🇮🇷Իրանցի դատապարտյալները ներում են խնդրում, որպեսզի վերադառնան ու գտնեն իրենց ընտանիքի անդամներին Այցելել էինք «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ ծանոթանալու դատապարտյալների պահման պայմաններին, զբաղվածությանը և առօրյային։ Ուսումնասիրությունը կհրապարակվի առաջիկայում: Զրուցել ենք նաև իրանցի դատապարտյալների հետ, նրանք ծանր հոգեվիճակում են։ Մտահոգված են Իրանի տարածքում ծավալված պատերազմով։ Արդեն մեկ շաբաթ է ընտանիքի անդամների հետ կապ չկա։ Չգիտեն՝ ողջ են, որտեղ են։ Լուրերին հետևում են միայն քրեակատարողական հիմնարկի կացարանի հեռուստացույցով։ «Սևան» քրեակատարողական հիմնարկում պահվում է 14 իրանցի դատապարտյալ։ Նրանք հանրապետության նախագահից, վարչապետից խնդրում են ներում շնորհել, որպեսզի վերադառնան իրենց ընտանիքների մոտ։ Ասում են՝ ընդունել են իրենց մեղքը, զղջում են կատարվածի համար։ Որպես մարդասիրական քայլ՝ խնդրում են իրենց ուղարկել Իրան։
📌 Միացե՛ք մեր Patreon-ին Patreon — https://patreon.com/HETQ Իրանցի դատապարտյալները ներում են խնդրում, որպեսզի վերադառնան ու գտնեն իրենց ընտանիքի անդամներին Այցելել էինք «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ ծանոթանալու #դատապարտյալ ների պահման պայմաններին,…
❗️Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ
Դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, իր կողմից շահագործվող փաստաբանական գրասենյակում այլ ապօրինի, այն է՝ համոզելու, իսկ սպանություն կատարած անձի եղբոր կողմից՝ նաև սպանության սպառնալիքներ հնչեցնելու եղանակով, հիշյալ քրեական գործով դատավարության մասնակցին՝ սպանությանն ականատես վկային, հարկադրել են դատարանում կայանալիք հերթական դատական նիստում փոխել մեղադրանքի հիմքում դրված նախաքննական և արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն։ Բացի այդ, վկային տվել են քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք, որից հետո կաշառք ստացած վկան հերթական դատական նիստում տվել է ակհայտ սուտ ցուցմունք: Նախաքննության ընթացքում ձեռք բերված՝ հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ
,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ նյութերը Դատախազը 2026 թվականի մարտի 6-ին՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ 2008 թվականին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերիյ Օսիպյանի, նույն գնդի վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
🇹🇭Չեղարկված թռիչքների և թանկ տոմսերի պատճառով Հայաստանի 15 քաղաքացի Թաիլանդից չի կարողանում վերադառնալ Արմեն Ավագյանը կնոջ, 1,5 տարեկան երեխայի և ընկերների հետ փետրվարի 25-ին մեկնել է Թաիլանդ՝ հանգստանալու։ Խմբում ընդհանուր 15 մարդ է, որոնցից 4-ը երեխաներ են։ Վաղը՝ մարտի 7-ին, նրանք պետք է վերադառնային Երևան, սակայն թռիչքը չեղարկվել է։ 📞 Նա զանգել է նաև ԱԳՆ թեժ գծին, որտեղից միայն հորդորել են հետևել պաշտոնական նորություններին։ 🔻 Հետագայում կրկին կապ են հաստատել ԱԳՆ-ի հետ, նախարարությունից ասել են, թե իրենք որևէ նամակ չեն ստացել։ Այսօր էլ Արմենի անունից խոսել են նախարարության հետ, պատասխանը հետևյալն է՝ դիրքորոշում չունեն։
ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Հնդկաստանում անցկացված «Seaside Startup Summit»-ի հերթական միջոցառման մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները («Vardan Travel»)՝ թվով 104 ՀՀ քաղաքացի, մարտի 5-ի ուշ երեկոյան Գոայից ուղևորվել են Երևան: 🔗https://hetq.am/hy/article/180187
🌧 Մարտի 6-ի երեկոյան, 7-ին, 8-ի գիշերը Երևանում սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ 🌨 Մարտի 6-ի երեկոյան, 8-9-ին հանրապետության առանձին շրջաններում, մարտի 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ 🌡 Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով, մարտի 9-11-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
✈️ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ մարտի 4-5-ը «FlyDubai» ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքներով ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ: 🗣«Այսօր իրականացվող թռիչքով (օդում է) նախատեսվում է ՀՀ քաղաքացու անձնագրով ճամփորդող ևս 45 անձի վերադարձ»,- նշված է գրառման մեջ։
Zestengusto. կիսատ-պռատ հարցազրույց Ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերին նորեկներին խորհուրդ էր տալիս՝ գրել խանդավառությամբ, գրել էներգիայով, գրել այնպես, ինչպես ապրում են։ Եթե գրողը չունի zest (կենսական եռանդ) և gusto (ստեղծագործական կիրք, ոգևորությամբ անելու ձիրք), ապա տեքստը մեռած է։ Նրա համար «zest and gusto»-ն ստեղծագործողի օրենքն է։ 🎶 2022թ.-ին Արեգենց ստեղծած երաժշտական խմբի անունն այստեղից է ծագում՝ Zestengusto։ Պրոդյուսեր, խմբի խայթող տեքստերի հեղինակ Արեգ Գևորգյանի հետ խոսել ենք Zestengusto-ից։
zestengusto. կիսատ-պռատ հարցազրույց Արեգ Գեւորգյանի հետ Ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերին նորեկներին խորհուրդ էր տալիս՝ գրել խանդավառությամբ, գրել էներգիայով, գրել այնպես, ինչպես ապրում են։ Եթե գրողը չունի zest (կենսական եռանդ) և gusto (ստեղծագործական կիրք կամ…
🇮🇷Իրանը հերքում է Նախիջևանի օդանավակայանի վրա հարձակմանն իր մասնակցությունն ու մեղադրում Իսրայելին Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսլամական հանրապետությունն անօդաչուներով չի հարվածել Նախիջևանի միջազգային օդանավակայանին, ինչի մասին հայտնի էր դարձել այսօր ավելի վաղ։ Համանման հայտարարությամբ հանդես է եկել նաև Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբը։
«Մենք չենք թիրախավորում մեր հարևան երկրներին»
,- հայտարարել է Ղարիբաբադին։ 🗣 Նա հավելել է, որ Իրանի քաղաքականությունն է հարվածներ հասցնել միայն իր հակառակորդների ռազմակայաններին: 📌 Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարության համաձայն էլ՝ այս հարձակումը եղել է Իսրայելի իրականացրած օպերացիան։