Category: Գեոպոլիտիկա

  • Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Եվրամիությունը վերածվում է ռազմաքաղաքական դաշին…

    🇷🇺🇪🇺🇦🇲 Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Եվրամիությունը վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի՝ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ դիրքորոշում ունենալով: Կարևոր է, որ Երևանը ընդունի, որ ԵՄ-ն ավելի ու ավելի է հեռանում տնտեսական դաշինքի մոդելից։
    Հայերը պատրա՞ստ են միանալ ռազմաքաղաքական դաշինքին։ Գուցե նրանք պետք է իրենց այս հարցը տան։
    Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
    @armgeopolitic

  • Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Ռոսսիա» տոնավաճառում գործող հազարավոր վարձակա…

    Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Ռոսսիա» տոնավաճառում գործող հազարավոր վարձակալներ կանգնած են լուրջ սոցիալական աղետի առաջ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տոնավաճառի տարածքներում աշխատողներին այսօր տրվել է վերջնաժամկետ մինչև մարտի 15-ը՝ տարիներ շարունակ զբաղեցրած իրենց առևտրային տարածքները ազատելու համար։
    Հազարավոր քաղաքացիներ, որոնց մի մասը շուրջ 15-20 տարի աշխատել է նույն վայրում, այսօր հայտնվել է փաստացի գոյաբանական խնդրի առաջ։ Մարդիկ կանգնած են գործազրկության, վարկային պարտավորությունների չկատարման և իրենց ընտանիքների սոցիալական փլուզման իրական վտանգի առջև։ Շատերի համար սա պարզապես բիզնեսի կորուստ չէ, այլ ապրուստի միակ աղբյուրի լիակատար կործանում։
    Ըստ նույն տեղեկությունների՝ տարածքների ազատումը պայմանավորված է «Ռոսսիա» տոնավաճառը քանդելու և հարակից մոլը ընդլայնելու ծրագրերով։ Սակայն այս գործընթացն իրականացվում է առանց քննարկման, առանց վարձակալների հետ իրական բանակցությունների և առանց որևէ սոցիալական երաշխիքի այն մարդկանց համար, ովքեր տարիներ շարունակ ապահովել են այդ տարածքի տնտեսական կյանքը։
    Ստեղծված իրավիճակը հերթական անգամ բացահայտում է իշխանությունների՝ Խաչատուր Սուքիասյանի դեմքով, իրական վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ։ Երբ հազարավոր մարդիկ մեկ օրում զրկվում են իրենց աշխատանքից, իսկ պետական կառույցները լռում են, ակնհայտ է դառնում, որ փոքր և միջին բիզնեսը այս երկրում փաստացի քանդվում է պետական մակարդակով։
    Այս համատեքստում առաջանում է լուրջ և մտահոգիչ հարց․ արդյո՞ք հայ փոքր ու միջին ձեռնարկատերերին սնանկացնելով ճանապարհ չի հարթվում նոր բիզնես ծրագրերի համար, որոնք կծառայեն Խաչատուր Սուքիասյանի և նրա գործընկերների՝ այդ թվում թուրք և ադրբեջանական կապիտալի ներկայացուցիչների շահերին։ Ու՞մ համար է կառուցվում «նորը», և ինչու է դրա գինը վճարում հենց հայ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչը։
    Ըստ տեղեկությունների՝ այսօր առավոտյան տուժած քաղաքացիները նախատեսում են հավաքվել «Ռոսսիա» տոնավաճառի դիմաց։ Սա բողոք է ոչ թե լավ կյանքից, այլ անելանելի վիճակից։ Երբ մարդուն զրկում են աշխատանքից և ապրուստի հնարավորությունից, բողոքը դառնում է վերջին միջոցը։
    Անի Կարապետյան
    @armgeopolitic

  • Իրանը պաշտոնապես հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների տապալման մասին տեղեկությո…

    🇮🇷🇺🇸 Իրանը պաշտոնապես հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների տապալման մասին տեղեկությունները:
    @armgeopolitic

  • Իրանի հոգևոր առաջնորդը պետք է սկսի անհանգստանալ։Դոնալդ Թրամփ@armgeopolitic…

    🇺🇸🇮🇷 Իրանի հոգևոր առաջնորդը պետք է սկսի անհանգստանալ։
    Դոնալդ Թրամփ
    @armgeopolitic

  • Թափառող շների խնդիրը և դրա չլուծման պատճառները Աբովյան համայնքում (և ոչ միայն)․ …

    Թափառող շների խնդիրը և դրա չլուծման պատճառները Աբովյան համայնքում (և ոչ միայն)․ համայնքապետի հետ քննարկման արդյունքները
    Քանի որ նյութը, որը գրել եմ, բավականին ծավալուն է ու Տելեգրամում ուղղակի չի տեղավորվում, այստեղ տեղադրում եմ հղումը, որով կարող եք անցնել և ծանոթանալ։
    Փաստացի այս խնդիրը ամբողջ հանրապետությունում է, ոչ միայն Աբովյանում ու, ինչպես պարզվեց համայնքի ղեկավարի հետ քննարկման ժամանակ, խնդրի լուծումը ամենաքիչը համայնքներից է կախված։
  • Ընթանում է Միքայել Սրբազանի գործով դատավարությունը։@armgeopolitic…

    🇦🇲 Ընթանում է Միքայել Սրբազանի գործով դատավարությունը։
    @armgeopolitic

  • Տնտեսական ծրագիրը կիջեցնի գները ամենուրեք: Նույնիսկ հացի փուռերում…Նարեկ Կարապե…

    🇦🇲 Տնտեսական ծրագիրը կիջեցնի գները ամենուրեք: Նույնիսկ հացի փուռերում…
    Նարեկ Կարապետյան
    @armgeopolitic

  • ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը հայտարարել…

    ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է, որ «ժողովուրդը իրենցից պահանջում է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին»։
    Ով ով, բայց Վիլենը պետք է հասկացած լիներ, որ մարդկանց կարելի է կալանավորել բացառապես օրենքով, այլ ոչ թե «ժողովրդի պահանջով»։ Իսկ «ժողովրդի պահանջը» այսօրվա Հայաստանում դա ոչ այլ ինչ է, քան «Նիկոլի քմահաճույքը»։
    Եթե Վիլենը սա չի հասկանում ու նաև սրա հետևանքները չի տեսնում հենց իր մասով, թե վաղը «ժողովուրդը» ինչեր կարող է պահանջել, որ անեն իրենց հետ, ես դա պատրաստ եմ սիրով բացատրել Վիլենին։ Իսկ թե ինչու՞ եմ ասում, որ հենց Վիլենը մարդկանց կալանավորելու մասով չպետք է «ժողովրդի» ցանկություններին տրվի, ինքը, կարծում եմ, կհասկանա, բայց եթե դա էլ չհասկանա, դա էլ եմ պատրաստ բացատրել իրեն։

  • Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանից ողջամիտ ժամկետներում ակնկալում եմ արձ…

    Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանից ողջամիտ ժամկետներում ակնկալում եմ արձագանք։ Կա խնդիր քաղաքում, որը ՊԵՏՔ Է հանգուցալուծում ստանա ու ինքս էլ պատրաստ եմ իր հետ քննարկման, թե ինչպես է այդ խնդիրը հանգուցալուծում ստանալու։ Հարգանքով՝ Աբովյան համայնքի…

  • Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին Պարոն Բաբայան, այն, որ դուք լավ համա…

    Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին Պարոն Բաբայան, այն, որ դուք լավ համայնքապետ եք, դրանում խնդիր չկա, բայց մենք քաղաքում ունենք խնդիր, որը ոչ միայն չի լուծվում, այլև գնալով խորանում է։ Խոսքը թափառող շների մասին է, որոնց կողմից այսօր առավոտյան հերթական…