Category: Գեոպոլիտիկա

  • Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ֆոնդային շուկան կարող է կրկնապատկվել իր նախա…

    🇺🇸 Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ֆոնդային շուկան կարող է կրկնապատկվել իր նախագահության ժամկետի ավարտին։
    @armgeopolitic

  • Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կհայտնվի սնանկացման եզրին, եթե արհեստական բան…

    🇺🇸 Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կհայտնվի սնանկացման եզրին, եթե արհեստական բանականությունը չարդարացնի սպասելիքները:
    @armgeopolitic

  • Կարևոր է, որ Նարեկ Կարապետյանը չի գնում ավանդական «կռուտիտի» ճանապարհով։ «Կռուտի…

    Կարևոր է, որ Նարեկ Կարապետյանը չի գնում ավանդական «կռուտիտի» ճանապարհով։ «Կռուտիտի» ընստիտուտը սովորական բան է դարձել հայկական քաղաքական կյանքում, որևէ մեկը իր սխալը չի ուզում ընդունի, և այս իմաստով սա գնահատելի մոտեցում է։
    Այնուամենայնիվ, հենց տվյալ միջադեպի օրը մենք կատարել ենք հրապարակում ու ներկայացրել ենք ճանապարհը, թե ինչպես պետք է թույլ չտալ նման միջադեպեր։ Եւս մեկ անգամ ներկայացնում ենք այդ առաջարկը։
    «Թիմի ներսում պետք է ստեղծվի մարմին, որը կհսկի տեղեկատվական ու քարոզչական մասը: Այսինքն, մարդիկ, որոնք հասկանում են մեդիայից ու քարոզչությունից, պետք է ունենան լիազորություններ ինչ-որ բան եթեր տալ-չտալու կամ տալուց հետո հեռացնելու: Պետք է նշանակվեն հստակ պատասխանատուներ` ամեն ուղղությամբ»։
    @armgeopolitic
    Ի՞նչ դասեր պետք է քաղեն «Մեր Ձևովում» աղմուկ հանած վերջին դեպքից հետո Ա. Սամվել Կարապետյանի որդին քաղաքական առումով միայն վնաս է տալիս թիմին ու ժամանակն է բաց խոսել սրա մասին: Ակնհայտ է, որ քաղաքական փորձառության բացակայությունն է պատճառը: Գուցե, կարիք կա…

  • Փաշինյան — եկեղեցի դիմակայություն․ ժամանակավոր դադարՄեր տեղեկություններով՝ Նիկոլ…

    Փաշինյան — եկեղեցի դիմակայություն․ ժամանակավոր դադար
    Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել մինչև ընտրություններ դադար վերցնել ու չշարունակել եկեղեցու դեմ տարվող արշավը այնպես, ինչպես դա արվում էր վերջին ամիսներին։ Փաշինյանին զեկուցվել է, որ եկեղեցու հետ դիմակայությունը էլեկտորալ իմաստով բացասական հետևանքներ է ունենում, ուստի, կա անհրաժեշտություն ժամանակավոր դադար վերցնել։
    Վերջին շաբաթներին, այդ թվում՝ այսօր, Փաշինյանի պաշտոնական էջերով նրա մասնակցությամբ պատարագները չեն հեռարձակվում ուղիղ եթերում, նա մեծ խմբերով չի գնում եկեղեցիներ, այլ միայն իր ներկայությունն է ապահովում այնտեղ։
    Փաշինյանի հաշվարկը եղել է այն, որ Գարեգին Բ-ն ինքնակամ կհեռանա, ինչը տեղի չունեցավ, ավելին՝ իշխանություններին հաջողվեց եկեղեցուց պոկել միայն հոգևորականների մի չնչին հատվածի։
    Այնուամենայնիվ, Փաշինյանը վստահ է, որ ընտրություններում հաղթելու դեպքում Գարեգին Բ-ի հեռացմանը կհասնի օրերի ընթացքում։
    @armgeopolitic

  • Հետաքրքիր է` Միքայել Սրբազանը հա՞շտ է նրա հետ, որ իր անունը ով ասես, ինչպես ասես…

    Հետաքրքիր է` Միքայել Սրբազանը հա՞շտ է նրա հետ, որ իր անունը ով ասես, ինչպես ասես ու ինչ նպատակի համար ասես օգտագործում է։
    Տրամաբանությունը պարզ է. գտել են որոշակի հեղինակություն ունեցող մարդու, որի հեղինակությունը փորձում են քաղաքական իմաստով կապիտալիզացնել, և սա տխուր փաստ է։
    @armgeopolitic

  • Իսրայելական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ առաջիկա շաբաթ Վաշինգտոնում Ն…

    Իսրայելական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ առաջիկա շաբաթ Վաշինգտոնում Նեթանյահուն և  Թրամփը քննարկում կունենան Իրանի հետ բանակցությունների շուրջ։

  • Որքան էլ իշխանությունները դա հերքեն ու դա թաքցնեն ծաղրող կամ վիրավորող մեկնաբանո…

    Որքան էլ իշխանությունները դա հերքեն ու դա թաքցնեն ծաղրող կամ վիրավորող մեկնաբանությունների տակ, այնուամենայնիվ, տեսանելի է, որ իշխանության ներսում, ամեն դեպքում, Սամվել Կարապետյանից ու նրա առաջնորդած թիմից, եթե չասենք՝ վախ, ապա որոշակի անհանգստություն, վստահաբար, կա, որովհետև իրենք ևս հասկանում են, որ Կարապետյանը ունի բարձր հեղինակություն ու իսկապես կարող է բավականին մեծ թվով մարդկանց, այդ թվում՝ անտարբեր մարդկանց գրավել իր կողմը։
    Եթե հայտնվում է մարդ, որը նախկինում չի զբաղեցրել պաշտոն ու նրան հնարավոր չէ մեղադրել «թալանի» մեջ, ապա այո, իշխանությունների համար առաջանում է խնդիր ու նաև հենց այդ պատճառով է փորձ արվում ՀԷՑ-ի շուրջ ամեն գնով ստանալ ինչ-որ բան, որի շուրջ կկառուցեն «թալանի» քարոզչությունը։
    @armgeopolitic

  • Ի՞նչ է սա նշանակում հատկապես խոշոր ուժերի համար։ Ենթադրենք Սամվել Կարապետյանի «Տ…

    Ի՞նչ է սա նշանակում հատկապես խոշոր ուժերի համար։ Ենթադրենք Սամվել Կարապետյանի «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կամ Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամը կամ որևէ այլ հիմնադրամ, որը կապ կունենա ընդդիմության հետ, իրականացնում է ինչ-որ բարեգործություն, սա արդեն հիմք է տալիս, որ տվյալ ուժերի գրանցումը չեղյալ հայտարարվի։
    Օրինակ, քարոզարշավի ժամանակ նույն Դանիել Իոանիսյանը դիմում է դատարան՝ նշելով, որ օրինակ «Տաշիր» հիմնադրամը ինչ-որ տեղ ինչ-որ մեկին բարեգործություն է արել։ Դատարանը այդ հիմքով արգելում է Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի մասնակցությունը ընտրություններին։
    Սա անելու համար, փաստորեն, արդեն կա իրավական հիմք ու իրավական կարգավորում, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ թե՜ Սամվել Կարապետյանը, թե՜ մյուսները, բայց հատկապես Սամվել Կարապետյանը պետք է հաշվի առնեն նաև իրադարձությունների զարգացման այս սցենարը ու պատրաստ լինեն դրան։
    @armgeopolitic
    🇦🇲 Երեկվանից սկսեցին գործել կարևորագույն կանոններ առաջիկա համապետական ընտրությունների համար: Օրինակ, թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի)…

  • Թրամպը հայտարարել է, որ Օմանում Արաղչի-Ուիտկոֆֆ բանակցությունը լավ է անցել: Իրա…

    💥 Թրամպը հայտարարել է, որ Օմանում Արաղչի-Ուիտկոֆֆ բանակցությունը լավ է անցել: Իրանն ուզում է գործարք, պետք է ուզի, ասել է Թրամպը, դարձյալ սպառնալով ուժով եւ ասելով, որ խոշոր նավատորմ է շավում դեպի Ծոց: Այս անգամ ամեն ինչ այլ կլինի, ասել է Թրամպը, սպառնալով Իրանին:
    Նա ասել է, որ պայմանավորվել են հաջորդ շաբաթ շարունակել բանակցությունը:
    Հիշեցնեմ, Իրանի ԱԳ նախարար Արաղչին բանակցությունից հետո ասել էր, որ պետք է բանակցել հանգիստ մթնոլորտում, առանց սպառնալիքների:
    Իհարկե Թրամպը դա իրեն թույլ տալ չի կարող, որովհետեւ դա «կքանդի» այն այսպես ասած «կրուտոյ» իմիջը, որ նա ձեւավորում է իր համար ամերիկացի ընտրողների մոտ:Հետեւաբար, Թրամպը առնվազն պետք է մնա իր այդ կերպարի մեջ, անգամ խաղաղ գործընթացի դեպքում ցույց տալու համար, որ հենց ինքն է թելադրում կամ նույնիսկ պարտադրում այդ խաղաղությունը Իրանին:🇺🇸🇮🇷

  • Ռուսաստանը մերժել է Վաշինգտոնի առաջարկը՝ Զապորոժյեի ատոմակայանը ԱՄՆ վերահսկողու…

    🇷🇺🇺🇸 Ռուսաստանը մերժել է Վաշինգտոնի առաջարկը՝ Զապորոժյեի ատոմակայանը ԱՄՆ վերահսկողությանը փոխանցելու վերաբերյալ՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս, հաղորդում է Reuters-ը։
    @armgeopolitic