Category: Գեոպոլիտիկա

  • Փաշինյան — եկեղեցի դիմակայություն․ ժամանակավոր դադարՄեր տեղեկություններով՝ Նիկոլ…

    Փաշինյան — եկեղեցի դիմակայություն․ ժամանակավոր դադար
    Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել մինչև ընտրություններ դադար վերցնել ու չշարունակել եկեղեցու դեմ տարվող արշավը այնպես, ինչպես դա արվում էր վերջին ամիսներին։ Փաշինյանին զեկուցվել է, որ եկեղեցու հետ դիմակայությունը էլեկտորալ իմաստով բացասական հետևանքներ է ունենում, ուստի, կա անհրաժեշտություն ժամանակավոր դադար վերցնել։
    Վերջին շաբաթներին, այդ թվում՝ այսօր, Փաշինյանի պաշտոնական էջերով նրա մասնակցությամբ պատարագները չեն հեռարձակվում ուղիղ եթերում, նա մեծ խմբերով չի գնում եկեղեցիներ, այլ միայն իր ներկայությունն է ապահովում այնտեղ։
    Փաշինյանի հաշվարկը եղել է այն, որ Գարեգին Բ-ն ինքնակամ կհեռանա, ինչը տեղի չունեցավ, ավելին՝ իշխանություններին հաջողվեց եկեղեցուց պոկել միայն հոգևորականների մի չնչին հատվածի։
    Այնուամենայնիվ, Փաշինյանը վստահ է, որ ընտրություններում հաղթելու դեպքում Գարեգին Բ-ի հեռացմանը կհասնի օրերի ընթացքում։
    @armgeopolitic

  • Հետաքրքիր է` Միքայել Սրբազանը հա՞շտ է նրա հետ, որ իր անունը ով ասես, ինչպես ասես…

    Հետաքրքիր է` Միքայել Սրբազանը հա՞շտ է նրա հետ, որ իր անունը ով ասես, ինչպես ասես ու ինչ նպատակի համար ասես օգտագործում է։
    Տրամաբանությունը պարզ է. գտել են որոշակի հեղինակություն ունեցող մարդու, որի հեղինակությունը փորձում են քաղաքական իմաստով կապիտալիզացնել, և սա տխուր փաստ է։
    @armgeopolitic

  • Իսրայելական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ առաջիկա շաբաթ Վաշինգտոնում Ն…

    Իսրայելական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ առաջիկա շաբաթ Վաշինգտոնում Նեթանյահուն և  Թրամփը քննարկում կունենան Իրանի հետ բանակցությունների շուրջ։

  • Որքան էլ իշխանությունները դա հերքեն ու դա թաքցնեն ծաղրող կամ վիրավորող մեկնաբանո…

    Որքան էլ իշխանությունները դա հերքեն ու դա թաքցնեն ծաղրող կամ վիրավորող մեկնաբանությունների տակ, այնուամենայնիվ, տեսանելի է, որ իշխանության ներսում, ամեն դեպքում, Սամվել Կարապետյանից ու նրա առաջնորդած թիմից, եթե չասենք՝ վախ, ապա որոշակի անհանգստություն, վստահաբար, կա, որովհետև իրենք ևս հասկանում են, որ Կարապետյանը ունի բարձր հեղինակություն ու իսկապես կարող է բավականին մեծ թվով մարդկանց, այդ թվում՝ անտարբեր մարդկանց գրավել իր կողմը։
    Եթե հայտնվում է մարդ, որը նախկինում չի զբաղեցրել պաշտոն ու նրան հնարավոր չէ մեղադրել «թալանի» մեջ, ապա այո, իշխանությունների համար առաջանում է խնդիր ու նաև հենց այդ պատճառով է փորձ արվում ՀԷՑ-ի շուրջ ամեն գնով ստանալ ինչ-որ բան, որի շուրջ կկառուցեն «թալանի» քարոզչությունը։
    @armgeopolitic

  • Ի՞նչ է սա նշանակում հատկապես խոշոր ուժերի համար։ Ենթադրենք Սամվել Կարապետյանի «Տ…

    Ի՞նչ է սա նշանակում հատկապես խոշոր ուժերի համար։ Ենթադրենք Սամվել Կարապետյանի «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կամ Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամը կամ որևէ այլ հիմնադրամ, որը կապ կունենա ընդդիմության հետ, իրականացնում է ինչ-որ բարեգործություն, սա արդեն հիմք է տալիս, որ տվյալ ուժերի գրանցումը չեղյալ հայտարարվի։
    Օրինակ, քարոզարշավի ժամանակ նույն Դանիել Իոանիսյանը դիմում է դատարան՝ նշելով, որ օրինակ «Տաշիր» հիմնադրամը ինչ-որ տեղ ինչ-որ մեկին բարեգործություն է արել։ Դատարանը այդ հիմքով արգելում է Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի մասնակցությունը ընտրություններին։
    Սա անելու համար, փաստորեն, արդեն կա իրավական հիմք ու իրավական կարգավորում, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ թե՜ Սամվել Կարապետյանը, թե՜ մյուսները, բայց հատկապես Սամվել Կարապետյանը պետք է հաշվի առնեն նաև իրադարձությունների զարգացման այս սցենարը ու պատրաստ լինեն դրան։
    @armgeopolitic
    🇦🇲 Երեկվանից սկսեցին գործել կարևորագույն կանոններ առաջիկա համապետական ընտրությունների համար: Օրինակ, թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի)…

  • Թրամպը հայտարարել է, որ Օմանում Արաղչի-Ուիտկոֆֆ բանակցությունը լավ է անցել: Իրա…

    💥 Թրամպը հայտարարել է, որ Օմանում Արաղչի-Ուիտկոֆֆ բանակցությունը լավ է անցել: Իրանն ուզում է գործարք, պետք է ուզի, ասել է Թրամպը, դարձյալ սպառնալով ուժով եւ ասելով, որ խոշոր նավատորմ է շավում դեպի Ծոց: Այս անգամ ամեն ինչ այլ կլինի, ասել է Թրամպը, սպառնալով Իրանին:
    Նա ասել է, որ պայմանավորվել են հաջորդ շաբաթ շարունակել բանակցությունը:
    Հիշեցնեմ, Իրանի ԱԳ նախարար Արաղչին բանակցությունից հետո ասել էր, որ պետք է բանակցել հանգիստ մթնոլորտում, առանց սպառնալիքների:
    Իհարկե Թրամպը դա իրեն թույլ տալ չի կարող, որովհետեւ դա «կքանդի» այն այսպես ասած «կրուտոյ» իմիջը, որ նա ձեւավորում է իր համար ամերիկացի ընտրողների մոտ:Հետեւաբար, Թրամպը առնվազն պետք է մնա իր այդ կերպարի մեջ, անգամ խաղաղ գործընթացի դեպքում ցույց տալու համար, որ հենց ինքն է թելադրում կամ նույնիսկ պարտադրում այդ խաղաղությունը Իրանին:🇺🇸🇮🇷

  • Ռուսաստանը մերժել է Վաշինգտոնի առաջարկը՝ Զապորոժյեի ատոմակայանը ԱՄՆ վերահսկողու…

    🇷🇺🇺🇸 Ռուսաստանը մերժել է Վաշինգտոնի առաջարկը՝ Զապորոժյեի ատոմակայանը ԱՄՆ վերահսկողությանը փոխանցելու վերաբերյալ՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս, հաղորդում է Reuters-ը։
    @armgeopolitic

  • Ամենևին բացառված չէ, որ առողջապահության նախարարությունը կորոշի այլևս ընդհանրապես…

    Ամենևին բացառված չէ, որ առողջապահության նախարարությունը կորոշի այլևս ընդհանրապես աշխատավարձ չվճարել բժիշկներին`ընդգծելով, որ նրանց առաքելությունը մարդկանց բուժելն է ու դա պետք է արվի անկախ աշխատավարձի չափից:
    Իհարկե, սա չի վերաբերվի 20 հազար դոլար պարգևավճար ստացող ու իր ուժերը «Վարչաբենդում» փորձող նախարարին, նա պետք է ստանա շուրջ 2 միլիոն դրամ աշխատավարձ ու պարտադիր նաև բարձր պարգևավճար:
    Թվում է, թե բժիշկների խնդիրն է, թող իրենք էլ բարձրացնեն հարցը, բայց դեմոտիվացված, լավ չվարձատրվող բժշկի աշխատանքը ուղիղ ազդեցություն է ունենալու բոլորիս վրա:
    @armgeopolitic

  • «Ես Քոչարյանին նամակ չեմ գրել»․ Միքայել ՍրբազանԱղվան Վարդանյանը, որն այսօր տեսա…

    🔴🇦🇲 «Ես Քոչարյանին նամակ չեմ գրել»․ Միքայել Սրբազան
    Աղվան Վարդանյանը, որն այսօր տեսակցել է Միքայել Սրբազանին, հոդված է գրել, որում ներկայացնում է Միքայել Սրբազանի անվան հետ կապվող նամակների պատմությունը ու թե ինչ նամակների մասին է խոսքը իրականում։
    «Ոչ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Վեհափառ Հայրապետը գրությունները չեն տեսել:
    Վճռից հետո նորից հանդիպել-քննարկել ենք հրապարակելու հարցը: Միասին որոշել ենք` այլևս իմաստ չունի:
    Սա է ճշմարտությունը: Ով, ում միջոցով է փորձում ուղղորդել, ով ինչու է բզբզում թեման, գիտեմ, բայց դրանց չեմ անդրադառնա»- նշում է Վարդանյանը։
    @armgeopolitic

  • Հանրային Հեռուստաընկերությունը լուրերի թողարկմանն անդրադարձել է մեր հրապարակման…

    🇦🇲 Հանրային Հեռուստաընկերությունը լուրերի թողարկմանն անդրադարձել է մեր հրապարակմանը։
    Ի դեպ, ինչպես պայմանավորվել էինք լրագրողի հետ, օբյեկտիվ ռեպորտաժ են պատրաստել ու մեր կողմից փոխանցված ինֆորմացիան ողջ ծավալով ներկայացրել են։
    Տարօրինակ է, որ նման կարևոր հարցին անգամ Հ1-ն է անդրադարձել, բայց այսպես կոչված ընդդիմադիր ԶԼՄ-ները` ոչ։ Ինչևէ, իրենց հույսին չենք։
    @armgeopolitic
    🔴🇦🇲 ՀԵՐՔՈՒՄ «Գեոպոլիտիկա» Տելեգրամ-ալիքը հերքում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից մեր հրապարակման վերաբերյալ կատարված հերքումը։ Մենք վերահաստատում ենք, որ ներկայացվել է նոր նախագիծ, որը նախատեսում է բժիշկների վարձատրության զգալի կրճատում։ Այս մասին…