Category: Գեոպոլիտիկա

  • Սամվել Կարապետյանն արդեն երրորդ օրն է` լռություն է պահպանում: Իհարկե, թիմում դեռ…

    Սամվել Կարապետյանն արդեն երրորդ օրն է` լռություն է պահպանում: Իհարկե, թիմում դեռ որոշում չեն կայացրել հետագա անելիքների հետ կապված, բայց ընդդիմության առաջնորդությունը վերցրած գործչի կողմից երևի ճիշտ կլիներ իր ընտրողին դիմելը, թեկուզ վստահեցնելը, որ պայքարը շարունակվելու է ու հիմա քննարկվում է հետագա պայքարի ձևին ու բովանդակությանն առնչվող հարցեր:
    Ընտրողի հետ կոմունիկացիան միշտ պետք է պահել: Մարդիկ «Ուժեղ Հայաստանին» ձայն են տվել ԲԱՑԱՌԱՊԵՍ մեկ անձով պայմանավորված ու այդ անձը Սամվել Կարապետյանն է: ՉԿԱ այդ թիմի ցուցակում գտնվող ԳԵԹ ՄԵԿ անձ, որի համար մարդիկ ձայն են տվել այդ ուժին:
    @armgeopolitic

  • Ընտրություններն ավարտվեցին, ոխերիմ հարևանը սկսեց բաց խաղալ, ասում է` անցել ենք «…

    Ընտրություններն ավարտվեցին, ոխերիմ հարևանը սկսեց բաց խաղալ, ասում է` անցել ենք «միջին ուժի» հայեցակարգին, այսինքն, չենք կրակում, բայց ստանալու ենք մեր ուզածը:
    Կներեք, բայց այս անգամ մոտ 700 հազար մարդ այս վիճակը ունենալու մանդատ տվել է իշխանությանը:
    @armgeopolitic
    Հայաստանի հետ հակամարտության կարգավորումից հետո Ադրբեջանն անցել է «միջին ուժի» հայեցակարգին։ Այն չի չափվում միայն մասշտաբով, տնտեսությամբ և բնակչությամբ, դա ենթադրում է երկրների գործընկերության ցանց։ Հիքմեթ Հաջիև

  • Հիշում եմ` Փաշինյանը նոր էր եկել իշխանության, այդ ժամանակ պաշտպանության նախարար …

    Հիշում եմ` Փաշինյանը նոր էր եկել իշխանության, այդ ժամանակ պաշտպանության նախարար նշանակվեց Դավիթը Տոնոյան ու ՊՆ-ում նոր նախարարին ներկայացնելու ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ ունի հստակ դիրքորոշում` բանակը պետք է լինի ապաքաղաքական ու ապակուսակցական: Իր բոլոր թերություններով ու սխալներով հանդերձ` Տոնոյանն իր պաշտոնավարման ընթացքում այս գիծը պահեց ու չդարձավ ՔՊ-ի անդամ, բանակը նույնպես զերծ պահեց ՔՊ-ականացվելուց, չնայած ուներ դրա հնարավորությունը (եթե դառնար ՔՊ-ական, երևի այսօր էլ բարձր պաշտոնի կլիներ):
    Ի՞նչ ունենք այսօր: Բանակը դարձել է ամենաՔՊ-ականացված կառույցներից մեկը, զորքին գիշերը հավաքում, տանում են ընտրության, դռները փակում, պահում մինչև կեսգիշեր, զինվորական բարձր պաշտոնների նշանակումը կատարվում է բացառապես քաղաքական իշխանության «խաչը պաչելուց» ու «Իրական Հայաստանի» կրոնն ընդունելուց հետո:
    Փաշինյանը, ինչպես մյուս հարցերում, այս հարցում ևս 180 աստիճան հակառակն է արել, քան ասում էր 2018-ին: Նա չի արել այն ամենը, ինչի մասին ասել էր 2018-ին, նա նստել է նույն ՀՀԿ-ական համակարգի գլխին` ռեբրենդինգի ենթարկելով այն ու ծառայեցնելով այն իրեն: Համակարգը «կերավ» Փաշինյանին ու հենց սրա համար էլ նա հեռանալու է, որովհետև այդ համակարգը վերջում միշտ «ուտում» է իրեն ծառայեցնողին:
    Հ.Գ. պատրաստ եմ գնալ 25-օրյա հավաքի: Մեծ պատիվ կլինի վերադառնալ հարազատ բանակ, ինձ համար դա պատիժ չէ:
    @armgeopolitic

  • Չմտածեք, լավ է լինելու https://youtu.be/Hhy-CfW5bcQ?si=UTHXx7CR1DAg1kuGKami Fri…

    🇦🇲 Չմտածեք, լավ է լինելու
    https://youtu.be/Hhy-CfW5bcQ?si=UTHXx7CR1DAg1kuG

    Kami Friends — հայրենիք / Hayreniq (Առաջին Ստուդիա)

    #PREMIERE #KamiFriends #Hayreniq #ShushanPetrosyan #EdgarGyanjumyan #arajinstudia #առաջինստուդիա #3SEASON
    Ծրագրի ամբողջական թողարկումը, կարող եք դիտել Առաջին Ալիքի եթերում ամեն շաբաթ, ժամը 21:50 և Առաջինի YouTube — յան ալիքովhttps://www.youtube.com…

  • «Ուժեղ Հայաստանից» Գոհարը Մելոյան ասում է` գուցե, ՔՊ-ում գտնենք 8 հայրենասերի, ո…

    «Ուժեղ Հայաստանից» Գոհարը Մելոյան ասում է` գուցե, ՔՊ-ում գտնենք 8 հայրենասերի, որոնք դեմ կլինեն Տիրգանաշենի հանձնմանը ու կմիանան մեզ:
    Եթե սա հիմա մեկնաբանենք, այդ թիմից մեր լավ ընկերներն ասելու են, թե խի ենք իրենց «խփում», բայց այ ձեր ցավը տանենք մենք, դուք եք ձեզ «խփել» այս ամիսներին ու շարունակում «խփել»…
    Գտեք, Գոհար ջան, գտեք, թող չուզողն էլ մենք լինենք:
    @armgeopolitic

  • Սերժ Սարգսյանը նաև ասում է, որ ինքն էլ երրորդ ժամկետի չի գնացել @armgeopolitic …

    Սերժ Սարգսյանը նաև ասում է, որ ինքն էլ երրորդ ժամկետի չի գնացել 🤦‍♂️
    @armgeopolitic
    🇦🇲 Մեզ հարցնում են, թե արդյո՞ք ծաղրում ենք Սերժ Սարգսյանին, թե՞ նա, իրոք, ասել է, որ Նիկոլ Փաշինյանը չի գնում երրորդ ժամկետի: Ովքեր չեն հավատում, որ ասել է, դիտեք, ինքներդ լսեք ու մնացած հետևություններն արեք: @armgeopolitic

  • Չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը գնացել է երրորդ ժամկետի, քանի որ նախորդ 2 ընտրո…

    🇦🇲 Չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը գնացել է երրորդ ժամկետի, քանի որ նախորդ 2 ընտրությունները եղել են արտահերթ: Երրորդ ժամկետի խնդիր չկա:
    Սերժ Սարգսյան
    @armgeopolitic

  • Հաշվի առնելով, թե ինչ «գրոսմայստերական» սահմանադրություն է Նիկոլ Փաշինյանին նվիր…

    Հաշվի առնելով, թե ինչ «գրոսմայստերական» սահմանադրություն է Նիկոլ Փաշինյանին նվիրել Սերժ Սարգսյանը՝ լուրջ մտավախություն ունենք, որ Հայաստանին ևս նման սցենար է սպառնում․․․
    Սերժ Սարգսյանն աններելի բան է արել Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ։ Դա երբեք նրան չի ներվելու, երբեք։ Նրա այդ քայլը գնահատականի է արժանանալու հաջորդ իշխանությունների կողմից ու այդ գնահատականը պատմության դասագրքերում է ընդգրկվելու։
    @armgeopolitic
    🇮🇱 76-ամյա Նեթանյահուն կրկին կառաջադրվի Իսրայելի վարչապետի պաշտոնում Նեթանյահուն Իսրայելի վարչապետի պաշտոնում առաջադրվել և ընտրվել է 6 անգամ։ Նա իր երկրի պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարող ղեկավարն է։ @armgeopolitic

  • «Ապրելու երկիր»-ը ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ։@armgeopoliti…

    🇦🇲 «Ապրելու երկիր»-ը ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ։
    @armgeopolitic

  • Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չափազանց երկար ձգձգել է գործարքի շուրջ բան…

    🇺🇸🇮🇷 Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չափազանց երկար ձգձգել է գործարքի շուրջ բանակցությունները և այժմ ստիպված կլինի «վճարել դրա գինը»։
    @armgeopolitic