Category: Գեոպոլիտիկա

  • Տվյալ թեմայով մեզ հետ այսօր կապ են հաստատել նաև Հանրային Հեռուստաընկերությունից,…

    Տվյալ թեմայով մեզ հետ այսօր կապ են հաստատել նաև Հանրային Հեռուստաընկերությունից, մենք նրանց տրամադրել ենք անհրաժեշտ փաստեր, ինչպես նաև բժիշկների մեկնաբանություններ այս թեմայի վերաբերյալ ու սպասում ենք, որ նրանք այդ ռեպորտաժը ներկայացնեն ու դրանում ներառեն մեր կողմից իրենց տրամադրված ամբողջական տեղեկատվությունը։
    Մեր կողմից եղել է հստակ պահանջ Հ1-ին՝ որևէ դեպքում կողմնակալություն չանել ու ներկայացնել ամբողջ պատկերը, հրապարակված նախագիծը ու այն ամենը, ինչ փոխանցել ենք իրենց։
    @armgeopolitic

  • Հարգելի բժիշկներ,Այսօր փոքր հաշվարկ եմ ներկայացնում, որպեսզի հստակ պատկերացնեք, …

    Հարգելի բժիշկներ,
    Այսօր փոքր հաշվարկ եմ ներկայացնում, որպեսզի հստակ պատկերացնեք, թե որքան է Առողջապահության նախարարությունը «գնահատում» ձեր աշխատանքը։
    Եվ այսպես․
    🔹 Վիրաբուժական դեպք – ապենդէկտոմիա
    Վիրաբույժ – 39 639.6 դրամ
    Անեսթեզիոլոգ – 7 207 դրամ
    🔹 Թերապևտիկ ծառայություն՝ Բարդացած թոքաբորբերի կոնսերվատիվ բուժում
    Ավագ բուժանձնակազմ – 20 212 դրամ
    Հիմա հարց՝
    📌 պատասխանատվությո՞ւնն է քիչ,
    📌 աշխատանքային ծանրաբեռնվածությո՞ւնը,
    թե՞ պարզապես բժիշկը պետության համար արժեք չէ։
    Հ․Գ․ Սրանք «բարեփոխված» առողջապահության թվերն են՝ մաքուր հաշվարկով, առանց էմոցիայի։
    Անուշ Պողոսյան
    @armgeopolitic

  • Առողջապահության նախարարությունը չի հերքել, այլ հաստատել է մեր կողմից հրապարակված…

    Առողջապահության նախարարությունը չի հերքել, այլ հաստատել է մեր կողմից հրապարակված տեղեկությունը:
    Քիչ անց կպատասխանենք «հերքմանը»:
    Բժիշկներին հիմարի տեղ չդնեք !!!
    @armgeopolitic

  • Այսօր Օմանում տեղի կունենան ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններըԿո…

    🇺🇸🇮🇷 Այսօր Օմանում տեղի կունենան ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները
    Կողմերը կքննարկեն միայն Իրանի միջուկային ծրագրի հարցը։
    @armgeopolitic

  • Արևմտյան քաղտեխնոլոգիաների և ուրիշներին էշի տեղ դնելու մասինԲոլոր ութ նկարներն (…

    Արևմտյան քաղտեխնոլոգիաների և ուրիշներին էշի տեղ դնելու մասին
    Բոլոր ութ նկարներն (իրական թիվը) արված են Ուկրաինայում, որի վրա պատկերված է «զոհվածի որդին»` հոր վշտի ցավով. նկարները տարածում է ուկրաինական կողմը արևմտյան լրատվամիջոցներում։
    Բայց մի խնդիր կա` ութ նկարներում էլ «զոհվածի տղան» միևնույն դերասանն է։
    Վահե Գրիգորյան
    @armgeopolitic
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ նոր համաձայնագիր մշակելու…

    🇺🇸🇷🇺 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ նոր համաձայնագիր մշակելու անհրաժեշտության մասին:
    @armgeopolitic

  • Նոր ընդդիմադիր խոշոր բլոկ է ձևավորվումԸնդդիմադիր ուժերը թեպետ չեն շտապում փակագ…

    🇦🇲 Նոր ընդդիմադիր խոշոր բլոկ է ձևավորվում
    Ընդդիմադիր ուժերը թեպետ չեն շտապում փակագծեր բացել, սակայն տեւական ժամանակ է՝ ակտիվ քաղաքական կոնսուլտացիաների մեջ են։ Օրինակ, գրեթե կայացած է համարվում Գագիկ Ծառուկյանի եւ «Ապրելու երկիր» կուսակցության համագործակցությունը: Անգամ տեղեկություններ կան, որ ԱԵ համահիմնադիր Մանե Թանդիլյանն է լինելու ցուցակի առաջին կինը՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» միավորման մեջ, ըստ ամենայնի, կլինեն նաեւ Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներ։
    Տեղեկություններ կան, որ հնարավոր է նաեւ Արման Թաթոյանի «Միասնության թեւերի» եւ «Հայաքվեի» հետ լինի համագործակցություն․ ներկայում դեռ բանակցություններ են ընթանում։ Իսկ եթե Արթուր Վանեցյանի «Հայրենիքն» էլ միանա այս ուժին, ապա քաղտեխնոլոգները կարծում են, որ շատ ուժեղ խաղացող է դաշտ մտնում:
    «Հրապարակ» օրաթերթ
    @armgeopolitic

  • Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանությ…

    Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղար։
    Նրա պարտականությունների մեջ են  մտնում երկրի պաշտպանունակության բարձրացումը, նոր սպառնալիքներին հակազդումը, ուժային և դիվանագիտական կառույցների կոորդինացումը, անվտանգության ոլորտում ռազմավարական պլանավորումը։

  • Ամեն հայի սրտից բխած,Լսիր այս ձայն, ով Աստված.Երկար կյանք տուր Հայրապետին,Երկար …

    Ամեն հայի սրտից բխած,
    Լսիր այս ձայն, ով Աստված.
    Երկար կյանք տուր Հայրապետին,
    Երկար օրեր Հայոց Հոր.
    Տեր, անսասան պահիր դու միշտ
    Քո իսկ հիմնած Մայր Աթոռ 🙏

  • Հարգելի լրագրողներ, բարեկամաբար ձեզ հորդորում ենք չտրվել քաղաքական ինտրիգներին ո…

    Հարգելի լրագրողներ, բարեկամաբար ձեզ հորդորում ենք չտրվել քաղաքական ինտրիգներին ու չդառնալ այս կամ այն քաղաքական գործչի անձնական օգտագործման գործիքը՝ ընդդեմ մեկ այլ քաղաքական գործչի։
    Ձեզ կոգևորեն, «դուխ» կտան, կօգտագործեն ու հետո, երբ կհասկանաք, թե ինչ կատարվեց, արդեն ուշ կլինի։ Ուշ կլինի այն իմաստով, որ ձեր հեղինակությունը հավասարեցրած կլինեն հողին, ձեզ կդարձնեն «էժան», «դեղին մամուլի» լրագրող։
    Ինչ վերաբերվում է իրենց ընդդիմադիր հռչակածներին, ապա լավ ճանապարհ չեք ընտրել ու ընդդիմության ներսում ինտրիգներ ստեղծելը, հակադրություններ ստեղծելը, իրար վրա հոդվածներ գրել տալը դա բացառապես մեկ մարդու է ձեռք տալիս, իսկ թե ում, ինքներդ հասկացեք։
    Այս անգամ սահմանափակվենք առանց անուններ հնչեցնելու՝ ամենևին չբացառելով, որ հաջորդ նմանատիպ գրառումներում կտրվեն կոնկրետ անուններ, շահառուների անուններ։
    Էլ ավելի դատապարտելի ու անընդունելի է, երբ այս «էժան» խաղերի մեջ փորձ է արվում օգտագործել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու Սրբազաններին։ Իշխանությունները ևս եկեղեցին փորձում են օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար, ինչո՞վ եք դուք տարբերվում իշխանություններից։ Մենք հստակ ասում ենք՝ ՈՉ, սա անընդունելի է։
    Հ․Գ․ հեղինակություն ու հարգանք ստեղծելը տարիներ է պահանջում, իսկ դա կորցնելը՝ ընդամենը րոպեներ։