Category: Գեոպոլիտիկա

  • Ինձ են դիմել մի խումբ քաղաքացիներ՝ ահազանգելով, որ լոգիստիկ խնդիրներով պայմանավո…

    📍Ինձ են դիմել մի խումբ քաղաքացիներ՝ ահազանգելով, որ լոգիստիկ խնդիրներով պայմանավորված՝ դեռևս ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել։
    Բանն այն է, որ երբ դեռ ամիսներ առաջ մեր քաղաքացիները երրորդ երկրներից ձեռք էին բերում էլեկտրոմոբիլներ, չկար մաքսատուրքի մասին որևէ խոսակցություն։
    Նշեմ նաև, որ էկոնոմիկայի նախարարը դեկտեմբերին հայտնեց, որ մինչև 2026թ․ հունվարի 31-ը Հայաստան ներմուծված էլեկտրոմոբիլները կազատվեն ԱԱՀ-ից՝ անկախ արտադրության թվականից։
    ❗️Հաշվի առնելով լոգիստիկ խնդիրների առկայությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը առաջարկում եմ վերանայել սահմանված ժամկետը՝ այն դարձնելով եռամսյա։ Ամիսներ առաջ գնված և դեռևս ՀՀ չհասած էլեկտրոմոբիլների տերերին ևս պետք է վերաբերի այս որոշումը։
    Այլապես, մեր քաղաքացիները ստիպված են լինելու վճարել մի քանի հազար դոլար կազմող ԱԱՀ-ն, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է։
    ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
    @armgeopolitic

  • Ալիևը Մյունխենում` ֆրանսիական լրատվամիջոցի հետ հարցազրույցում, բարձրացրել է ադ…

    Ալիևը Մյունխենում` ֆրանսիական լրատվամիջոցի հետ հարցազրույցում, բարձրացրել է ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան, և նշել, որ դա նրանց ունիվերսալ իրավունքն է, որին հետամուտ են լինելու։

  • Չեմ տեսնում այն անձին, ով Ռոբերտ Քոչարյանից ավելի մեծ շանսեր ունի երկրի վիճակը …

    🇦🇲 Չեմ տեսնում այն անձին, ով Ռոբերտ Քոչարյանից ավելի մեծ շանսեր ունի երկրի վիճակը կարգավորելու:
    ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյան
    @armgeopolitic

  • Ալիևը հրաժարվել է ներում շնորհել Արցախի բանտարկված ռազմաքաղաքական առաջնորդներին…

    🇦🇿🇦🇲 Ալիևը հրաժարվել է ներում շնորհել Արցախի բանտարկված ռազմաքաղաքական առաջնորդներին

    «Այդ մարդիկ մարդկության դեմ լուրջ հանցագործություններ են կատարել: Նրանց հանցագործությունն ավելի վատ էր, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կատարածը»,- նշել է Ադրբեջանի նախագահը:
    @armgeopolitic

  • Ռուսաստանը պատերազմի ժամանակ ընտրություններ է նախաձեռնում՝ ինձնից ազատվելու համ…

    🇺🇦🇷🇺 Ռուսաստանը պատերազմի ժամանակ ընտրություններ է նախաձեռնում՝ ինձնից ազատվելու համար: Նրանք որոշեցին, որ դա ամենահեշտ և ամենաարագ ձևն է: Ես կարծում եմ, որ պատերազմի ժամանակ ընտրություններ անցկացնելու գաղափարը առաջին հերթին ռուսական դիրքորոշումն է:
    Վլադիմիր Զելենսկի
    @armgeopolitic

  • Թրամփը պարել է իր ավանդական պարը, այս անգամ կնոջ` Մելանիայի մասնակցությամբ:@arm…

    🇺🇸 Թրամփը պարել է իր ավանդական պարը, այս անգամ կնոջ` Մելանիայի մասնակցությամբ:
    @armgeopolitic

  • Իրանի վերջին շահի որդին ու Վլադիմիր Զելենսկին հանդիպել են:@armgeopolitic…

    🇮🇷🇺🇦 Իրանի վերջին շահի որդին ու Վլադիմիր Զելենսկին հանդիպել են:
    @armgeopolitic

  • Երեկվանից քմծիծաղով հետևում եմ Սամվել Կարապետյանի` վարչապետի թեկնածու լինելու հա…

    Երեկվանից քմծիծաղով հետևում եմ Սամվել Կարապետյանի` վարչապետի թեկնածու լինելու համար սահմանադրության դրույթ փոխելու մասով արվող տարատեսակ մեկնաբանություններին: Ինչու՞ քմծիծաղով, որովհետև սահմանադրության այս նորահայտ պաշտպանները տարիներ շարունակ լուռ են եղել ու լուռ են, երբ բռնաբարվել ու բռնաբարվում է այդ նույն սահմանադրությունը, լուռ էին ու լուռ են, երբ տարիներ շարունակ խոսվում է այս սահմանադրության խնդիրների ու նոր սահմանադրության անհրաժեշտության մասին: Այսինքն, իրենք խնդիրը դրանում չեն տեսնում, այլ պարզապես ստեղծվեց, ըստ իրենց, հարմար առիթը, որպեսզի իրենք հրապարակային կարողանան դեմ խոսել ու հակաքարոզչություն անել:
    Ըստ իս` Սամվել Կարապետյանը ոչ թե մեկ դրույթ փոխելու մասին պետք է խոսի, այլ ամբողջ սահմանադրության փոփոխության ու կիսանախագահական համակարգի վերադարձի ու զարմանալի է, որ այս չարիքի սահմանադրության մասին իրենց կողմից դեռ հստակ գնահատական չի տրվել, որովհետև, այո՜, այն, ինչ ունենք հիմա, այ դա իսկապես մեկ մարդու համար կարված սահմանադրություն է:
    Այս մարդիկ այս մասով ազնիվ են իրենց ընտրողների հետ ու պարզ ասում են, որ եթե ստանան անհրաժեշտ ձայներ, նման քայլի են դիմելու (որը, ի դեպ, օրենքին չի հակասում, որևէ հակաօրինական բան այստեղ չկա), որպեսզի իրենց առաջնորդը կարողանա պետության ղեկը ստանձնել: Եթե իրենք ստանան այդքան ձայն, ապա այդ ձայները տվողները համաձայն կլինեն դրա հետ, ինչու՞մն է խնդիրը, բա իշխանությունը չի պատկանու՞մ ժողովրդին, ժողովրդավարությու՞ն չէ: Ովքեր համաձայն չեն այդ տարբերակի հետ, պարզապես չեն քվեարկի նրա օգտին: Ովքեր համարեն դա սահմանադրության բռնաբարում կամ հարմարեցում մեկ մարդու, չեն ընտրի այդ մարդուն:
    Ոմանք ուղղակի մոռացել են, որ խոստումներ էին տալիս, որ ժողովրդի թիկունքում ոչինչ չեն բանակցելու ու չեն ստորագրելու, իսկ ինչ եղավ հետո, շատ տխուր էր:

  • Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Ռուսաստանը իր երկրի դեմ վարում …

    🔴🔴🔴 Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Ռուսաստանը իր երկրի դեմ վարում է հիբրիդային պատերազմ՝ բոլոր մեթոդներով, ներառյալ կոգնիտիվ ճնշումը:
    Հայաստանի կառավարող մեծամասնության պատգամավորներն ու քարոզչական ճակատի մարտիկները կարծում եմ պետք է թարմացնեն իրենց բառապաշարը եւ ձեւակերպումները, ներառելով Սանդուի նոր բառակապակցությունը՝ «կոգնիտիվ ճնշում»: Հայաստանի ԱԳՆ թերեւս պետք է դիմի Եվրամիությանը, ակնկալելով, որ հնարավոր կլինի 15-20 միլիոն եվրո էլ ստանալ «կոգնիտիվ ճնշմանը» դիմակայելու համար: Կամ ասելով, որ հիբրիդային պատերազմում նաեւ կոգնիտիվ ճնշումն է ավելացել, հետեւաբար պետք է «հայկական ժողովրդավարությունը» փրկելու համար նախատեսված օգնությանը մի 15 միլիոն էլ ավելացնել:

  • Ռուսաստանում տարեկան գնաճը 2026 թվականի հունվարին կազմել է 6% ՝ 2025 թվականի դե…

    🇷🇺 Ռուսաստանում տարեկան գնաճը 2026 թվականի հունվարին կազմել է 6% ՝ 2025 թվականի դեկտեմբերի 5,59%-ի համեմատ:
    @armgeopolitic