Category: Գեոպոլիտիկա

  • «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի հիմնական հատվածներից մեկը:Իլհամ Ալի…

    🇦🇿🇦🇲 «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի հիմնական հատվածներից մեկը:
    Իլհամ Ալիև
    @armgeopolitic

  • Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին հայտարարել է…

    🇮🇱🇮🇷🇺🇸 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին հայտարարել է, որ Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանից և իրեն պարտավորված չի համարում կատարել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի «լիբանանյան վերապահումը»։ Այս մասին հայտնել է Ynet պորտալը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
    Ըստ տեղեկությունների՝ Նեթանյահուն հստակ հասկացրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա Լիբանանում իր ներկայումս զբաղեցրած դիրքերում և կշարունակի գործել «Հեզբոլլահ» շարժման կողմից եկող սպառնալիքի դեմ, ներառյալ ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացումը և Իսրայելի վրա ցանկացած հարձակմանն արձագանքելը։
    Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդիսացող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, իսկ հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում։
    @armgeopolitic

  • Քիչ առաջ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին ուղղել եմ պատգամավորական հարցում, պարզել…

    Քիչ առաջ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին ուղղել եմ պատգամավորական հարցում, պարզելու, թե ինչպես է հատուկ վերահսկվող տարածքից՝ «Զվարթնոց»
    օդանավակայանում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով արված տեսանկարահանումը հայտնվում Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի տելեգրամյան էջում։
    Թերեւս հարցադրումներս հռետորական են, քանի որ վաղուց հայաստանյան իրավապահ համակարգը դարձել է Նիկոլի իշխանությանը եւ կամակորություններին սպասարկող
    անօրինական գործունեություն իրականացնող հաստատություն։
    Ի դեպ, նման բովանդակությամբ հարցում առաջին անգամ չէ, որ հղում եմ Ազգային անվտանգության ծառայությանը։ Բազում անգամներ Ազգային ժողովում բարձրաձայնել եմ այն դեպքերի մասին, երբ քաղաքական նպատակներով, հատուկ
    պահպանվող տարածքներից՝ ՀՀ Ազգային ժողովից, «Զվարթնոց» օդանավակայանից տեսագրությունները հայտնվում իշխանական քարոզչամեքենային ձեռքում։
    Հ.Գ. ի դեպ, ստացել եմ բազում ահազանգեր, որ ընտրություններին նախորդած մի քանի օրը ՀՀ սահմանային անցակետերում հայտնված ռազմական ոստիկանության
    հաշվառումների հիման վրա մի քանի հազար մեր հայրենակիցների Հայաստանի տարածքից ելքի վրա դրված է արգելք, որն օրենքի կոպտագույն խախտում է ու ծանր քրեական հետեւանքներով լի։ Նիկոլը բոլորին փորձում է իր
    հանծագործություններին դարձնի մեղսակից։
    Գեղամ Մանուկյան
    @armgeopolitic

  • Հետաքրքիր ա էլի, օրինակ երեկ ԿԸՀ դիմաց ընդդիմադիր ուժերի առաջնորդներն ինչու՞ ներ…

    Հետաքրքիր ա էլի, օրինակ երեկ ԿԸՀ դիմաց ընդդիմադիր ուժերի առաջնորդներն ինչու՞ ներկա չէին: Ասենք, օրինակ Ծառուկյանի առաջնորդած ուժի մանդատների համար առաջինը ո՞վ պիտի պայքարի:
    Վարազդատ Հարությունյան
    @armgeopolitic

  • Հարգելի կամ արդեն ոչ այնքան հարգելի ընդդիմություն, դուք նորմալ եք համարու՞մ Պուտ…

    Հարգելի կամ արդեն ոչ այնքան հարգելի ընդդիմություն, դուք նորմալ եք համարու՞մ Պուտինի նկարը դոշին խփած մեկին ձեր կազմակերպած ակցիայի ժամանակ ելույթի հնարավորություն տալը:
    Լավ, դուք չեք հասկանու՞մ դրա հետևանքները, լավ դուք պրիմիտիվ բաներ չեք ջոգու՞մ, բու՞թ եք, արա:
    @armgeopolitic

  • Սա այն հանձնաժողովի կազմն է, որը Սերժ Սարգսյանի հրահանգով այս չարաբաստիկ սահմանա…

    Սա այն հանձնաժողովի կազմն է, որը Սերժ Սարգսյանի հրահանգով այս չարաբաստիկ սահմանադրությունը փաթաթել է պետության վզին, իսկ իրականում այս սահմանադրության տեքստը գրել են Հրայր Թովմասյանն ու Վարդան Պողոսյանը, սա բոլորը գիտեն:
    Պատասխան եք տալու, ձեր արածը չի կարող հենց այնպես անցնել, գնալ:
    @armgeopolitic
    Բոլորին հետաքրքրում է, թե ովքե՞ր են այն սահմանադրության հեղինակները, որոնց գրածով Նիկոլ Փաշինյանն այսօր, չունենալով 50+1 տոկոս ձայն, իշխանություն է ձևավորում: Ահա այդ մարդկանց անունները. Գագիկ Հարությունյան — Սահմանադրական դատարանի նախագահ, հանձնաժողովի նախագահ…

  • Սկզբունքային «ուժեղները»: Սրանց ուզածը մանդատն էր, ստացան, գիտեն, թե մարդկանց խա…

    Սկզբունքային «ուժեղները»: Սրանց ուզածը մանդատն էր, ստացան, գիտեն, թե մարդկանց խաբելուց հետո մանդատ են վայելելու:
    @armgeopolitic

  • «Ուժեղ Հայաստանի» տարբեր ներկայացուցիչներ արդեն բացառել են փողոցային պայքարը, իս…

    «Ուժեղ Հայաստանի» տարբեր ներկայացուցիչներ արդեն բացառել են փողոցային պայքարը, իսկ այն մարդկանց, որոնք նրանց կոչ են անում չվերցնել մանդատները, պիտակավորում են «սադրիչներ»:
    Հաշվի առնելով հետընտրական գործընթացները` մի փոքր էլ կհամբերենք, բայց այս գլխից ասում եմ` հետո ուղղակի չմեղադրեք, չասեք, որ ընդդիմությանը «խփում» ենք: Իրենք են իրենց «խփել», իրենք են մսխել իշխանափոխության հնարավորությունը ու պատասխան են տալու:
    Լիքը մարդ իրենց պատճառով նստած է, մեծամիտ հայտարարություններից հետո ձեռքները մանդատ է ընկել, սպանես` մանդատը գրկից բաց չեն թողնի, հիմա էլ դեռ իրենք են մուննաթ գալիս:
    Մի քիչ էլ սպասենք ու հետո ամեն ինչ չափազանց դաժան է լինելու:
    @armgeopolitic

  • Էտ անտեր Ամերիկայում, որը բոլորս սիրում ենք, չէ՞, դա համարում ենք երազանքի երկիր…

    Էտ անտեր Ամերիկայում, որը բոլորս սիրում ենք, չէ՞, դա համարում ենք երազանքի երկիր, հիմա այդ երազանքի երկրում մի բան գիտեն, հասկանում են, չէ՞, որ սահմանադրության մեջ գրել են, որ ՈՉ ՄԵԿ չի կարող երկու ժամկետից հետո նորից ղեկավար ընտրվել:
    Մարդկանց կարող է թվալ, որ շատ ենք թեման ուռճացնում, բայց ոչ, վստահ եղեք, որ լրջագույն խնդիր է սա:
    @armgeopolitic
    Նիկոլ Փաշինյանի ամենօրյա քայլերն ու հայտարարությունները լավագույն ապացույցն են այն մտքի, թե ինչու՞ որևէ մարդ չպետք է իրավունք ունենա երրորդ ժամկետով պետություն ղեկավարել. երրորդ ժամկետը մարդուն դարձնում է հրեշ, իշխանության բնույթն է այդպիսին: ՄԵԿ մարդ է արել…