Category: Գեոպոլիտիկա

  • Չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը գնացել է երրորդ ժամկետի, քանի որ նախորդ 2 ընտրո…

    🇦🇲 Չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը գնացել է երրորդ ժամկետի, քանի որ նախորդ 2 ընտրությունները եղել են արտահերթ: Երրորդ ժամկետի խնդիր չկա:
    Սերժ Սարգսյան
    @armgeopolitic

  • Հաշվի առնելով, թե ինչ «գրոսմայստերական» սահմանադրություն է Նիկոլ Փաշինյանին նվիր…

    Հաշվի առնելով, թե ինչ «գրոսմայստերական» սահմանադրություն է Նիկոլ Փաշինյանին նվիրել Սերժ Սարգսյանը՝ լուրջ մտավախություն ունենք, որ Հայաստանին ևս նման սցենար է սպառնում․․․
    Սերժ Սարգսյանն աններելի բան է արել Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ։ Դա երբեք նրան չի ներվելու, երբեք։ Նրա այդ քայլը գնահատականի է արժանանալու հաջորդ իշխանությունների կողմից ու այդ գնահատականը պատմության դասագրքերում է ընդգրկվելու։
    @armgeopolitic
    🇮🇱 76-ամյա Նեթանյահուն կրկին կառաջադրվի Իսրայելի վարչապետի պաշտոնում Նեթանյահուն Իսրայելի վարչապետի պաշտոնում առաջադրվել և ընտրվել է 6 անգամ։ Նա իր երկրի պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարող ղեկավարն է։ @armgeopolitic

  • «Ապրելու երկիր»-ը ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ։@armgeopoliti…

    🇦🇲 «Ապրելու երկիր»-ը ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ։
    @armgeopolitic

  • Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չափազանց երկար ձգձգել է գործարքի շուրջ բան…

    🇺🇸🇮🇷 Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չափազանց երկար ձգձգել է գործարքի շուրջ բանակցությունները և այժմ ստիպված կլինի «վճարել դրա գինը»։
    @armgeopolitic

  • Հայաստանն արդեն ընդունել է ԵՄ-ին անդամակցության մասին օրենք, սակայն ԵՏՄ-ին անդա…

    🇷🇺🇦🇲 Հայաստանն արդեն ընդունել է ԵՄ-ին անդամակցության մասին օրենք, սակայն ԵՏՄ-ին անդամակցության հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի:
    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով
    @armgeopolitic

  • Արփինե Հովհաննիսյանը մի հետաքրքիր ու ծավալուն գրառում է կատարել՝ անդրադառնալով ա…

    Արփինե Հովհաննիսյանը մի հետաքրքիր ու ծավալուն գրառում է կատարել՝ անդրադառնալով այս ընտրությունների արդյունքներին ու դրա հետ կապված մի շարք այլ հարցերի, սակայն աչքս ծակեց գրառման տակ մի մեկնաբանություն, որը ըստ իս՝ 1 հոգու կարծիք չէ, սա մի հսկայական խմբի կարծիք է, որն այս ընտրություններին մասնակցել ու ընտրել է Փաշինյանին՝ չուզելով դա անել։ Այսինքն, նրանց մոտ աշխատել է «ինքնապաշտպանական» բնազդ։ Իմ գնահատմամբ՝ սա վերաբերվում է 100 — 150 հազար մարդու։
    Մենք չենք կարող անտեսել այս մարդկանց, նրանց զգացողություններն ու վախերը։ Մենք պետք է լսենք, թե իրենք ինչ են ասում, ընկալենք նրանց կողմից մեզ ուղարկվող ազդակներն ու գործենք ըստ այդմ։
    Կան հարցեր, որոնց մասով հանրությունն իր գնահատականն ունի ու մենք չենք կարող այդ հանգամանքի հետ հաշվի չնստել։
    Իսկ գրառմանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։
    @armgeopolitic

  • Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել բրիտանական The Guardian պարբերականին:@armge…

    🇦🇲🇬🇧 Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել բրիտանական The Guardian պարբերականին:
    @armgeopolitic

  • Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանա…

    Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակը դժվար է փայլուն անվանել, սակայն դա հաղթանակ է։ Փաշինյանի համար դա նշանակում է եւս մի քանի տարի իշխանության ղեկին՝ նախկինի համեմատ շատ ավելի բարդ պայմաններում։
    Այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է եւս մեկ անգամ երախտագիտությամբ հիշատակի երկրի ղեկավարի պաշտոնում իր նախորդին՝ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Հենց Սարգսյանը, որը 2018 թվականի ապրիլին փորձեց նստել վարչապետի աթոռին՝ հակառակ իր իսկ տված բազմաթիվ խոստումներին, հրահրեց բողոքի այն ալիքը, որն ասպարեզ բերեց Փաշինյանին եւ նրան առաջնորդեց դեպի իշխանություն։ Հենց Սարգսյանը, նախագահական հանրապետության փոխարեն կերտելով խորհրդարանականի մոդելը, նախատեսեց խորհրդարանական մանդատների բաշխման այնպիսի մեխանիզմ, որով ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը առավելություն է ստանում:
    ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար փորձագետ Նիկոլայ Սիլաեւ
    @armgeopolitic

  • Քանի որ ընտրությունները ավարտվել են, բաց կասեմ.Իմ կարծիքով այս ընտրություններում…

    Քանի որ ընտրությունները ավարտվել են, բաց կասեմ.
    Իմ կարծիքով այս ընտրություններում մասնակիցների մեծագույն մասի նպատակը բոլոր հնարավոր ձևերով ու անգամ փոշիացումներով Հայաստան դաշինքին խորհրդարանից հանելն ու այդկերպ վերջինիս երկբաղադրիչ քաղաքական կապիտալը (Ռոբերտ Քոչարյան և Դաշնակցություն) միաժամանակ արժեզրկելն էր։
    Դա ակնհայտ էր ոչ միայն ներքին խժդժություններից, այլև հնչող բաց հայտարարություններից։
    Բայց այդ ծրագրի գլխավոր ճարտարապետը, ինչպես միշտ, սխալվեց։
    Այժմ արդեն, պայմանավորված Հայաստան դաշինքի` երկրորդ ընդդիմադիր ուժ լինելով, որևէ քաղաքական կոմբինացիա առանց համագործակցության, պարզ ասած` առանց ՀԴ-ի համաձայնության, անհնարին կլինի կյանքի կոչել։
    Ընդ որում` այժմ ՀԴ-ի հետ ստիպված են համագործակցել անգամ նրանք, ովքեր ի սկզբանե բաց հայտարարում էին, որ չեն համագործակցի։
    Իմիջիայլոց, բոլոր ընդդիմադիրներն են արդեն ստիպված համագործացկել, հակառակ դեպքում բոլորին են շատ տհաճ օրեր սպասվում։
    Ու առհասարակ, մեծամտությունը լավ բան չէ. լինի’ քաղաքականություն կամ ցանկացած այլ ոլորտ։
    Ինչևէ, սպասենք հետաքրքիր զարգացումների։
    Վահե Գրիգորյան
    @armgeopolitic

  • Սերժի երկար ականջները էլ անթաքույց էլ երեում են Տաշիրենց հետեւում։ Սա այն նույն …

    Սերժի երկար ականջները էլ անթաքույց էլ երեում են Տաշիրենց հետեւում։ Սա այն նույն իմպիչմենտի նարատիվն ա, որը վերջին մեկ տարին Սերժականները փաթաթում էին հայ ազգի ականջներին, հիմա էլ Տաշիրենք մոտակա հինգ տարին կփաթաթեն, եթեներով կերակրելով մարդկանց։ Ստեղ են ասել, եթե մերքուրս պու*ուլ ունենար, քեռի կասեյի. Հա, մեկ էլ մեր անուշ ախպեր Նարեկին ասեք, որ ավելի շուտ Նիկոլը իրենց թիմի կեսին իրենց ձեռից կտանի, քան թե իրենք Նիկոլի մոտից գեթ մեկ պատգամավոր…
    Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic