Երեկվանից քմծիծաղով հետևում եմ Սամվել Կարապետյանի` վարչապետի թեկնածու լինելու հա…

Երեկվանից քմծիծաղով հետևում եմ Սամվել Կարապետյանի` վարչապետի թեկնածու լինելու համար սահմանադրության դրույթ փոխելու մասով արվող տարատեսակ մեկնաբանություններին: Ինչու՞ քմծիծաղով, որովհետև սահմանադրության այս նորահայտ պաշտպանները տարիներ շարունակ լուռ են եղել ու լուռ են, երբ բռնաբարվել ու բռնաբարվում է այդ նույն սահմանադրությունը, լուռ էին ու լուռ են, երբ տարիներ շարունակ խոսվում է այս սահմանադրության խնդիրների ու նոր սահմանադրության անհրաժեշտության մասին: Այսինքն, իրենք խնդիրը դրանում չեն տեսնում, այլ պարզապես ստեղծվեց, ըստ իրենց, հարմար առիթը, որպեսզի իրենք հրապարակային կարողանան դեմ խոսել ու հակաքարոզչություն անել:
Ըստ իս` Սամվել Կարապետյանը ոչ թե մեկ դրույթ փոխելու մասին պետք է խոսի, այլ ամբողջ սահմանադրության փոփոխության ու կիսանախագահական համակարգի վերադարձի ու զարմանալի է, որ այս չարիքի սահմանադրության մասին իրենց կողմից դեռ հստակ գնահատական չի տրվել, որովհետև, այո՜, այն, ինչ ունենք հիմա, այ դա իսկապես մեկ մարդու համար կարված սահմանադրություն է:
Այս մարդիկ այս մասով ազնիվ են իրենց ընտրողների հետ ու պարզ ասում են, որ եթե ստանան անհրաժեշտ ձայներ, նման քայլի են դիմելու (որը, ի դեպ, օրենքին չի հակասում, որևէ հակաօրինական բան այստեղ չկա), որպեսզի իրենց առաջնորդը կարողանա պետության ղեկը ստանձնել: Եթե իրենք ստանան այդքան ձայն, ապա այդ ձայները տվողները համաձայն կլինեն դրա հետ, ինչու՞մն է խնդիրը, բա իշխանությունը չի պատկանու՞մ ժողովրդին, ժողովրդավարությու՞ն չէ: Ովքեր համաձայն չեն այդ տարբերակի հետ, պարզապես չեն քվեարկի նրա օգտին: Ովքեր համարեն դա սահմանադրության բռնաբարում կամ հարմարեցում մեկ մարդու, չեն ընտրի այդ մարդուն:
Ոմանք ուղղակի մոռացել են, որ խոստումներ էին տալիս, որ ժողովրդի թիկունքում ոչինչ չեն բանակցելու ու չեն ստորագրելու, իսկ ինչ եղավ հետո, շատ տխուր էր:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով