Category: Գեոպոլիտիկա

  • Շատ կարևոր է, որ իշխանության հայտ ներկայացնող ընդդիմադիր ուժերը շատ հստակ հայտար…

    Շատ կարևոր է, որ իշխանության հայտ ներկայացնող ընդդիմադիր ուժերը շատ հստակ հայտարարեն, որ իրենք գնալու են պետական կառավարման համակարգի ու, ընդհանրապես, մտածողության «ապակուսակցականացման» ճանապարհով։
    Մարդիկ չպետք է աշխատանքի ընդունվեն, առավել ևս՝ աշխատանքից ազատվեն իրենց կուսակցական պատկանելիության կամ քաղաքական հայացքների պատճառով։
    @armgeopolitic

  • Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդա…

    🇦🇿🇹🇷 Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։
    Կողմերը քննարկել են երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակներում համագործակցությունը, միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում համատեղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։
    Նրանք նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։
    @armgeopolitic

  • Որ օրը ՔՊ-ն կորցնի իշխանությունը, այս իշխանությանը հարողները հրաժարվելու են ընդ…

    🇦🇲 Որ օրը ՔՊ-ն կորցնի իշխանությունը, այս իշխանությանը հարողները հրաժարվելու են ընդունել, որ իրենք աջակցել կամ ձայն են տվել Փաշինյանին, բոլորը փախչելու են Փաշինյանից:
    Արթուր Վանեցյան
    @armgeopolitic

  • Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ֆոնդային շուկան կարող է կրկնապատկվել իր նախա…

    🇺🇸 Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ֆոնդային շուկան կարող է կրկնապատկվել իր նախագահության ժամկետի ավարտին։
    @armgeopolitic

  • Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կհայտնվի սնանկացման եզրին, եթե արհեստական բան…

    🇺🇸 Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կհայտնվի սնանկացման եզրին, եթե արհեստական բանականությունը չարդարացնի սպասելիքները:
    @armgeopolitic

  • Կարևոր է, որ Նարեկ Կարապետյանը չի գնում ավանդական «կռուտիտի» ճանապարհով։ «Կռուտի…

    Կարևոր է, որ Նարեկ Կարապետյանը չի գնում ավանդական «կռուտիտի» ճանապարհով։ «Կռուտիտի» ընստիտուտը սովորական բան է դարձել հայկական քաղաքական կյանքում, որևէ մեկը իր սխալը չի ուզում ընդունի, և այս իմաստով սա գնահատելի մոտեցում է։
    Այնուամենայնիվ, հենց տվյալ միջադեպի օրը մենք կատարել ենք հրապարակում ու ներկայացրել ենք ճանապարհը, թե ինչպես պետք է թույլ չտալ նման միջադեպեր։ Եւս մեկ անգամ ներկայացնում ենք այդ առաջարկը։
    «Թիմի ներսում պետք է ստեղծվի մարմին, որը կհսկի տեղեկատվական ու քարոզչական մասը: Այսինքն, մարդիկ, որոնք հասկանում են մեդիայից ու քարոզչությունից, պետք է ունենան լիազորություններ ինչ-որ բան եթեր տալ-չտալու կամ տալուց հետո հեռացնելու: Պետք է նշանակվեն հստակ պատասխանատուներ` ամեն ուղղությամբ»։
    @armgeopolitic
    Ի՞նչ դասեր պետք է քաղեն «Մեր Ձևովում» աղմուկ հանած վերջին դեպքից հետո Ա. Սամվել Կարապետյանի որդին քաղաքական առումով միայն վնաս է տալիս թիմին ու ժամանակն է բաց խոսել սրա մասին: Ակնհայտ է, որ քաղաքական փորձառության բացակայությունն է պատճառը: Գուցե, կարիք կա…

  • Փաշինյան — եկեղեցի դիմակայություն․ ժամանակավոր դադարՄեր տեղեկություններով՝ Նիկոլ…

    Փաշինյան — եկեղեցի դիմակայություն․ ժամանակավոր դադար
    Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել մինչև ընտրություններ դադար վերցնել ու չշարունակել եկեղեցու դեմ տարվող արշավը այնպես, ինչպես դա արվում էր վերջին ամիսներին։ Փաշինյանին զեկուցվել է, որ եկեղեցու հետ դիմակայությունը էլեկտորալ իմաստով բացասական հետևանքներ է ունենում, ուստի, կա անհրաժեշտություն ժամանակավոր դադար վերցնել։
    Վերջին շաբաթներին, այդ թվում՝ այսօր, Փաշինյանի պաշտոնական էջերով նրա մասնակցությամբ պատարագները չեն հեռարձակվում ուղիղ եթերում, նա մեծ խմբերով չի գնում եկեղեցիներ, այլ միայն իր ներկայությունն է ապահովում այնտեղ։
    Փաշինյանի հաշվարկը եղել է այն, որ Գարեգին Բ-ն ինքնակամ կհեռանա, ինչը տեղի չունեցավ, ավելին՝ իշխանություններին հաջողվեց եկեղեցուց պոկել միայն հոգևորականների մի չնչին հատվածի։
    Այնուամենայնիվ, Փաշինյանը վստահ է, որ ընտրություններում հաղթելու դեպքում Գարեգին Բ-ի հեռացմանը կհասնի օրերի ընթացքում։
    @armgeopolitic

  • Հետաքրքիր է` Միքայել Սրբազանը հա՞շտ է նրա հետ, որ իր անունը ով ասես, ինչպես ասես…

    Հետաքրքիր է` Միքայել Սրբազանը հա՞շտ է նրա հետ, որ իր անունը ով ասես, ինչպես ասես ու ինչ նպատակի համար ասես օգտագործում է։
    Տրամաբանությունը պարզ է. գտել են որոշակի հեղինակություն ունեցող մարդու, որի հեղինակությունը փորձում են քաղաքական իմաստով կապիտալիզացնել, և սա տխուր փաստ է։
    @armgeopolitic

  • Իսրայելական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ առաջիկա շաբաթ Վաշինգտոնում Ն…

    Իսրայելական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ առաջիկա շաբաթ Վաշինգտոնում Նեթանյահուն և  Թրամփը քննարկում կունենան Իրանի հետ բանակցությունների շուրջ։

  • Որքան էլ իշխանությունները դա հերքեն ու դա թաքցնեն ծաղրող կամ վիրավորող մեկնաբանո…

    Որքան էլ իշխանությունները դա հերքեն ու դա թաքցնեն ծաղրող կամ վիրավորող մեկնաբանությունների տակ, այնուամենայնիվ, տեսանելի է, որ իշխանության ներսում, ամեն դեպքում, Սամվել Կարապետյանից ու նրա առաջնորդած թիմից, եթե չասենք՝ վախ, ապա որոշակի անհանգստություն, վստահաբար, կա, որովհետև իրենք ևս հասկանում են, որ Կարապետյանը ունի բարձր հեղինակություն ու իսկապես կարող է բավականին մեծ թվով մարդկանց, այդ թվում՝ անտարբեր մարդկանց գրավել իր կողմը։
    Եթե հայտնվում է մարդ, որը նախկինում չի զբաղեցրել պաշտոն ու նրան հնարավոր չէ մեղադրել «թալանի» մեջ, ապա այո, իշխանությունների համար առաջանում է խնդիր ու նաև հենց այդ պատճառով է փորձ արվում ՀԷՑ-ի շուրջ ամեն գնով ստանալ ինչ-որ բան, որի շուրջ կկառուցեն «թալանի» քարոզչությունը։
    @armgeopolitic