Category: Գեոպոլիտիկա

  • Ո՞րն է ԱՄՆ-ի հետ հարաբերվելու ընդդիմության բանաձևըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «ն…

    Ո՞րն է ԱՄՆ-ի հետ հարաբերվելու ընդդիմության բանաձևը
    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «ներդրում» բառը օգտագործե՞լ է, թե՞ ոչ դա քաղաքական առումով այն գլխավոր հարցը չէ, որի շուրջ պետք է ծավալվեն քննարկումները, սակայն երեկվանից Հայաստանում բանավեճերը ծավալվել են հենց այս հարցի շուրջ, սակայն կա ավելի էական հարց, որի շուրջ պետք է լինի քննարկում գոնե քաղաքական-վերլուծական շրջանակներում։
    Մեր տարածաշրջանում վերջին 6 տարում ստեղծվել են նոր իրողություններ, փոփոխության է ենթարկվել ուժային բալանսը ու ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ու, ընդհանրապես, ԱՄՆ-ի հետաքրքրությունները (շատ կամ քիչ) այս տարածաշրջանում պայմանավորված են այդ իրողություններով կամ, գուցե, ավելի տեղին կլինի ասել՝ բխում են այդ իրողություններից։
    Իշխանությունները ու անձամբ Փաշինյանը ԱՄՆ-ի հետ հարաբերվելու իր տեսլականն ու պատկերացումները ունի ու, ըստ այդմ, ձեռնարկում է քայլեր՝ Հայաստանի շահերից շատ կամ քիչ բխող։ Ընդդիմությունը, այսինքն, այն ուժերը, որոնք իշխանության գալու իրատեսական հավակնություններ ու հնարավորություն ունեն, իրենք ևս պետք է ԱՄՆ-ի ու Թրամփի վարչակազմի հետ հարաբերվելու սեփական տեսլականն ու պատկերացումները ունենան ու գործեն ըստ այդմ, առնվազն հանրությանը ներկայացնեն իրենց պատկերացումները ու համագործակցության ձևաչափը ներկայիս ԱՄՆ-ի հետ՝ տարածաշրջանի ներկայիս իրողություններում։
    Այն Հարավային Կովկասը, որը կա այսօր, տարբերվում է նրանից, ինչ կար մինչև 2020 թվականը ու սա պետք է ընդունել։ Ընդդիմության կողմից քննարկման թեման պետք է չլինի Վենսի կողմից «ներդրում» բառը օգտագործել կամ չօգտագործելը, այլ պետք է լինի այն, թե իրենք ինչպես են պատկերացնում Հայաստանի շահերից բխող համագործակցությունը ու աշխատանքը ԱՄՆ-ի հետ։
    Իսկ տարածաշրջան Վենսի կատարած այցին, ստորագրված փաստաթղթերին ու ձեռք բերված պայմանավորվածություններին վերլուծական առումով ավելի նպատակահարմար կլինի անդրադառնալ, երբ ավարտվի նրա այցը Բաքու ու մենք տեսնենք ընդհանուր պատկերը։
    Հ․Գ․ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչի համար մենք շնորհակալ ենք ԱՄՆ փոխնախագահին։
    🇺🇸🇦🇲 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: @armgeopolitic

  • Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թրամփը ձգտում է «մասնատել» Եվրոպան, ուստի կոչ…

    🇫🇷🇺🇸🇪🇺 Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թրամփը ձգտում է «մասնատել» Եվրոպան, ուստի կոչ է արել պատրաստվել Միացյալ Նահանգների հետ առճակատմանը և դոլարին մարտահրավեր նետելուն, հաղորդում է Reuters-ը։
    @armgeopolitic

  • Միացյալ Նահանգները և Հայաստանը հայտարարում են, որ Երևանը 11 միլիոն դոլարով կգնի…

    🇦🇲🇺🇸 Միացյալ Նահանգները և Հայաստանը հայտարարում են, որ Երևանը 11 միլիոն դոլարով կգնի MQ-35A հետախուզական անօդաչու թռչող սարքեր։
    Հաշվի առնելով մեկ ԱԹՍ-ի արժեքը՝ Հայաստանը ձեռք է բերել 15 — 20 նման ԱԹՍ:
    @armgeopolitic

  • Միքայել Սրբազանն այսօր երկրորդ վիրահատությանն է ենթարկվել. այն բարեհաջող է անցե…

    🇦🇲 Միքայել Սրբազանն այսօր երկրորդ վիրահատությանն է ենթարկվել. այն բարեհաջող է անցել:
    @armgeopolitic

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մի քանի եվրոպացի գործընկերն…

    🇫🇷🇪🇺 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մի քանի եվրոպացի գործընկերների առաջարկել է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ։
    @armgeopolitic

  • Թուրքիան ստիպված կլինի միանալ միջուկային սպառազինությունների մրցավազքին, եթե տա…

    🇹🇷 Թուրքիան ստիպված կլինի միանալ միջուկային սպառազինությունների մրցավազքին, եթե տարածաշրջանում որևէ մեկը ձեռք բերի միջուկային զենք։
    Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան
    @armgeopolitic

  • Ժողովուրդ ջան, եթե որևէ երկիր հայտարարում է, որ պայմանական 5 միլիարդ դոլար կամ 9…

    Ժողովուրդ ջան, եթե որևէ երկիր հայտարարում է, որ պայմանական 5 միլիարդ դոլար կամ 9 միլիարդ դոլար աջակցություն կտա Հայաստանին, դա ՉԻ նշանակում ներդրում, դա նշանակում է ՎԱՐԿ։
    ՎԱՐԿ են պատրաստ տալ, պետական պարտքը ավելացնել ևս 5 կամ 9 միլիարդ դոլարով, որը դուք ու մենք ենք փակելու։
    Զուտ, որ մանիպուլյացիաների զոհ չդառնաք։
    @armgeopolitic

  • Վենսի տարածաշրջանային այցին առավել համակողմանի և ամբողջական անդրադարձ, կարծում ե…

    Վենսի տարածաշրջանային այցին առավել համակողմանի և ամբողջական անդրադարձ, կարծում եմ, կարելի է անել միայն նրա Բաքու կատարելիք այցի ամփոփումից հետո:
    Միջազգայնագետ Սուրեն Սարգսյան
    @armgeopolitic

  • Անտարբերությունը հասարակությունների քաղցկեղն է: Սկզբում մարդիկ անտարբեր են դառնո…

    Անտարբերությունը հասարակությունների քաղցկեղն է: Սկզբում մարդիկ անտարբեր են դառնում որոշակի երեւույթի նկատմամբ, իսկ հետո անտարբերությունը՝ սովորույթի վերածվելով, դառնում է համատարած։ Դժվար է լինել ընտրովի անտարբեր։ Սա ազատական (լիբերալ) հասարակությունների հիմնական գլխացավանքն է՝ երբ հասարակությունը թողնում է ամեն մարդուն որոշել իր անելիքը եւ գործ ունենալ առաջացած բոլոր խնդիրների հետ։
    https://mediamax.am/am/column/121666/

    Տոտալ հանդուրժողականությունն ու հասարակությունների քաղցկեղը

    Արամ Փախչանյան

  • Վենսի այցին ընդառաջԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարելիք այցի շուրջ որ…

    Վենսի այցին ընդառաջ
    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարելիք այցի շուրջ որոշ շրջանակների կողմից ստեղծվող աղմուկը ու իրականացվող պրոպագանդան հանգեցնում է մի ցավալի արձանագրման․ շատերը ամենևին դեմ չեն ստրուկ լինելուն, պարզապես դեմ են Ռուսաստանի ստրուկը լինելուն, քանի որ այնտեղից իրենց համար «քյար չկա»։ Եթե լինելու են ԱՄՆ-ի ստրուկը ու օրինակ շաբաթը մեկ անգամ Mcdonald’s են ուտելու, դա իրենց համար ընդունելի ստրկություն է։
    Ժամանակին ուռճացված սպասելիքներ ստեղծվել էին Ռուսաստանից ու հայ ժողովուրդն ապրում էր այդ միֆով, որ կա ինչ-որ գերզհոր «եղբայր», ավելի ճիշտ՝ ստրկատեր, որը մեզ պաշտպանելու է։ Սրա արդյունքը եղավ իրականության հետ դաժան առերեսումը ու հիասթափությունը «ստրկատիրոջից»։ Հիմա ճիշտ նույն ուռճացված ակնկալիքները ձևավորվում են մեկ այլ գերհզոր «եղբոր», ավելի ճիշտ՝ ստրկատիրոջ մասով՝ «նրանք վատն էին, դավաճանեցին մեզ, իսկ սրանք մեզ կպաշտպանեն» քաղաքականության հետ որևէ աղերս չունեցող ու մանկամիտ տրամաբանության մեջ։ Եթե մենք մեր պետական քաղաքականությունը հիմա էլ կառուցենք այս միֆի վրա, ապա ոչ հեռու ապագայում իրականության հետ ևս մեկ դաժան առերեսում ենք ունենալու։ Ի՞նչ ենք անելու, հիասթափվելու՞ ենք նաև նոր «ստրկատիրոջից» ու փնտրելու՞ ենք նորին, որը ավելի «լավը» կլինի ու «կպաշտպանի» մեզ։
    Թե՜ Ռուսաստանի, թե՜ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մենք չպետք է փնտրեինք ու հիմա էլ չպետք է փնտրենք «ստրկատեր» կամ «տեր», ինքներս էլ մեզ չպետք է համարենք «ստրուկ», որին պետք է խղճան, լավ վերաբերվեն ու պաշտպանեն։ Արտաքին հարաբերությունները այսպես չեն կառուցվում ու նման մտածելակերպով ժողովուրդներին ոչ ոք չի հարգում, ոչ ոք նրանց հետ հաշվի չի նստում։
    Մենք ստրուկ չենք ու լավ կամ վատ ստրկատեր չենք փնտրում․ մենք անկախ պետություն ենք, մեր խոսքի իրավունքն ունենք ու մենք այդ կեցվածքը պետք է ընդունենք, ոչ թե մուրացիկի կեցվածքով ձեռքներս մեկնենք մեկ այս, մեկ այն գերտերությանը, «եղբորը» կամ «ստրկատիրոջը»։
    ❗️
    @armgeopolitic