Category: Գեոպոլիտիկա

  • ԱԺ նախորդ գումարման պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել՝ որպես …

    🇦🇲 ԱԺ նախորդ գումարման պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել՝ որպես վերջնահաշվարկ. «Հրապարակ»
    @armgeopolitic

  • ՔՊ-ից մի պատգամավոր այսօր հայտարարել է, որ 2031-ին ևս ՔՊ-ն պետք է վերարտադրվի:Եր…

    ՔՊ-ից մի պատգամավոր այսօր հայտարարել է, որ 2031-ին ևս ՔՊ-ն պետք է վերարտադրվի:
    Երբ մենք ասում ենք, որ ՔՊ-ն լիարժեքորեն վերածվել է ժամանակին ՀՀԿ-ի, կրկնում է նրա խոսույթն ու բարքերը, դա լոկ հայտարարություն չէ, դա հստակ քաղաքական գնահատական է իշխող ուժին:
    Սա բառացի նույն հայտարարությունն է, որը ժամանակին կատարում էր Էդուարդ Շարմազանովը, այսինքն, ՔՊ-ում վստահ են, որ երրորդ ժամկետն էլ է քիչ իրենց, նրանք չորրորդ, հինգերորդն էլ են ունենալու:
    Քաղաքականությունը, ամեն դեպքում, հետաքրքիր բան է. այստեղ ամեն ինչ, գուցե, շատ ուշ, բայց կտրուկ փոխվում է:
    @armgeopolitic

  • Իշխանական քարոզչամեքենան հաճախ հանրությանը հիշեցնում է, որ Հայաստանը ոչ միշտ է Հ…

    Իշխանական քարոզչամեքենան հաճախ հանրությանը հիշեցնում է, որ Հայաստանը ոչ միշտ է Հայաստան եղել և նրա տարածքում այլ պետություններ են եղել։ Ավելին, ՔՊ-ականները մեզ զգուշացնում են․ եթե հիշենք մեր պատմական հայրենիքը, ապա հարևաններն էլ կարող են հիշել հայկական այն տարածքները, որոնք պատմական ինչ-որ ժամանակաշրջանում պատկանել են իրենց։
    Մի պահ մոռանանք, որ սա անհեթեթ պրոպագանդիստական խոսակցություն է և հարցը վերաձևակերպենք․ Արդյոք Հայաստանը նվաճած օտար տիրակալները տեղյակ էին, որ այս աշխարհագրական տարածքը (Մեծ Հայք) Հայաստան է կոչվում։ Բյուզանդացիները, արաբները, սելջուկները, խաչակիրները, մոնղոլները, աղ-կոյունլուները, Լենկթեմուրը, օսմանները, սեֆյանները արդյոք ինչ-որ մի բան գիտեին Հայաստանի մասին։ Վստահաբար՝ այո։ Առնվազն մինչև Օսմանյան կայսրության ու Սեֆյան Իրանի միջև ընթացող պատերազմները և 1555 թ․ ու 1639 թ․ երկու բաժանումները, աշխարհագրական այդ պարզ գիտելիքը կրթված մարդկանց ու քաղաքական վերնախավերի համար ավելի քան հասանելի էր ու տիրապետող։ Բնականաբար հետագա դարերի ընթացքում (մինչև 19 -րդ դար) Հայաստան հասկացությունը որոշակիորեն տարրալուծվել է մուսուլմանական բռնի և ամենակուլ ամբողջության մեջ։ Տարրալուծվել է, բայց մոռացության չի մատնվել։
    Այսինքն, Հայաստանն ու հայկական լեռնաշխարհը ինքնահռչակ, արհեստական աշխարհագրական հասկացություններ չեն, այլ համընդհանուր գիտական փաստ, որը ապացուցվում է բոլոր հնարավոր աղբյուրներով՝ Հերոդոտոսից մինչև Հաֆիզ-ի Աբրու, Քսենոֆոնից մինչև ուշ շրջանի եվրոպական ճանապարհորդներ։
    Սա գրում եմ նրա համար, որ մարդիկ հասկանան այն պարզ ճշմարտությունը, որ հայերը օդից պատահաբար ցած իջած արտասովոր արարածներ չեն, որոնք, տառապելով մոլեռանդ անցյալախտով, անընդհատ հիշում են պատմական հայրենիքը։ Պատմական այս հիշողությունը շատ տրամաբանական է ու ռացիոնալ։ Զարմանալի կլիներ, եթե հայերը չհիշեին իրենց պատմական հայրենիքը։
    Այստեղ մի նրբություն կա, որը պետք է հաշվի առնենք․ երբ ասում ենք պատմական հայրենիք, ապա չենք կարող մեկ ամբողջական աշխարհագրական միավոր նկատի ունենալ։ Շատ հայերի համար պատմական հայրենիք հասկացությունը կարող է դուրս լինել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական սահմաններից։ Օրինակ Կիլիկիան, որտեղ 300 տարի հայկական պետություն է եղել, Պոնտոսն ու Կապադովկիան, Փոքր Ասիայի կենտրոնական շրջանները և նույնիսկ Ղրիմը։ Սա շատ նորմալ է, քանի որ հայերն էլ կազմված են տարատեսակ մշակութային և սոցիալական հանրույթներից, որոնք նույնը չեն։
    Արդի Հայաստանի Հանրապետությունը չի կարող այս հիշողությունից և տեղեկությունից կտրված լինել։ Պարզապես հնարավոր չի։ Այլ խնդիր է, որ պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել։ Եվ չի էլ դարձվել։ Առաջին անգամ անթույլատրելի այդ կարմիր գիծը հատել է Նիկոլ Փաշինյանը՝ հայտարերելով, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Դրանից առաջ Գյումրիում մի միջոցառման ժամանակ ՔՊ-ականները ծաղրանքով Արցախի նախագահ Բաքո Սահակյանին մարզպետ էին անվանում։ Նիկոլ Փաշինյանն է առաջին հայ ղեկավարը, որը խոսել է Սևրի պայմանագրի արդիականության մասին։
    Իրենք պատմական հիշողությունը և դրա վրա խարսխված ոչմիթիզականությունը քաղաքականություն են դարձրել, պատերազմ հրահրել, պարտվել, ջախջախվել և Արցախը ամբողջությամբ հայաթափել, իսկ հիմա էլ ՀՀ քարտեզը կրծքներին փակցրած հայ ժողովրդի գլխին իրական Հայաստանի մասին «ավետարան» են կարդում։ Այդ նույն մարդիկ են, որոնք ոչ վաղ անցյալում հայհոյում էին Սերժ Սարգսյանին 400 հեկտար կորցնելու և վարչատարածքային բաժանումով Սյունիքից արևելք ընկած տարածքը Ադրբեջան նշելու համար։ Ո՞վ են այս մարդիկ։
    Կարպիս Փաշոյան
    @armgeopolitic

  • Մենք լի ենք հավատով և վճռականությամբ պաշտպանելու մեր արդար իրավունքները:Վեհափառ…

    🇦🇲 Մենք լի ենք հավատով և վճռականությամբ պաշտպանելու մեր արդար իրավունքները:
    Վեհափառ Հայրապետ
    @armgeopolitic

  • Դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել, հրաժարվել է Վեհափառի գործը քննե…

    🇦🇲 Դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել, հրաժարվել է Վեհափառի գործը քննելուց:
    @armgeopolitic

  • Կարո՞ղ եք բացատրել՝ այդ օրենը ինչո՞ւ ենք ընդունել:Լևոն Քոչարյանը՝ «ԵՄ մտնելու» …

    🇦🇲 Կարո՞ղ եք բացատրել՝ այդ օրենը ինչո՞ւ ենք ընդունել:
    Լևոն Քոչարյանը՝ «ԵՄ մտնելու» օրենքի մասին
    @armgeopolitic

  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը լուսանկարվել է Տարոն Աճեմօղլուի հետ՝ ասելով, որ Աճեմօղլուն մե…

    ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը լուսանկարվել է Տարոն Աճեմօղլուի հետ՝ ասելով, որ Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի առաջիկայում այցելել Հայաստան։
    Լավ, քանի՞ անգամ կարելի է Աճեմօղլուին «ծախել» հայ ժողովրդի վրա։ Չի «ծախվում», չի «ուտվում» Աճեմօղլուն, ընկերներ։
    @armgeopolitic

  • Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ եթե ԱԺ-ում ընդդիմությունը սկսում է խոսել …

    Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ եթե ԱԺ-ում ընդդիմությունը սկսում է խոսել Արցախից, դա նշանակում է, որ այլ խոսելու բան ընդդիմությունը չունի։ Այսինքն, Արցախն այս մարդկանց համար «զապաս» մի թեմա է, որը միշտ կա։
    Հարգելի ընդդիմադիրներ, պատերազմում պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը հաղթել է արդեն 2 ընտրություն, Արցախի վերջնական կորստից հետո՝ 1 ընտրություն։ Սա ձեզ ինչ-որ բան պետք է ասի։
    Ընդդիմության խոսույթը որևէ աղերս չունի հասարակ մարդկանց ամենօրյա խնդիրների ու հոգսերի հետ։
    @armgeopolitic

  • Նիկոլ Փաշինյանը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադառնալով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի…

    Նիկոլ Փաշինյանը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադառնալով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկին, հայտարարել է, որ Հայաստանը չի կարող հանրաքվե անցկացնել մի հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի։
    Բնականաբար, նա իրավացի է․ գոյություն չունեցող հարցի շուրջ հանրաքվե չեն անցկացնում։
    Շուրջ երեք տարի է՝ նույնն եմ ասում Ալիևի պահանջած հանրաքվեի վերաբերյալ, քանի որ այս փաստարկը կիրառելի է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող սահմանադրական հանրաքվեից հրաժարվելու դեպքում։
    Եթե Ալիևը պնդում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, ապա Սահմանադրական դատարանը՝ միակ մարմինը, որն իրավասու է նման հարցերի վերաբերյալ որոշում կայացնելու, դեռևս 2024 թվականին արձանագրել է, որ մեր Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած՝ նման հարց գոյություն չունի։
    Ուրեմն ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները մի դեպքում պնդում, որ պարտադրվող հանրաքվեի առարկա գոյություն չունի, և հրաժարվում են այն անցկացնելուց, իսկ մյուս դեպքում հեշտությամբ համաձայնում են նման պարտադրանքին։ Ավելին՝ Հիքմեթ Հաջիևը հայտարարում է, որ Ադրբեջանում ազդակներ են ստացել, թե Հայաստանում սկսվում է սահմանադրական հանրաքվեի անցկացման գործընթացը։
    Իմ մոտեցումը հետևյալն է․ գոյություն չունեցող հարցերի շուրջ հանրաքվե անցկացնելու ցանկացած արտաքին պարտադրանք՝ անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս, պետք է հավասարապես մերժվի։
    Էդմոն Մարուքյան
    @armgeopolitic

  • Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն սկզբունքից, որ Եվրասիական տնտեսական միո…

    🇦🇲 Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն սկզբունքից, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։
    Նիկոլ Փաշինյան
    @armgeopolitic