Category: Գեոպոլիտիկա

  • Կարևոր հարցերի ընդունման համար այդ մի քանի պակասող ձայնը ՔՊ-ն կճարի, չկասկածեք։…

    🇦🇲 Կարևոր հարցերի ընդունման համար այդ մի քանի պակասող ձայնը ՔՊ-ն կճարի, չկասկածեք։ Կլինի դա անկլավների հարցը, թե այսպես կոչված խաղաղության համաձայնագրի վավերացումը։
    Գործընթացները շատ արագ են ընթանալու՝ մինչև այս տարվա վերջ։
    Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ժողովուրդ ջան, ինձ ընտրեք, որ Կաթողիկոսին հանեմ, ինձ ընտրեք, որ Սահմանադրության նախաբանից վերացնեմ Անկախության հռչակագրին հղումը, որ Քոչարյանին, Կարապետյանին ու Ծառուկյանին նստացնեմ։ Եվ նա ֆիքսելու է, որ այս ամենի համար մանդատը ժողովուրդն իրեն տվել է։
    Իսկ ողբերգությունն այն է, որ այդ նախկին-ներկա պայքարը չի ավարտվել և դեռ շարունակվում է…
    Էդմոն Մարուքյան
    @armgeopolitic

  • «Ուժեղ Հայաստանում» ևս հրաշալի մարդիկ կան, լավ ընկերներ կան, որոնք ազնիվ պայքարի…

    «Ուժեղ Հայաստանում» ևս հրաշալի մարդիկ կան, լավ ընկերներ կան, որոնք ազնիվ պայքարի մեջ էին մտել, մենք հո տեսել ենք, որ իրենք ազնիվ էին պայքարում:
    Մինչև ընտրություններ շատ հարցերում համամիտ չենք եղել, բայց էլի ինչով կարողացել ենք, օգնել ենք, հիմա էլ ընդամենը խնդրում ենք, որ իրենք գոնե պարտվելուց հետո ճիշտ դիրքավորում ընտրեն, որ հետագա պայքարում դա արդյունք տա:
    Շատ հարցերում, երբ քննադատում էինք իրենց, իրենք կարծում էին, որ խփում ենք, բայց եթե իրենց կան խփողներ, հաստատ մենք այդ շարքում չենք: Ավելին` խփողների մեջ երևի մարդիկ են, որոնց իրենք վստահում էին ու հավատում:
    @armgeopolitic

  • Հիմա մեզ նաև տարբեր ինֆորմացիաներ են գալիս տարբեր թիմերից, որ կոնկրետ մարդիկ կան…

    Հիմա մեզ նաև տարբեր ինֆորմացիաներ են գալիս տարբեր թիմերից, որ կոնկրետ մարդիկ կանգնել ու ասել են, որ ձև չկա, իրենք մանդատը վերցնելու են, ուղղակի դեռ համբերում ենք, սրա մասին ձայն չենք հանում այն հույսով, որ իրենց այդ ցուցակներ մտցրածները կկարողանան իրենց գառներից գլուխ հանել։
    Բա ժամանակին, որ ասում էինք այդ մարդկանց մասին, զգուշացնում էինք ձեզ, նեղանում էիք, ասում էիք՝ ոնց ասենք, տենց էլ կանեն։
    Դե արեք, մտցրե՞լ եք դրանց ցուցակները, դե տեր եղեք։ Եթե տեր չեղաք, սպռոսն էլ հենց ձեզանից ենք անելու։

  • Ռոբերտ Քոչարյանից, Սամվել Կարապետյանից կամ Գագիկ Ծառուկյանից ես կարող եմ պահանջե…

    Ռոբերտ Քոչարյանից, Սամվել Կարապետյանից կամ Գագիկ Ծառուկյանից ես կարող եմ պահանջել, որ չվերցնեն մանդատներն ու չգնան ԱԺ, որովհետև մինչև ընտրություններն ինչով կարողացել եմ, օգնել եմ իրենց, որ հաղթեն, ձայնս էլ հավաքական ընդդիմությանն եմ տվել։
    Բայց մարդիկ, որոնք 24 ժամ բո*ի տղու քֆուր էին ուտում, որ օրինակ «Հայաստան» դաշինքը շեմը չի հաղթահարելու ու պետք չի իրենց ձայն տալ, այսինքն, ընդհանուր ընդդիմությանը մեջքից հարվածում էին ու ամեն կերպ խանգարում էին, հիմա ամենաբարձրն են գոռում ու պահանջում, որ նրանք մանդատները չվերցնեն։ Այ ընկեր, մի հատ գնա, լսարանիդ առաջ քո խոսքերի պատասխանը տուր, թե հիմա ինչպե՞ս ես ԱԺ չանցած ու փոշիացնող ուժի առաջնորդի տուռնիկից կախվել ու պահանջում, որ մանդատ չվերցնի։
    Ինքս կարծում եմ, որ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները։ Սա, գուցե, էմոցիոնալ գնահատական է, չնայած ես քաղաքական հիմնավորումները ևս ունեմ, բայց ես ավելի շատ կուզեի, որ մանդատները չվերցնեն, քան վերցնեն, բայց այստեղ մեկ այլ կարևոր հանգամանք կա, որ եթե չեն վերցնում, ապա պետք է չվերցնեն բոլորը՝ իրար հետ պայմանավորված, ոչ թե մի ֆրակցիան վայր դնի, մյուսները որոշեն, որ իրենք լավ պատգամավոր կլինեն ու գնան ԱԺ։
    Ես ինչ ուզեմ կպահանջեմ այս ընդդիմությունից, տո պետք լինի՝ մի հատ էլ կքրֆեմ, որ սիրտս հովանա, բայց ես նաև տեսել եմ, թե այս նույն ընդդիմությանն ովքեր էին ամենամեծ վնասը տալիս ու թիկունքից խփում ու հիմա իրենք եկել, ինչ-որ բաներ են խոսում։ Նորից եմ ասում՝ գնացեք, ձեր լսարանների առաջ պատասխան տվեք ձեր ասածների համար, թե ո՞նց էիք պնդում ու բո*ի տղու քֆուր ուտում, որ մի ուժը չի անցնելու պառլամենտ ու իրեն հանկարծ չընտրեն մարդիկ։ Սա նույնն է, որ ես հիմա Նիկոլին պահանջ ներկայացնեմ։ Է ես Նիկոլին եմ օգնե՞լ, որ իրենից պահանջեմ։ Էտ ամոթ ասվածը, սեփական խոսքերի ու քայլերի համար պատասխանատվություն կրելը չկա մեր քաղաքական դաշտում։
    Հիմա սա է․ կամ բոլորով միասին չպետք է վերցնեն մանդատները կամ մեկի չվերցնելը դառնում է անիմաստ ու նաև կարծում եմ, որ առաջատար ընդդիմադիր ուժը՝ Կարապետյանն այս հարցում պետք է դիրքորոշում հայտնի, որովհետև Քոչարյանը կարծես թե պատրաստ է չվերցնել մանդատները, եթե իրար հետ պայմանավորված մյուսները ևս չեն վերցնում։

  • Արամ Օրբելյանը քիչ մը մոլորեցնում էՍերժ Սարգսյանի սահամանդրություն գրող Հրայր Թո…

    Արամ Օրբելյանը քիչ մը մոլորեցնում է
    Սերժ Սարգսյանի սահամանդրություն գրող Հրայր Թովմասյանի սանիկն է, հայտնի «թանկարժեք» փաստաբան Արամ Օրբելյանը: Հիմա հարց, ինչու՞ է նա ընտրական օրենսգրքում բացակա կարգավորումը մանիպուլյացիայի ենթարկում և խաբում ժողովրդին։ Ընտրական օրենսգրքում չկա կանոն, որ եթե մանդատները չվերցնեն երկու խորհրդարան անցած ուժերը, ապա կանցնեն անցողիկը չհաղթահարածները։ Գոյություն չունի նման կարգավորում։
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող նման բան անել, Նիկոլն էլ նման բան չի կարող անել: Ուրեմն ինչու՞ է Օրբելյան Արամը մոլորեցնում։
    @armgeopolitic

  • Եթե չլիներ 2021-ի դառը փորձը, երևի սխալ կհամարեինք մանդատները չվերցնելը, կասեինք…

    Եթե չլիներ 2021-ի դառը փորձը, երևի սխալ կհամարեինք մանդատները չվերցնելը, կասեինք` լավ, թող գնան, փորձեն, բայց ԼԻԱՐԺԵՔ տեսանելի ու կանխատեսելի է, թե ինչ է լինելու այս ԱԺ-ում:
    Թող Կարապետյանը, Քոչարյանը ու հավանաբար նաև Ծառուկյանը որոշեն, բայց լսեն նաև իրենց ընտրողների ձայնը:
    @armgeopolitic
    🔴🇦🇲 «Հայաստան» դաշինքը պատրաստ է չվերցնել մանդատները. ի՞նչ քննարկում է տեղի ունեցել Քոչարյանի գլխավորությամբ Մեր տեղեկություններով` այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննարկում է ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հետ ընտրությունների արդյունքների…

  • «Հայաստան» դաշինքը պատրաստ է չվերցնել մանդատները. ի՞նչ քննարկում է տեղի ունեցել…

    🔴🇦🇲 «Հայաստան» դաշինքը պատրաստ է չվերցնել մանդատները. ի՞նչ քննարկում է տեղի ունեցել Քոչարյանի գլխավորությամբ
    Մեր տեղեկություններով` այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննարկում է ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հետ ընտրությունների արդյունքների ու հետագա անելիքների հետ կապված:
    Դաշինքը պատրաստ է չվերցնել մանդատները ու չգնալ Ազգային ժողով, սակայն կարևորվել է, որ դա պետք է լինի ընդդիմադիր այլ գործընկերների հետ փոխադարձ ընդունելի ու կիրառելի քաղաքական որոշում:
    Սա, ըստ էության, նշանակում է, որ այժմ ամեն ինչ կախված է առաջատար ընդդիմադիր ուժից. եթե Սամվել Կարապետյանը կայացնում է մանդատները չվերցնելու որոշում, «Հայաստան» դաշինքը ևս կմիանա այդ քայլին:
    @armgeopolitic

  • Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաք…

    🇦🇲 Սիրելի’ հայրենակիցներ,
    Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաքանչյուր քվեի համար։
    Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում։
    Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները։ Այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ:
    Առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները կներկայացնենք այդ քննարկումների ավարտից հետո:
    Մի բան հստակ է՝ չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը։
    «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
    08.06.2026թ.

    @armgeopolitic

  • Ստամբուլում Թուրքիա-Ադրբեջան-Թբիլիսի եռակողմ դեկլարացիա է ստորագրվել, որտեղ Եվր…

    Ստամբուլում Թուրքիա-Ադրբեջան-Թբիլիսի եռակողմ դեկլարացիա է ստորագրվել, որտեղ Եվրոպայի էներգետիկ անվտանգության համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի և «Հարավային գազային միջանցք»-ի դերին, ինչպես նաև՝ «Միջին միջանցք»-ի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նշանակությանը:

  • Պարոն Էդգար Ղազարյան ջան, «Ուժեղ Հայաստանի» թիմին ու Սամվել Կարապետյանին մի մոլո…

    Պարոն Էդգար Ղազարյան ջան, «Ուժեղ Հայաստանի» թիմին ու Սամվել Կարապետյանին մի մոլորեցրեք, որ եթե մանդատները չեք վերցնում, դրանք իբր անցնում են փոքր ուժերին ու դուք դա լավ գիտեք, ինչու՞ եք թիմի ներսում այլ բան ասում 😉
    @armgeopolitic
    🇦🇲 «Գեոպոլիտիկա»-ի տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստանի» թիմում մանդատները վերցնելու ու պատգամավոր աշխատելու ամենամեծ կողմնակիցն Էդգար Ղազարյանն է, իսկ Սամվել Կարապետյանն ունի հակառակ մոտեցում։ @armgeopolitic