Category: Գեոպոլիտիկա

  • Ի դեպ, սա, ըստ ամենայնի, նշանակում է, որ Ծառուկյանը ոչ թե չի միավորվի այլ ուժերի…

    Ի դեպ, սա, ըստ ամենայնի, նշանակում է, որ Ծառուկյանը ոչ թե չի միավորվի այլ ուժերի հետ, այլ բոլոր միավորված գործիչները ԲՀԿ-ի ցուցակով կգնան ընտրությունների:
    @armgeopolitic
    🇦🇲 Գագիկ Ծառուկյանը դաշինք չի կազմի, ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ով։ Այս մասին հայտնել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: @armgeopolitic

  • Խնդիր ունենք ոչ թե մի քանի պատգամավոր ունենալ խորհրդարանում, այլ ընդդիմադիր դաշ…

    🇦🇲 Խնդիր ունենք ոչ թե մի քանի պատգամավոր ունենալ խորհրդարանում, այլ ընդդիմադիր դաշտում ստեղծել խոշոր բլոկներ, որոնք կմեկտեղեն իրենց ուժերը։ Մյուս ուժերը ևս պետք է գնան այդ ճանապարհով՝ ստեղծեն խոշոր միավորներ, որպեսզի կարողանանք հասնել հաջողության։
    Իշխան Սաղաթելյան
    @armgeopolitic

  • ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը օգտագործում է ոչ թե отечественный հեռ…

    🇷🇺 ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը օգտագործում է ոչ թե отечественный հեռախոս, այլ ամերիկյան Apple ընկերության կողմից թողարկված վերջին մոդելի iPhone։
    Պապարացիները ֆիքսել են նրան նոր՝ նարնջագույն iPhone-ով խոսելիս։
    @armgeopolitic

  • MIT-ի կողմից անկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ ChatGPT օգտագործողների 8…

    MIT-ի կողմից անկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ ChatGPT օգտագործողների 83.3%-ը չի կարողանում հիշել մի քանի րոպե առաջ գրված ոչ մի նախադասություն։ Ի տարբերություն դրա, նրանք, ովքեր գրել էին առանց արհեստական ​​բանականության, հեշտությամբ հիշում են իրենց աշխատանքը։
    @armgeopolitic

  • Չինաստանի կողմից Հայաստանին եղել է առաջարկ 2 անգամ ավելի էժան ու 2 անգամ ավելի …

    🇦🇲 Չինաստանի կողմից Հայաստանին եղել է առաջարկ 2 անգամ ավելի էժան ու 2 անգամ ավելի հզոր ատոմակայան կառուցելու։ Ես սա վստահ կարող եմ ասել, քանի որ հայկական ընկերությունների կողմից բանակցողներից մեկը եղել եմ ես։
    Նարեկ Կարապետյան
    @armgeopolitic

  • ԱՄՆ-ը ընդունում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքային հարցը պետք է լուծ…

    🇷🇺🇺🇸🇺🇦🇪🇺 ԱՄՆ-ը ընդունում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքային հարցը պետք է լուծվի ի հայտ եկած իրողությունների հիման վրա՝ հաշվի առնելով ժողովրդի կամքը։
    Եվրոպայի ծրագիրը Ուկրաինայի համար նշանակում է, որ ոչ ոք ոչինչ չի ճանաչի, և Կիևը կստանա ռազմական օգնության կտրուկ աճ։
    ԱՄՆ-ն չի թաքցնում Եվրոպայում առկա խնդիրները վերացնելու իր ցանկությունը՝ Չինաստանին հակազդելու վրա կենտրոնանալու համար։
    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով
    @armgeopolitic

  • Ո՞րն է ԱՄՆ-ի հետ հարաբերվելու ընդդիմության բանաձևըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «ն…

    Ո՞րն է ԱՄՆ-ի հետ հարաբերվելու ընդդիմության բանաձևը
    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «ներդրում» բառը օգտագործե՞լ է, թե՞ ոչ դա քաղաքական առումով այն գլխավոր հարցը չէ, որի շուրջ պետք է ծավալվեն քննարկումները, սակայն երեկվանից Հայաստանում բանավեճերը ծավալվել են հենց այս հարցի շուրջ, սակայն կա ավելի էական հարց, որի շուրջ պետք է լինի քննարկում գոնե քաղաքական-վերլուծական շրջանակներում։
    Մեր տարածաշրջանում վերջին 6 տարում ստեղծվել են նոր իրողություններ, փոփոխության է ենթարկվել ուժային բալանսը ու ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ու, ընդհանրապես, ԱՄՆ-ի հետաքրքրությունները (շատ կամ քիչ) այս տարածաշրջանում պայմանավորված են այդ իրողություններով կամ, գուցե, ավելի տեղին կլինի ասել՝ բխում են այդ իրողություններից։
    Իշխանությունները ու անձամբ Փաշինյանը ԱՄՆ-ի հետ հարաբերվելու իր տեսլականն ու պատկերացումները ունի ու, ըստ այդմ, ձեռնարկում է քայլեր՝ Հայաստանի շահերից շատ կամ քիչ բխող։ Ընդդիմությունը, այսինքն, այն ուժերը, որոնք իշխանության գալու իրատեսական հավակնություններ ու հնարավորություն ունեն, իրենք ևս պետք է ԱՄՆ-ի ու Թրամփի վարչակազմի հետ հարաբերվելու սեփական տեսլականն ու պատկերացումները ունենան ու գործեն ըստ այդմ, առնվազն հանրությանը ներկայացնեն իրենց պատկերացումները ու համագործակցության ձևաչափը ներկայիս ԱՄՆ-ի հետ՝ տարածաշրջանի ներկայիս իրողություններում։
    Այն Հարավային Կովկասը, որը կա այսօր, տարբերվում է նրանից, ինչ կար մինչև 2020 թվականը ու սա պետք է ընդունել։ Ընդդիմության կողմից քննարկման թեման պետք է չլինի Վենսի կողմից «ներդրում» բառը օգտագործել կամ չօգտագործելը, այլ պետք է լինի այն, թե իրենք ինչպես են պատկերացնում Հայաստանի շահերից բխող համագործակցությունը ու աշխատանքը ԱՄՆ-ի հետ։
    Իսկ տարածաշրջան Վենսի կատարած այցին, ստորագրված փաստաթղթերին ու ձեռք բերված պայմանավորվածություններին վերլուծական առումով ավելի նպատակահարմար կլինի անդրադառնալ, երբ ավարտվի նրա այցը Բաքու ու մենք տեսնենք ընդհանուր պատկերը։
    Հ․Գ․ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչի համար մենք շնորհակալ ենք ԱՄՆ փոխնախագահին։
    🇺🇸🇦🇲 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: @armgeopolitic

  • Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թրամփը ձգտում է «մասնատել» Եվրոպան, ուստի կոչ…

    🇫🇷🇺🇸🇪🇺 Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թրամփը ձգտում է «մասնատել» Եվրոպան, ուստի կոչ է արել պատրաստվել Միացյալ Նահանգների հետ առճակատմանը և դոլարին մարտահրավեր նետելուն, հաղորդում է Reuters-ը։
    @armgeopolitic

  • Միացյալ Նահանգները և Հայաստանը հայտարարում են, որ Երևանը 11 միլիոն դոլարով կգնի…

    🇦🇲🇺🇸 Միացյալ Նահանգները և Հայաստանը հայտարարում են, որ Երևանը 11 միլիոն դոլարով կգնի MQ-35A հետախուզական անօդաչու թռչող սարքեր։
    Հաշվի առնելով մեկ ԱԹՍ-ի արժեքը՝ Հայաստանը ձեռք է բերել 15 — 20 նման ԱԹՍ:
    @armgeopolitic