Category: Գեոպոլիտիկա

  • ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են փոխզիջման գնալ միջուկային համաձայնագրի հարցում, և Վաշի…

    🇺🇸🇹🇷🇮🇷 ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են փոխզիջման գնալ միջուկային համաձայնագրի հարցում, և Վաշինգտոնը կարող է հրաժարվել Թեհրանից ուրանի հարստացումը լիովին դադարեցնելու իր պահանջից, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
    @armgeopolitic

  • Ընդդիմության ներսում կա մի միֆ, որ իրենք ամեն ինչ ճիշտ են անում ու ով «դրսից» իր…

    Ընդդիմության ներսում կա մի միֆ, որ իրենք ամեն ինչ ճիշտ են անում ու ով «դրսից» իրենց խորհուրդ է տալիս կամ որևէ սխալ է մատնանշում, ապա «խփում» է իրենց։ Սա մի միֆ է, որին իրենք հավատում են, իրենք կարծում են, որ իրոք «վերջն» են ու իշխանությունները վախենում են իրենցից։
    Եթե դուք ամեն ինչ ճիշտ անեիք, այսօր Նիկոլի մոտ ընդդիմություն չէիք աշխատի։ Բարի եղեք լսեք և ընդունեք ձեզ ուղղված առողջ քննադատությունը ու մեր նեռվերի վրա մի ազդեք ձեր պաթոսային ելույթներով ու «լցրած» լայքերով։ Եթե ձեր շեֆերի մոտ այդ «լցրած» լայքերով կարող եք ձեր մասին ինչ-որ տպավորություններ ստեղծել, մեր մոտ դա չի անցնում։
    Մենք չենք ուզում, որ դուք ևս 5 տարի Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատեք ու ծեծ ուտեք ԱԺ-ում։ Հասկանալի է, որ շատերը ձրիակերությամբ են զբաղված ու իրենց ձեռք է տալիս անգամ ծեծ ուտելով, նվաստանալով այդ պարգևավճարները, աշխատավարձերը ու գործուղումները «քերել», բայց մենք դա չենք ուզում ու մեր ուզածի հետ դուք հաշվի եք նստելու։
    @armgeopolitic

  • Պարոն Ծառուկյան, տապանում ազատ տեղ կա՞ մնացած Հայկական քաղաքական դաշտում ամեն ի…

    Պարոն Ծառուկյան, տապանում ազատ տեղ կա՞ մնացած 🤔
    Հայկական քաղաքական դաշտում ամեն ինչ ստանդարտ է. Ջեյ Դի Վենսը դարձավ հայի արյուն ունեցող Ջիվան Վանեցյան, որին մեծացրել է Վանից գաղթած հայ տատը: Պարոն Վանեցյան, կարողա՞ բարեկամական կապ բան կա Վենսենց հետ, ասում է` Ջիվան պապու անունն են դրել Վենսի վրա 🤔 @armgeopolitic

  • Սիրելի՛ ժողովուրդ, բուժօգնությունը ապահովագրության շրջանակում անվճար չէ, անվճար…

    🇦🇲 Սիրելի՛ ժողովուրդ, բուժօգնությունը ապահովագրության շրջանակում անվճար չէ, անվճար ոչինչ չի լինում:
    Անահիտ Ավանեսյան
    @armgeopolitic

  • Հետևելով այսօր Էջմիածնում տեղի ունեցած ձերբակալություններին` կա տպավորություն, ո…

    Հետևելով այսօր Էջմիածնում տեղի ունեցած ձերբակալություններին` կա տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է չեզոքացնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը (շտաբը) Էջմիածնում:
    Ամեն դեպքում, Սևակենք բավականին լավ արդյունք էին գրանցել Էջմիածնում, ձևավորված էր արդյունավետ աշխատող թիմ ու դա, իհարկե, խնդիր է իշխանությունների համար:
    @armgeopolitic

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը բանակցություն…

    🇺🇸🇷🇺 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը բանակցություններ են վարում ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
    @armgeopolitic

  • Վերջին գրառումներն ընդունել որպես ԱՄՈԹԱՆՔ «Հայաստան» խմբակցությանն ու «Պատիվ Ուն…

    Վերջին գրառումներն ընդունել որպես ԱՄՈԹԱՆՔ «Հայաստան» խմբակցությանն ու «Պատիվ Ունեմ» խմբակցությանը ❗️
    @armgeopolitic

  • ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության գործնական տեսանելի արդյունքներ դեռևս չկան,…

    🇷🇺🇺🇸🇺🇦 ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության գործնական տեսանելի արդյունքներ դեռևս չկան, բացի Ուկրաինայի հարցով սկսված երկխոսությունից:
    Սերգեյ Լավրով
    @armgeopolitic

  • 500 մետր լայնությամբ ճանապա՞րհ․ ի՞նչ եք տալիս ԱՄՆ-ինԱրհեստական բանականությանը հա…

    500 մետր լայնությամբ ճանապա՞րհ․ ի՞նչ եք տալիս ԱՄՆ-ին
    Արհեստական բանականությանը հարցրեցինք, թե ըստ միջազգային ստանդարտների՝ որքա՞ն կարող է կազմել ամեն կողմից 4 երթևեկության գոտի (ընդհանուր 8 երթևեկության գոտի) ունեցող ճանապարհի լայնությունը։ Սա այն հնարավոր ամենալայն ճանապարհն է, որը կարող է կառուցվել Մեղրիում, սրանից ավելի լայն պարզապես հնարավոր չէ։ Պատասխանը հետևյալն է․
    ▪️Երթևեկելի գոտիներ
    1 գոտի ≈ 3.75 մ (բարձր արագությունների համար ընդունված առավելագույն ստանդարտ)
    8 գոտի × 3.75 մ = 30 մետր
    ▪️Արտաքին եզրային գոտիներ
    Արտաքին լայն եզրագոտի՝ 3.0 մ յուրաքանչյուր կողմում
    2 × 3 մ = 6 մետր
    ▪️Ներքին եզրային գոտիներ
    1.0–1.5 մ յուրաքանչյուր կողմում
    Ընդհանուր ≈ 2–3 մետր
    ▪️Կենտրոնական բաժանարար գոտի
    Կախված նախագծից՝
    Նվազագույն՝ 3–5 մ
    Լայն տարբերակներում՝ 8–15 մ (անվտանգության և կանաչապատման համար)
    Ընդհանուր լայնություն՝ 48–50 մետր
    Հիմա պարոն Փաշինյան, դուք այդ ի՞նչ եք 500 մետր լայնությամբ տալիս ԱՄՆ-ին, եթե առավելագույն լայնությունը կարող է լինել 50 մետր, դա էլ առավելագույնը։ 10 անգամ ավելի լայն տարածք որպես ի՞նչ եք տալիս ԱՄՆ-ին, ի՞նչ ռեժիմ է գործելու այդ տարածքում, ի՞նչ է լինելու այդ տարածքում։
    @armgeopolitic
    Photo

  • Որքան էլ այս ռեժիմը ճոռումաբանում էր Հայաստանի ինքնիշխանության մասին, Նիկոլը բա…

    🇦🇲 Որքան էլ այս ռեժիմը ճոռումաբանում էր Հայաստանի ինքնիշխանության մասին, Նիկոլը բացահայտ հրճվանքով կապեց Հայաստանի հետագա գոյությունը օտարերկրյա պետության և այդ պետության կողմից իրականացվելիք լոգիստիկ ծրագրի հետ։ Նման խոստովանությունը Հայաստանի պետականության հյուծման, արտաքին հնարավոր պրոտեկտորատի տակ դնելու և ինքնիշխանության ճգնաժամի վկայությունն է։
    TRIPP-ի մասին եւս եղան որոշ «էքսկլյուզիվ» տեղեկություններ։ Այսպես, Նիկոլի խոսքից պարզ դարձավ, որ դրա լայնությունը լինելու է առնվազն 500 մետր, այսպիսով օտարերկրյա կառավարմանը կհանձնվի մեր պետական տարածքի մոտ 22 ք.կմ:
    Սա շողուլից ընկած պետության արտաքին քաղաքականություն է, որտեղ իրական անկախության եւ ինքնիշխանության մասին խոսք լինել չի կարող։
    Արմեն Աշոտյան
    @armgeopolitic