Category: Գեոպոլիտիկա

  • Եթե հրաժարվենք մանդատներից, չենք կարողանա իմպիչմենթի ենթարկել Փաշինյանին։Էդգար …

    🇦🇲 Եթե հրաժարվենք մանդատներից, չենք կարողանա իմպիչմենթի ենթարկել Փաշինյանին։
    Էդգար Ղազարյան
    @armgeopolitic

  • Նիկոլ Փաշինյանը «Ռուսաստանի օրվա» առթիվ շնորհավորել է Վլադիմիր Պուտինին«Համոզվա…

    🇦🇲🇷🇺 Նիկոլ Փաշինյանը «Ռուսաստանի օրվա» առթիվ շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
    «Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը և մեր երկրների միջև համագործակցության հնարավորությունների ողջ շրջանակի օգտագործմանը»,- ասված է ուղերձում։
    @armgeopolitic

  • Հրաժարական է տվել նաև Մեծ Բրիտանիայի՝ Զինված ուժերի հարցերով պաշտպանության նախա…

    Հրաժարական է տվել նաև Մեծ Բրիտանիայի՝ Զինված ուժերի հարցերով պաշտպանության նախարարի տեղակալ Ալ Քարնսը: Պատճառը դարձյալ ռազմական ծախսերի հետ կապված տարաձայնություններն են:

  • Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու:Տիգրան Ավին…

    🇦🇲 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու:

    Տիգրան Ավինյան
    @armgeopolitic

  • Եթե կեղծված է ընտրությունը, ուրեմն ԱԺ-ն լեգիտիմ չէ: Եթե գնում ես ԱԺ, ուրեմն այն …

    Եթե կեղծված է ընտրությունը, ուրեմն ԱԺ-ն լեգիտիմ չէ: Եթե գնում ես ԱԺ, ուրեմն այն համարում ես լեգիտիմ: Էլ ո՞նց բացատրենք:
    @armgeopolitic
    Այս գրառումն ուղղված է «Հայաստան» դաշինքին և «Ուժեղ Հայաստան» դաշինքին ու դրա անդամներին, որոնք ամենատարբեր հայտարարություններն են անում ընտրությունների կեղծված լինելու մասին Փորձենք «խնձորների» օրինակով բացատրել։ Ընկերներ ջան, եթե դուք ասում եք, որ կեղծված…

  • Այս գրառումն ուղղված է «Հայաստան» դաշինքին և «Ուժեղ Հայաստան» դաշինքին ու դրա ան…

    Այս գրառումն ուղղված է «Հայաստան» դաշինքին և «Ուժեղ Հայաստան» դաշինքին ու դրա անդամներին, որոնք ամենատարբեր հայտարարություններն են անում ընտրությունների կեղծված լինելու մասին
    Փորձենք «խնձորների» օրինակով բացատրել։ Ընկերներ ջան, եթե դուք ասում եք, որ կեղծված են, ապա դուք չեք կարողանալու բացատրել ձեր ընտրողին, թե ինչու՞ եք վերցնում մանդատներն ու գնում ԱԺ։ Հասկանու՞մ եք, որ խնդիր կա այստեղ։ Եթե կեղծված ընտրություններ են, ապա դուք ու՞ր եք գնում ԱԺ, այսինքն, կեղծված ընտրությունները լեգիտիմացնում եք ԱԺ գնալով։
    Դուք պետք է հասկանաք, որ քաղաքական պատասխանատվություն եք կրում ձեր հայտարարությունների համար։ Եթե դուք ԱԺ գնալու մտադրություն ունեք, դուք այլ խոսույթ պետք է ընտրեք, որովհետև ընտրություններին ԿԵՂԾՎԱԾ գնահատական տալուց հետո դուք ՉԵՔ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ բացատրել, թե ինչպե՞ս եք մանդատ վերցնում։
    @armgeopolitic

  • Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ,Մենք դուրս էինք եկել ազնիվ քաղաքական պ…

    🇦🇲 Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ,
    Մենք դուրս էինք եկել ազնիվ քաղաքական պայքարի, բայց մեր դեմ կիրառվեցին ու շարունակում են կիրառվել բոլոր հնարավոր անօրինական քայլերը։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել ձեր վստահության քվեն։ Սա այժմ արդեն միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության խնդիրը չէ, սա Հայաստանի հետընտրական ամբողջ զարգացումների, մեր բոլորի խնդիրն է։ Մեր թիմն այսօր և առաջիկա օրերին ակտիվորեն աշխատելու է՝ համագործակցելով ընդդիմադիր մեր բոլոր գործընկերների հետ։
    Ես շնորհակալություն եմ հայտնում երեկ գիշերվանից մեզ աջակցություն հայտնած բոլոր քաղաքական ուժերին, հանրային գործիչներին, լրատվամիջոցներին։
    ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, և դիմակայելու իշխանության անօրինականություններին։ Մեր իրավաբանական թիմերն աշխատում են բոլոր հնարավոր բողոքարկումների և դատական պրոցեսների ուղղությամբ։ Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ։

    Գագիկ Ծառուկյան

    @armgeopolitic

  • Brussels Times. Բելգիայի մայրաքաղաքում 2027 թվականից կարգելեն էլեկտրասամոկատներ…

    🇧🇪 Brussels Times. Բելգիայի մայրաքաղաքում 2027 թվականից կարգելեն էլեկտրասամոկատների վարձույթը
    Հրապարակումը հայտնում է, որ տարածաշրջանային կառավարությունը որոշել է հաջորդ տարուց արգելել էլեկտրասամոկատների վարձույթը և չի երկարաձգի շերինգային ընկերությունների լիցենզիաները։
    Նման որոշումը կայացվել է էլեկտրասամոկատների մասնակցությամբ վթարների թվի կտրուկ աճի ֆոնին։ Բրյուսելի իշխանությունները նաև կարծում են, որ սամոկատների կառուցվածքը նպաստում է ստացվող վնասվածքների ծանրությանը։ Ի տարբերություն հեծանվորդների՝ սամոկատներից օգտվողներն ընկնելիս ավելի հաճախ են ստանում գլխի և դեմքի վնասվածքներ։
    @armgeopolitic

  • Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին տրիլիոնատերը SpaceX-ի IPO-ից հետո։ Ըն…

    🇺🇸 Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին տրիլիոնատերը SpaceX-ի IPO-ից հետո։ Ընկերության բորսա դուրս գալուց առաջ նրա կարողությունը գնահատվում էր մոտ 780 միլիարդ դոլար, տեղաբաշխումից հետո կապիտալը գերազանցել է 1,1 տրիլիոնը։
    @armgeopolitic

  • ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածից հետո մյուս ուժերի կողմից մանդատները վերցնելը, ըստ էությ…

    ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածից հետո մյուս ուժերի կողմից մանդատները վերցնելը, ըստ էության, լեգիտիմացնելու է ԲՀԿ-ի նկատմամբ արված բեսպրեդելը:
    Այսինքն, «չորով» մի ուժի ուղղակի արգելում են մտնել ԱԺ:
    Ես չեմ քննարկում մանդատների հարց. ես ուզում եմ, որ ընդդիմությունը զբաղվի քաղաքականությամբ ու անի քաղաքական քայլեր, որոնք երկարաժամկետում ճիշտ կլինեն:
    @armgeopolitic