Category: Գեոպոլիտիկա

  • Քանի դեռ Հայաստանում բոլորը կենտրոնացած են սպասվող ընտրությունների վրա, կուսակցո…

    Քանի դեռ Հայաստանում բոլորը կենտրոնացած են սպասվող ընտրությունների վրա, կուսակցությունները փորձում են վերադասավորվել, վերլուծաբանները՝ տոկոսներ հաշվել, կանխատեսել, թե ով կընտրվի, կամ ուժերի ինչ հարաբերակցություն կձևավորվի, ամենահիմնարար հարցը մնում է լուսանցքում՝ կառավարման համակարգի հարցը։
    Դեռևս Սերժ Սարգսյանի օրոք, երբ Հայաստանը նախագահական համակարգից անցում կատարեց դեպի խորհրդարանական, այս վտանգի մասին էինք խոսում ու հենց այս հեռանկարը աչքի առաջ ունենալով էինք դուրս եկել փողոց՝ մերժելով ի դեմս Սերժի հենց այս համակարգը։ Այն ժամանակ քննադատության հիմնական առանցքը մեկն էր՝ թույլ չտալ իշխանության հավերժացում։ Պատահական չէ, որ հենց Նիկոլ Փաշինյանն էր այդ օրերին հրապարակներում կոչ անում՝ «Մերժիր Սերժին», և այդ քննադատությունն արդար էր։
    Բայց այսօր նույն համակարգը շարունակում է գործել, և նույն վտանգը ոչ միայն չի վերացել, այլև դարձել է լռությամբ ընդունված նորմ։ Համակարգը, որի դեմ դուրս էին գալիս իրենք, այժմ ծառայում է հենց իրենց։
    Զարուհի Հովհաննիսյան

    Երբ «ժողովրդի ընտրությունը» դառնում է անժամկետ իշխանություն — MediaLab Newsroom-Laboratory

    Քանի դեռ Հայաստանում բոլորը կենտրոնացած են սպասվող ընտրությունների վրա, կուսակցությունները փորձում են վերադասավորվել, վերլուծաբանները՝ տոկոսներ հաշվել, կանխատեսել, թե ով կընտրվի, կամ ուժերի ինչ հարաբերակցություն կձևավորվի, ամենահիմնարար հարցը մնում է լուսանցքում՝…

  • Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են երկկողմ տնտեսական աշխատանքային խումբ ստեղծ…

    🇷🇺🇺🇦 Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են երկկողմ տնտեսական աշխատանքային խումբ ստեղծել:
    Սերգեյ Լավրով
    @armgeopolitic

  • Աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով. նոր մանրամասներ«Ի…

    🇦🇲 Աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով. նոր մանրամասներ
    «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ այսօր Երևանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով։
    Կրակոցների կիզակետում Աջափնյակում փողոցային կյանքով հայտնի Նարեկն է։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա փորձել է քայլեր անել միջադեպի մյուս կողմի տղաներից մեկին մտերիմ կնոջ նկատմամբ, ինչն էլ դարձել է լարվածության պատճառ։
    Կենցաղային վեճը կարճ ժամանակում սրվել է և վերածվել հրաձգության, որի հետևանքով կա զոհ: Սկզբում միմյանց դանակահարել են, հետո գործի են դրել ավտոմատներ:
    Տեղեկություններ էին շրջանառվում, թե դեպքը կարող է կապ ունենալ Ֆազի ընտանիքի հետ, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Ֆազի եղբայրը՝ Գրիգոր Գրիգորյանը, այս պահին Հայաստանում չէ, և որևէ առնչություն չունի տեղի ունեցածի հետ:
    Լրագրող Լիա Սարգսյան
    @armgeopolitic

  • Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Նոյեմբերյան համայնքի զարգացման իրենց ծրագիրը:@a…

    🇦🇲 Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Նոյեմբերյան համայնքի զարգացման իրենց ծրագիրը:
    @armgeopolitic

  • Երեւանում հերթական զինված ռազբորկան է: Աջափնյակում: Մոտ տասը մարդ տեղափոխվել է …

    💥 Երեւանում հերթական զինված ռազբորկան է: Աջափնյակում: Մոտ տասը մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ: Արդեն հայտնում են, որ մեկը մահացել է, երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են:
    Կարեւորը, որ ոստիկանության «ռեֆորմիստական փաթեթավորումը» իրականացվում է բարեհաջող, օրինակ հիմա կա ոստիկանական գվարդիա, այդ գվարդիան շրջում է համապատասխան գրությամբ մեքենաներով: Ռեֆորմի «դոնորները» նայում՝ ուրախանում են, չէ՞ որ գեղեցիկ է: Իսկ նրանց ի՞նչ է պետք: Պետք է, որ լինի գեղեցիկ:
    Տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանին է պետք, որ լինի որակով: Սակայն նրանք, որոնք այդ պրոցեսում հայաստանյան կողմում են՝ կառավարիչները, «ռեֆորմատորները», նույնպես հետաքրքրված են միայն գեղեցկությամբ, որովհետեւ, եթե լինի գեղեցիկ՝ բնականաբար կշարունակվի «դոնորությունը», նոր գեղեցկությունների համար:
    Հանրագումարը՝ գեղեցիկ, բայց ըստ էության անարդյունավետ, անորակ ոստիկանական համակարգ:

  • Որպես Աջափնյակում ծնված, մեծացած ու 25 տարի ապրած մարդ ասեմ, որ մինչև նիկոլականն…

    Որպես Աջափնյակում ծնված, մեծացած ու 25 տարի ապրած մարդ ասեմ, որ մինչև նիկոլականների գալը քաղաքի ամենախաղաղ թաղամասերից մեկն էր։
    Չեմ ասում կռիվներ չէին լինում, բայց ոչ այս կարգի ու մասշտաբի։
    Կոնտեքստը հասկանալու համար. ըստ նկարագրությունների, Թումոյից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է եղել։ Որտեղ հարյուրավոր երեխաներ են միշտ լինում։
    Նրանց, ովքեր կասեն, թե այս հարցը քաղաքականության հետ կապ չունի, հարցնեմ. ինչպե՞ս է լինում, որ ոստիկանների թիվն աճում է, ֆինանսավորումն աճում է, տեխնիկապես անընդհատ վերազինվում են (է՛լ դրոններ, է՛լ գաղտնալսում, է՛լ ինչ ասես), բայց կրիմինալը ծաղկում է։
    Կարեն Վրթանեսյան
    @armgeopolitic

  • Երբ ԱՄԲՈՂՋ ուժային համակարգի գործը մեկ հոգու աթոռը պահելն է, երկրում վիճակը այսպ…

    Երբ ԱՄԲՈՂՋ ուժային համակարգի գործը մեկ հոգու աթոռը պահելն է, երկրում վիճակը այսպես է լինում:
    @armgeopolitic
    Այսօր Երևանում տեղի ունեցածը շատ մեղմ ձևով կարող ենք բնորոշել որպես «վիճաբանություն»։ Տեղի ունեցածը ինչ-որ ռազմական գործողություն է, մի ամբողջ համայնք կրակոցներով ահաբեկվել է, կան զոհեր, 10 վիրավոր։ Ծանր տեխնիկա կամ ավիացիա կարծես չի օգտագործվել։ Սա ներքին…

  • Գևորգ Պապոյանը ՀԷՑ-ի հետ կապված կեղծ տեղեկություն է տարածել. վարկերը և մնացած ծ…

    🇦🇲 Գևորգ Պապոյանը ՀԷՑ-ի հետ կապված կեղծ տեղեկություն է տարածել. վարկերը և մնացած ծախսերը ներառված չեն հոսանքի սակագնի մեջ:
    @armgeopolitic

  • Լեհաստանն արգելել է չինական տրանսպորտային միջոցների մուտքը իր ռազմական օբյեկտնե…

    🇵🇱🇨🇳 Լեհաստանն արգելել է չինական տրանսպորտային միջոցների մուտքը իր ռազմական օբյեկտներ՝ լրտեսության մտավախությունների պատճառով։
    @armgeopolitic

  • ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է ռուս — ուկրաինական բանակցո…

    🇺🇸🇷🇺🇺🇦 ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է ռուս — ուկրաինական բանակցություններում «որոշակի առաջընթացի» մասին։
    @armgeopolitic