Category: Գեոպոլիտիկա

  • Այաթոլլա Մոջթաբա Խամենեին չի ներկայանա հոր հուղարկավորությանը՝ Իսրայելի կրկնակի…

    🇮🇷 Այաթոլլա Մոջթաբա Խամենեին չի ներկայանա հոր հուղարկավորությանը՝ Իսրայելի կրկնակի հարվածի մտավախության պատճառով. The New York Post։
    @armgeopolitic

  • Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես է ՍԴ-ն բավարարում ընդդիմության դիմումներն այն…

    Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես է ՍԴ-ն բավարարում ընդդիմության դիմումներն այն ժամանակ, երբ դիմումների քննությանը զուգահեռ նույն ընդդիմությունը հանրային բոլոր հնարավոր հարթակներով փորձում էր հիմնավորել մանդատները ԱՄԵՆ ԴԵՊՔՈւՄ վերցնելու թեզը:
    Վարազդատ Հարությունյան
    @armgeopolitic

  • Զելենսկին կարող է գալ Մոսկվա, երբ պատրաստ կլինի որոշումներ ընդունել։Դմիտրի Պեսկ…

    🇷🇺🇺🇦 Զելենսկին կարող է գալ Մոսկվա, երբ պատրաստ կլինի որոշումներ ընդունել։
    Դմիտրի Պեսկով
    @armgeopolitic

  • Չի կարելի թույլ տալ, որ Իսրայելը տարածաշրջանը կրկին պատի արյան և վառոդի հոտով։Ռ…

    🇹🇷🇮🇱 Չի կարելի թույլ տալ, որ Իսրայելը տարածաշրջանը կրկին պատի արյան և վառոդի հոտով։
    Ռեջեփ Թայիփ Էրդողան
    @armgeopolitic

  • Սահմանադրական դատարանը չփոխեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը․ ընտրու…

    Սահմանադրական դատարանը չփոխեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը․ ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ:
    Կարծում եմ՝ այս որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները։
    Իշխանության համար՝ որովհետև ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ, և որևէ անակնկալ տեղի չունեցավ։
    Ընդդիմության համար՝ որովհետև հենց այսպիսի որոշում էին կանխատեսում։ Ավելին, մինչև դրա հրապարակումն արդեն հասցրել էին հրապարակային գնահատականներ տալ և հայտարարել, որ պատրաստվում են գնալ խորհրդարան: Այսինքն՝ քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված էր (է), իսկ Սահմանադրական դատարան դիմելն ու կայացված ակտը ընդամենը նախապես ընտրված քաղաքական ուղեգիծը հիմնավորելու կանխատեսելի ֆոն էին: Ստատուսներ` առ պայքարի շարունակություն, քվեի գողություն և նման խոսույթ:
    Հասարակության սպասումներն էլ, «արդարացան»։ Պարզապես որովհետև…. հանրային լայն զանգվածները վաղուց որևէ սպասում չունեն։ Հանրային անտարբերությունն ու փողոցային սպասման բացակայությունը` ապացույցներից մեկն է:
    Արփինե Հովհաննիսյան
    @armgeopolitic

  • Սահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի 17:55-ին:@armgeopolitic…

    🇦🇲 Սահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի 17:55-ին:
    @armgeopolitic

  • ՔՊ-ն ամենաշատն է գումար ծախսել քարոզարշավի ժամանակ:Այս թվերին նայելուց դժվար է …

    🇦🇲 ՔՊ-ն ամենաշատն է գումար ծախսել քարոզարշավի ժամանակ:
    Այս թվերին նայելուց դժվար է ասել` ո՞վ է օլիգարխը 🤷‍♂️
    @armgeopolitic

  • «Ուժեղ Հայաստանի» ու «Հայաստան» դաշինքի մասին։ Բնականաբար, իմ ակնկալիքներն ավելի…

    «Ուժեղ Հայաստանի» ու «Հայաստան» դաշինքի մասին։ Բնականաբար, իմ ակնկալիքներն ավելի մեծ են «Հայաստան» դաշինքից, քանի որ այնտեղ կա հզոր քաղաքական առաջնորդ ու քաղաքական թիմ։ Այսինքն, այս երկու ուժերին գոնե ես չեմ կարող նույն աչքով նայել ու չնայած նրան, որ «Ուժեղ Հայաստանը» ավելի շատ ձայն է հավաքել, ես ավելի շատ բան պահանջելու եմ «Հայաստան» դաշինքից։
    Այն մասին, ինչը քիչ հետո կգրեմ, փակ ձևաչափերով ասել եմ, բայց ցանկանում եմ ասել նաև հրապարակային։ Ես կարծում եմ, որ արդյունավետ քաղաքական միավոր մնալու ու քաղաքական ապագա ունենալու համար «Հայաստան» դաշինքում մի շարք հարցերի պետք է լուծումներ տրվեն, հակառակ պարագայում մենք տեսնելու ենք մաշվող ու աստիճանաբար քաղաքական լուսանցք մղվող քաղաքական միավորի, որի անդամները, այո, 5 տարի կստանան աշխատավարձ, պարգևավճար, սիրուն reel-եր կնկարեն ու Instagram-ում լայքեր կհավաքեն, կգնան գործուղումների, բայց դա կլինի իրենց քաղաքական կարիերայի անփառունակ ավարտը։
    Այս հարցում ամենամեծ անելիքն ունի Լևոն Քոչարյանը, նա գիտի իմ կարծիքը, նա պետք է իր վրա ավելի մեծ քաղաքական պատասխանատվություն վերցնի, առաջնորդի ֆրակցիան ԱԺ-ում։ Կա՞ պոտենցիալն ու հնարավորությունը։ Միանշանակ։ Որքանո՞վ դա կիրականացվի։ Տեսնենք։
    Քանի որ ՍԴ-ն քիչ հետո կհրապարակի իր խիստ «անսպասելի» որոշումը, ինչից հետո գլխավոր թեման կդառնա ընդդիմության մանդատ վերցնել — չվերցնելու հարցը, իմ կարծիքը շատ հակիրճ գրեմ ու գնամ weekend-ս վայելեմ։ Ընդդիմությունը վերցնելու է մանդատները, նման որոշում երկու…

  • Ինչպես են դուրս բերում Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի մարմինը:@armgeo…

    🇮🇷 Ինչպես են դուրս բերում Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի մարմինը:
    @armgeopolitic

  • Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանը, որը 2025 թվական…

    🇦🇲 Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանը, որը 2025 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հենց նույն ամսում իր ամուսնուն աշխատանքի է տեղավորել քոլեջում` որպես վարորդ: Քանի որ քոլեջում դեմ են եղել նրա նշանակմանը, խոշորացույցի տակ են առել բոլոր քայլերն ու որոշումները, եւ աշխատողներն ասում են, որ Կոլյանի ամուսինն այդ ամսին աշխատանքի չի գնացել, սակայն Ամանորի նախաշեմին աշխատավարձի հետ միասին իրենց հետ նաեւ պարգեւավճար է ստացել: Նաեւ պատմում են, որ տնօրենը, առանց կառավարման խորհրդի որոշման, իր աշխատավարձը բարձրացրել է՝ 570 հազար դրամ է ստանում: Նրա մայրը՝ Միրզոյան Ալվարդը, որը 78 տարեկան է եւ երկար տարիներ աշխատել է քոլեջում, աղջկա նշանակվելուց հետո այլ աշխատանք էլ է կատարել, եւ այդ հաստիքի աշխատավարձն էլ է գումարվել հիմնական աշխատավարձին: Քոլեջին պատկանող ծառայողական «Նիվա» ավտոմեքենան տնօրենը չի օգտագործել, ուղղակի քոլեջի կողմից ձեռք բերված բենզինով իր մեքենան է լիցքավորել եւ օգտվել դրանից:
    @armgeopolitic