մասշտաբները դրա ցուցիչն են: Տարբեր ժամանակներում դրանք ընդունվել են, դրանց լուծման փորձեր են արվել, իրականացվել են բարեփոխումներ։ Արատի համատարած լինելու այսպիսի մակարդակ, սակայն, բարդ է հիշել:
    ▪️ Եվ այստեղ է ամենակարևոր հարցը՝ ինչի՞ համար է այսօր այս ամենը բարձրաձայնվում։
    Եթե նպատակը համակարգից կոռուպցիան դուրս մղելն է, և դա վերաբերում է առաջին հերթին այն դատավորներին, որոնք կարող են իշխանության համար ցանկալի որոշումներ կայացնել, բայց որոնց գործունեության շուրջ առկա են շատ լուրջ կոռուպցիոն հարցեր, (որոնց մասին, վստահաբար, իշխանությունը գիտի), նման նպատակի հետ դժվար է չհամաձայնել։ Չի կարող ու չպիտի իշխանության հետ լավ կապեր ունենալը լինի ազատ կաշառքի հովանավոր: Մոտիվացիան էլ կուտակենք մի բան, ինչ իմանաս ինչ կլինի:
    Բայց եթե արդյունքում համակարգից պետք է հեռանան նրանք, ովքեր կայացնում են օրենքի շրջանակներում հիմնավորված, բայց իշխանությանը ոչ հաճելի որոշումներ, իսկ իշխանության համար հարմար դատավորների նկատմամբ նույն չափանիշները չգործեն, ապա հայտարարված և իրական նպատակադրումները պարզապես տարբեր են: Ու վիճակն ավելի վատ է դառնալու և դեմոտիվացվելու են իսկապես լավ ու արդար դատավորները:
    Ի վերջո չափիչը շատ պարզ է՝ ոչ թե ով է դատավորին նշանակել և/կամ որ քաղաքական կամ սոցիալական խմբին է հաճելի նրա որոշումը, այլ՝ դատական ակտի որակը և կոռուպցիայի բացակայությունը։
    Որպես ամփոփում`ո՞րն է ինը տարվա վարչապետի դատական համակարգից այսօրվա «բողոքի» իրական պատճառը։
    Իսկապե՞ս կոռուպցիայի դեմ պայքարելու ազնիվ ցանկությունն է, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ «ոչ յուրային» կամ ոչ կանխատեսելի դատավորներից ազատվելու ձգտումը։
    Ժամանակը ցույց կտա։ Արձանագրումները՝ ևս։
    Հ.Գ. Կառավարության ծրագրի քննարկմանը, ավելի ուշ կանդրադառնամ, երբ լինի քննարկում ու ավարտվի դմփդմփոցը:

  • Մեզնից էլ պահանջում են՝ էդ պիղծ, դավաճանն ինչո՞ւ է մինչև հիմա վարչապետ:Լևոն Քոչ…

    🇦🇲 Մեզնից էլ պահանջում են՝ էդ պիղծ, դավաճանն ինչո՞ւ է մինչև հիմա վարչապետ:
    Լևոն Քոչարյան
    @armgeopolitic

  • Բնականաբար, այս ամենը մենք ի գիտություն ենք ընդունելու, ֆիքսել ենք, թե իբր ընդդի…

    Բնականաբար, այս ամենը մենք ի գիտություն ենք ընդունելու, ֆիքսել ենք, թե իբր ընդդիմադիրներից ովքեր են ատամներով պաշտպանում խեղկատակ պաշտպանության նախարարին ու դա չի կարող իր հետևանքներն ու կոնկրետ դրսևորումները չունենալ:
    @armgeopolitic
    Ուզում եմ հասկանալ, թե որոշ ընդդիմադիրներ ինչո՞ւ են անձնվիրաբար պաշտպանում Պապիկյան Սուրոյին։ Ու քանի որ սա առաջին անգամ չէ, որ նկատում եմ, իրավունք ունեմ, չէ՞, կասկածելու, որ դա ոչ թե անհեռատեսության, այլ ինչ-որ հաշվարկի արդյունք է։ Բացատրեմ. հիշո՞ւմ եք…

  • Որևէ մեկին արգելելը մասնակցել ընտրություններին, դա նշանակում է «արևմուտք գնացող»…

    Որևէ մեկին արգելելը մասնակցել ընտրություններին, դա նշանակում է «արևմուտք գնացող» Հայաստանը դարձնել Չեչնիա` իր «Կադիրովով»: Թող մասնակցելու հնարավորություն ունենան բոլորը ու ժողովուրդը որոշի, թե ում է վստահում համայնքի ղեկավարումը:
    @armgeopolitic
    Այն տեղեկատվական աղմուկը, որը փորձ է արվում ստեղծել Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի շուրջ, տպավորություն է ստեղծում, որ նրան փորձում են արգելել մասնակցել տարեվերջին տեղի ունենալիք համայնքի ավագանու ընտրություններին: Առայժմ դա անում են ակնարկով, վաղը…

  • Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին.Դրա ա…

    🇦🇲 Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին.
    Դրա արդյունքում այսօր նրանք կանգնել են իրենց տները կորցնելու վտանգի առջև:
    Նարեկ Կարապետյան
    @armgeopolitic