Category: Գեոպոլիտիկա

  • «Հայաստան» դաշինքը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանվել է 2…

    🇦🇲 «Հայաստան» դաշինքը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանվել է 2 մասի
    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդն ավելի շատ հակված է չվերցնել պատգամավորական մանդատները՝ ամբողջական պատասխանատվությունը երկրի կառավարման արդյունքների համար թողնելով «Քաղաքացիական պայմանագրի» վրա։ Միաժամանակ, վերջնական որոշումը դեռ չի հրապարակվել, քանի որ, ինչպես հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը, մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասնական դիրքորոշում կձևավորեն։
    Ավելի բարդ իրավիճակում է հայտնվել քաղաքական դաշտի նոր խաղացողը՝ «Ուժեղ Հայաստանը»։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ մինչ այս պահը կուսակցության թիմի անդամները չեն հանդիպել առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ։ Թիմի մի մասը` հիմնականում անցողիկ տեղերում գտնվողները ցանկանում են վերցնել մանդատներն ու գնալ ԱԺ, թիմի մյուս մասը դեմ է դրան:
    @armgeopolitic

  • Որևէ իշխանություն հավերժ չէ, հետևեք ձեր խոսույթին:Իշխան Սաղաթելյան@armgeopoliti…

    🇦🇲 Որևէ իշխանություն հավերժ չէ, հետևեք ձեր խոսույթին:
    Իշխան Սաղաթելյան
    @armgeopolitic

  • Ինչպե՞ս վարվի Սամվել Կարապետյանը սրանց հետ…

    Ինչպե՞ս վարվի Սամվել Կարապետյանը սրանց հետ

  • Ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել հիմաԱ. Տարածել հիասթափություն` «ամեն ինչ ավարտված է» ոճի մեջ…

    📌 Ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել հիմա
    Ա. Տարածել հիասթափություն` «ամեն ինչ ավարտված է» ոճի մեջ: Եթե որևէ քաղաքական կամ հանրային գործիչ ձախողումից հետո իրեն նման կերպ է պահում, նա ասելիք ու անելիք չունի քաղաքականության մեջ:
    Բ. Տարանջատել ժողովրդին ըստ կատարած ընտրության, առավել ևս` վիրավորել: Դրա փոխարեն պետք է ավելի լավ ճանաչել ու զգալ այդ ժողովրդին` իր բոլոր շերտերով:
    Գ. Նիկոլին համարել անպարտելի: Նա անպարտելի չէ ու այո, հենց այս ընտրություններում ես զգացել եմ, որ նրան հնարավոր է հաղթել:
    Դ. Մարդկանց հիասթափեցնել ընտրություններից: Մենք ունեցել ենք բարձր մասնակցություն ու դա միայն ողջունելի է: Քաղաքացին պետք է գնա ընտրության:
    Ձախողումից հետո էմոցիաները չպետք է կուրացնեն մեզ ու ստիպեն անել քայլեր, որ չի կարելի անել: Ոչ մի բան ավարտված չէ ու քաղաքականությունը հենց համառ պայքարի ու չկոտրվելու մասին է:
    Մի քանի օր դադար տանք, համ վերջնական պատկերը հասկանանք, համ ֆիզիկապես վերականգնվենք այս ծանր ընտրական շրջանից հետո ու շարունակենք մեր աշխատանքը հանուն լավ երկիր ունենալու մեր ու մեր երեխաների համար:
    @armgeopolitic

  • Բուլղարիան որոշել է դադարեցնել սպառազինության մատակարարումն Ուկրաինային։ Բուլղար…

    Բուլղարիան որոշել է դադարեցնել սպառազինության մատակարարումն Ուկրաինային։
    Բուլղարիայի պաշտպանության նախարարի խոսքով, գնում է հյուծման պատերազմ, և որքան էլ զենք կուտակվի, դա հանգեցնելու է միայն մարդկային կորուստների, պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ։

  • Մենք միշտ հիշելու ենք ու հիշեցնելու ենք, թե դուք ինչպես էիք խանգարում ընդդիմությ…

    Մենք միշտ հիշելու ենք ու հիշեցնելու ենք, թե դուք ինչպես էիք խանգարում ընդդիմությանը, ինչ կեղտոտ արշավներ էիք անում ընդդիմության դեմ ու դուք վեր եք ընգնելու ձեր տեղը ու ձեր ծակերից դուրս չեք գալու:
    @armgeopolitic
    Հատ առ հատ, գրառում առ գրառում, անուն առ անուն հիշելու ենք այս քաղաքական ոչ մի բաններին ու աբիժնիկներին: @armgeopolitic

  • Տիգրանաշենում հաղթել է ՔՊ-նԲաց աղբյուրների համաձայն՝ Տիգրանաշենում ապրում է ավե…

    🇦🇲 Տիգրանաշենում հաղթել է ՔՊ-ն
    Բաց աղբյուրների համաձայն՝ Տիգրանաշենում ապրում է ավելի քան 42 ընտանիք` շուրջ 180 բնակչով եւ մտնում Պարույր Սևակ բնակավայրի մեջ։ Հունիսի 7-ին այստեղ ձևավորվել էր միայն մեկ՝ 13/50 ընտրատեղամասը։
    ՆԳՆ տվյալներով՝ ընտրատեղամասում ընդհանուր առմամբ գրանցված է 530 ընտրող։
    Քվեարկությանը մասնակցել է 349 ընտրող, որոնցից 249-ը ձայն է տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ ձայն է տվել 56 ընտրող, ԲՀԿ-ին 17, «Հայաստան» կուսակցությունների դաշինքին՝ 13 ընտրող։
    @armgeopolitic

  • Ընդդիմադիր մեր գործընկերները պետք է որոշեն՝ վերցնու՞մ են մանդատները, թե՞ ոչ, բայ…

    Ընդդիմադիր մեր գործընկերները պետք է որոշեն՝ վերցնու՞մ են մանդատները, թե՞ ոչ, բայց երկու որոշման դեպքում էլ պետք է իրենց էլեկտորատի հետ ունենան այնպիսի խոսակցություն, այնպիսի հիմնավորում, որը կլինի համոզիչ։ Այսինքն, ընդդիմությունը «փրկչի» տրամաբանությունից պետք է դուրս գա ու մարդկանց ներկայացնի երկարաժամկետ գործողությունների ծրագիր։
    Մանդատները ուղղակի չվերցնել՝ չվերցնելու համար, սա լուրջ չէ։ Լուրջ չէ նաև մանդատները վերցնել, բայց ուղղակի գնալ ԱԺ և ոչինչ չանել։
    Այսինքն, մեր ընդդիմությունը ինքն էլ պետք է հասկանա, որ թե՜ խոսույթի առումով, թե՜ գործողությունների առումով մարդիկ այլ բան են ցանկանում տեսնել ու հենց դրա համար եմ ասում, որ «փրկչի» տրամաբանությունը պետք է փոխել, մարդկանց «փրկել» պետք չէ, մարդկանց պետք է ցույց տալ, որ դուք իսկապես զբաղվում եք քաղաքականությամբ։
    Շատ կարևոր է, որ եթե կայացվում է ԱԺ գնալու որոշում, ընդդիմադիր ուժերը հանրության առաջ պատասխանատվություն վերցնեն ԱԺ գնացող պատգամավորների առումով ու, գուցե, կարիք կա մի այնպիսի մեխանիզմ մշակել, որը հնարավորություն չի տա ընդդիմադիր մանդատով ԱԺ մտած պատգամավորին «խաղեր տալ»։
    @armgeopolitic

  • Եթե այսպես շարունակվեց՝ Նիկոլ Փաշինյանն իր իրավապահներով ստիպված է լինելու ընդդ…

    🇦🇲 Եթե այսպես շարունակվեց՝ Նիկոլ Փաշինյանն իր իրավապահներով ստիպված է լինելու ընդդիմությանը փրկել հենց այդ ընդդիմության աջակիցներից։
    Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic

  • Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը վերլուծում է ընտրությունների արդյունքները։https:/…

    🇦🇲 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը վերլուծում է ընտրությունների արդյունքները։
    https://youtu.be/XB1DEVkoXuI?si=m73H8cw8_L2KBEQ7

    Փաշինյանը ձեռքերը ծալած չի նստի. նրա հետ պայմանավորվելն անիմաստ գործ է.Կիվիրյան

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram — https://t.me/newsamarm
    Facebook — https://www.facebook.com/newsamarm/
    Twitter — https://twitter.com/NEWSam_English
    Instagram — https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…