Category: Գեոպոլիտիկա

  • Ընդդիմադիրները նամակները հանձնեցի՞ն Վենսին Իսկ լսեցի՞ն ուղիղ հայտարարությունը Վե…

    Ընդդիմադիրները նամակները հանձնեցի՞ն Վենսին 😂
    Իսկ լսեցի՞ն ուղիղ հայտարարությունը Վենսի կողմից ընտրություններում Փաշինյանին աջակցելու մասին: Երևի մեր ընդդիմության նամակները կկարդա, միտքը կփոխի:
    Խելքներիդ ձյուն գա:

  • Հասարակությանը մատուցվում է մի հերթական անհեթեթ միտք, կապված «անխոչընդոտ ճանապա…

    💥 Հասարակությանը մատուցվում է մի հերթական անհեթեթ միտք, կապված «անխոչընդոտ ճանապարհ» ձեւակերպման հետ, որ կա Թրամպի ուղու ծրագրում, որ Հայաստանը պարտավորվում է տրամադրել Ադրբեջանից Նախիջեւան կապի համար:
    Մտքի «հեղինակը» ասում է, թե «բա հո չէ՞ր գրվելու խոչընդոտով ճանապարհ: Եթե անխոչընդոտ չես տալիս, ուրեմն նշանակում է խոչընդոտով ես տալիս»:
    Եվ այս անհեթեթությունը հեռուստաեթերով մատուցվում է հասարակությանը, «բռնաբարելով» ողջախոհությունն ու միաժամանակ ոտնահարելով հեռուստադիտողի բանականության կանխավարկածը:
    Ներեցեք, բայց տգիտություն է մտածել, թե՝ կամ պետք է գրել անխոչընդոտ ճանապարհ, կամ հակառակ դեպքում՝ խոչընդոտով ճանապարհ:
    Մտածող մարդը կհարցնի՝ իսկ հնարավոր չէ՞ պարզապես գրել ճանապարհ՝ տրամադրվում է ճանապարհ, միջազգային նորմերի, իրավական կարգավորումների, համաձայնությունների տրամաբանությանը համահունչ: Միայն տգիտություն է մտածել, որ որեւէ երկրի պետական մաքսային ու սահմանային կառույցների ստուգումները խոչընդոտ են այդ երկրով տարանցիկ անցնող որեւէ այլ պետության քաղաքացիների համար:
    Տգիտություն է մտածել, որ, եթե օրինակ հայկական բեռները ստուգվում են Վրաստանի ճանապարհներին, դա խոչընդոտ է Հայաստանի համար: Խոչընդոտն այն է, երբ այդ բեռները ստուգվում են օրենքից եւ իրավունքից դուրս, բացարձակ կամայականությամբ: Բայց, երբ ստուգողները ներկայացնում են դրա օրինական հիմքերն ու իրավական հիմնավորումները, դա բացարձակապես խոչընդոտ չէ:
    Իսկ, համաձայնագրում ամրագրվում է «անխոչընդոտ ճանապարհ» ձեւակերպումը, ապա դա ոչ միայն նշանակում է որեւէ ստուգման բացառում՝ լինի հիմնավոր, թե անհիմն, այլ ընդհանրապես՝ տվյալ ճանապարհի վրա որեւէ հայկական ներկայության բացառում: Ինչը եւ գործնականում հաստատվեց հունվարի 14-ի հայ-ամերիկյան համատեղ հայտարարությամբ:

  • Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները ընթանում են «շատ լավ…

    🇺🇸🇮🇷 Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները ընթանում են «շատ լավ»:
    @armgeopolitic

  • Փաշինյանից հեռու չէ, որ Պուտինին հաճոյանալու համար նա շուտով հայտարարի, որ Հայաս…

    Փաշինյանից հեռու չէ, որ Պուտինին հաճոյանալու համար նա շուտով հայտարարի, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում էր օրինակ Մակրոնը:
    Մի նման դեպք ունենք, երբ Թրամփին հաճոյանալու համար հրապարակային քննադատեց Բայդենին:
    Սա է այս մարդը:
    @armgeopolitic

  • Իրանը չի ունենա միջուկային զենք կամ միջուկային հրթիռներ:Դոնալդ Թրամփ@armgeopoli…

    🇺🇸🇮🇷 Իրանը չի ունենա միջուկային զենք կամ միջուկային հրթիռներ:
    Դոնալդ Թրամփ
    @armgeopolitic

  • Չեմ ուզում անդրադառնալ ԱՄՆ փոխնախագահ Վենսի ռեվերանսներին Ադրբեջանի ու Ալիեւի հ…

    💥 Չեմ ուզում անդրադառնալ ԱՄՆ փոխնախագահ Վենսի ռեվերանսներին Ադրբեջանի ու Ալիեւի հասցեին, որոնք «անզեն աչքով» իսկ մի քանի աստիճան գերազանցում են Հայաստանում արված հայտարարությունները:
    Ի վերջո, այսպես ասած «ֆան-ակումբներից» դուրս, ցանկացած ողջախոհ մարդու համար ամենեւին զարմալի չէ Ադրբեջանի ստրատեգիական նշանակությունը ԱՄՆ համար, որը ամենեւին նոր չէ, որ արտահայտվում է:
    Բայց Վենսի մի հայտարարություն, որ նա արել է Ադրբեջանում, ըստ իս մեղմ ասած ոչ կոռեկտ է:
    Նա ասում է, որ ինքն առաջին մարդն է եղել, որ թռել Ադրբեջանի երկու հատվածները միացնող Թրամպի ուղու վրայով, ժամանելով Բաքու:
    Բնականաբար հարց կառաջանա, թե ինչու՞, ինչո՞վ է դա ոչ կոռեկտ հայտարարություն: Նախ, դեռեւս գոյություն չունի Թրամպի ուղի, թե ֆիզիկապես, թե անգամ իրավաբանորեն: Դա ընդամենը հռչակված համաձայնություն է: Երկրորդ, Թրամպի ուղին ենթադրում է Հայաստանի շատ կոնկրետ տարածք, շատ կոնկրետ պարամետրերով: Երրորդ՝ ենթադրվում է, որ այդ տարածքը Հայաստանի ամենահարավային հատվածում է, իսկ Ջեյ Դի Վենսին Երեւանից Բաքու տանող օդանավը մեղմ ասած չէր կարող Ադրբեջան թռչել նախ իջնելով Սյունիքի հարավ, հետո նոր գնալով Բաքու:
    Այսինքն, Վենսի օդանավն անգամ ենթադրական Թրամպի ուղու վրայով թռչել չէր կարող, պատկերավոր այդպես ասելու համար:
    Ստացվում է, որ ԱՄՆ փոխնախագահը ձեւով Թրամպի ուղի է բնորոշում Հայաստանի տարածքը, հավաքական իմաստով այն դիտարկելով Ադրբեջանի երկու հատվածները կապող ճանապարհ:
    Ես իհարկե հասկանում եմ, որ այսպես ասած «հատուկ նշանակության երկրպագուների» համար Վենսի բերանից դուրս եկած ամեն բառ հավասարազոր է «մանանայի»: Բայց, մտածելու դեպքում առաջանում է հարց՝ ի՞նչ տրամաբանությամբ է ԱՄՆ փոխնախագահն այդպես անբռնազբոս ձեւով Հայաստանը դիտարկում «Թրամպի ուղի»: Սա գործնականում վերաբերմունքի դրսեւորում է, եւ ոչ պատշաճ վերաբերմունքի:

  • Ջեյ Դի Վենսն ու Իլհամ Ալիեւը Բաքվում ստորագրել են ռազմավարական գործընկերության …

    🇺🇸🇦🇿 Ջեյ Դի Վենսն ու Իլհամ Ալիեւը Բաքվում ստորագրել են ռազմավարական գործընկերության Խարտիա:
    @armgeopolitic

  • Իլոն Մասկը ցանկանում է քաղաք կառուցել Լուսնի վրա, որը բնակության համար պատրաստ …

    🌘 Իլոն Մասկը ցանկանում է քաղաք կառուցել Լուսնի վրա, որը բնակության համար պատրաստ կլինի արդեն 10 տարուց:
    @armgeopolitic

  • Բաքվում մեկնարկել է Իլհամ Ալիևի և Ջեյ Դի Վենսի հանդիպումը:@armgeopolitic…

    🇦🇿🇺🇸 Բաքվում մեկնարկել է Իլհամ Ալիևի և Ջեյ Դի Վենսի հանդիպումը:
    @armgeopolitic

  • Ի դեպ, սա, ըստ ամենայնի, նշանակում է, որ Ծառուկյանը ոչ թե չի միավորվի այլ ուժերի…

    Ի դեպ, սա, ըստ ամենայնի, նշանակում է, որ Ծառուկյանը ոչ թե չի միավորվի այլ ուժերի հետ, այլ բոլոր միավորված գործիչները ԲՀԿ-ի ցուցակով կգնան ընտրությունների:
    @armgeopolitic
    🇦🇲 Գագիկ Ծառուկյանը դաշինք չի կազմի, ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ով։ Այս մասին հայտնել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: @armgeopolitic