Category: Hetq

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Ա…

    ✈️🇷🇺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։

    «Վարչապետին Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանում դիմավորել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովը:
    Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։
    Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ»

    ,- ասված է հաղորդագրության մեջ։

    🇷🇺 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։   📌 Փաշինյանը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար…
  • Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցել հոր՝ Ալի Խամենեիի թաղման…

    🇮🇷 Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցել հոր՝ Ալի Խամենեիի թաղման արարողությանը
    Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցել հոր՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի թաղման արարողությանը, որն սպանվել էր Իրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների վերջին պատերազմի ժամանակ։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը։
    Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը, որին Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում փոխարինել է որդին, արդեն երեք օր է ընթանում է Թեհրանում: Դրան մասնակցել են Խամենեիի մյուս երեք որդիները՝ Մոստաֆան, Մասուդն ու Մեյսամը։ 
    📌 CNN-ն էլ գրում է, որ այն փաստը, որ Մոջթաբա Խամենեին մինչ օրս չի մասնակցել հոր հրաժեշտի արարողությանը, հարցեր է առաջացնում նրա առողջական վիճակի, ինչպես նաև այն հարցի վերաբերյալ, թե ով է ներկայումս ղեկավարում Իրանը։
  • Քննչական կոմիտեից հայտնում են, որ կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վ…

    ❗️Քննչական կոմիտեից հայտնում են, որ կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։
    ❗️Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում։ Խուզարկում են նաև կոնցեռնի կազմում…
  • «Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները։ Այս մասին նշվում է դաշինք…

    📣 «Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները։ Այս մասին նշվում է դաշինքի պաշտոնական հայտարարության մեջ։

    Անհրաժեշտ է հստակ արձանագրել. մենք վիճարկում ենք իշխանության ներկայացվածությունը Ազգային ժողովում և կառավարություն ձևավորելու նրա իրավունքը, այլ ոչ թե ընդդիմության ստացած ձայները։ Ավելի քան 550 հազար քաղաքացիների՝ ընդդիմությանը համոզումով տրված արժանապատիվ քվեն, որը տրվել է հանուն պետության փրկության, մեզ համար խիստ պարտավորեցնող է։ Հարկ է հստակ արձանագրել նաև, որ իշխող վարչախմբին վերագրված քվեի օրինականության վիճարկումը Սահմանադրական դատարանում միտված էր այս իրողության փաստագրմանը։
    Գիտակցելով մեր պատասխանատվությունը հայրենիքի և ընտրողների առջև՝ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ, որը, քաղաքական դիմադրության առաջնագծում, պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը։
    Պայքարը և դիմադրությունը այլընտրանք չունեն։ Խորհրդարանում և խորհրդարանից դուրս մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն անվտանգ և մրցունակ Հայաստանի։

    ,- ասված է հայտարարության մեջ։
    📌 Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ևս հայտարարել էր, որ դաշինքը կվերցնի Ազգային ժողովի մանդատները։

    Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է երկու կարևոր բան. փողոցային պայքար և ԱԺ-ում ընդդմիության մեծ ներգրավվածություն: Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության: Մենք պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց, այն ժամանակ երբ կտեսնենք մոտ հնարավորությունը փոփոխության: Ճիշտը մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է և ներկայացվածությունն է Ազգային ժողովում, որպեսզի ապահովի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին նաև

    ,- նշում է Կարապետյանը:
    🔻 Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստանը» չի ճանաչում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս կազմով ներկայացվածությունը Ազգային ժողովում։ Կարապետյանի խոսքով՝ դաշինքը շարունակելու է իր քաղաքական պայքարը՝ նաև համայնքային ընտրություններին մասնակցելու միջոցով։

  • Անջրպետ պետության և բիզնեսի միջև․ անարդյունավետ ծրագրեր ու հեռանկարներՀայ արտահա…

    Անջրպետ պետության և բիզնեսի միջև․ անարդյունավետ ծրագրեր ու հեռանկարներ
    Հայ արտահանողների համար ռուսական շուկային այլընտրանք գտնելը հեշտ չէ։ Կառավարությանը բազմիցս զգուշացրել են սպասվող խնդիրների և դրանց լուծումների մասին, սակայն փաստացի Ռուսաստանը փակել է այն հայկական ապրանքների մուտքը, որոնց համար ռուսական շուկան ապահովում էր արտահանման 80-90%-ը (խմիչք, գյուղմթերք, ձուկ և այլն)։
    📌 Դրանից տուժում են ոչ միայն գործարարները, այլև բազմաթիվ մարդիկ՝ գործարանների ու ջերմոցների աշխատողներ, մատակարարներ և այլք. մի ամբողջ համակարգ ցնցումների մեջ է։ 🗣 Այս մասին «Հետք»-ի տաղավարում ասել է «Made by Armenians» և «Էքսպորտ Արմենիա» ՀԿ-ների համահիմնադիր Արա Մարությանը։

    Անջրպետ պետության և բիզնեսի միջև․ անարդյունավետ ծրագրեր ու հեռանկարներ

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Անջրպետ պետության և բիզնեսի միջև․ անարդյունավետ…

  • Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությա…

    ❗️Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում։ Խուզարկում են նաև կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։
    📌 «Հետքի» տեղեկություններով՝ քննչական գործողություններն իրականացվում են փողերի լվացման քրեական վարույթով։
    🗣 Քննչական կոմիտեից մանրամասներ չեն հայտնում։ Մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, և ավելի ուշ հանդես կգան պաշտոնակյան հաղորդագրությամբ։
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։  Փաշինյանը …

    🇷🇺 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
     
    📌 Փաշինյանը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։
     
    Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։
  • Մահացել է լրագրող Լարիսա ՓարեմուզյանըՀիվանդության պատճառով կյանքից հեռացել է «Հե…

    Մահացել է լրագրող Լարիսա Փարեմուզյանը
    Հիվանդության պատճառով կյանքից հեռացել է «Հետքի» բազմամյա թղթակից Լարիսա Փարեմուզյանը։ Լարիսա Փարեմուզյանը Լոռու մարզի ձայնն էր, ապրելով եւ գործելով Ալավերդի քաղաքում՝ «Հետքում» պատմում էր Լոռու մարզի բնակիչների, նրանց առօրյայի, նրանց հուզող խնդիրների մասին։ 
    Խստապահանջ էր իր անձի եւ աշխատանքի հանդեպ, չափազանց պարտաճանաչ եւ պատասխանատու։  Լոռու մարզի բոլոր կառույցներին՝ տեղական եւ տարածքային կառավարման, իրավապահ համակարգ՝ հաշվետու էր պահում հասարակության առաջ։ Սիրում էր լրագրությունը եւ նվիրված էր իր մասնագիտությանը։
    «Հետքի» խմբագրակազմը իր վշտակցությունը եւ խորին ցավակցությունն է հայտնում Լարիսա Փարեմուզյանի հարազատներին։
  • Աշխարհի բեմերից՝ Կապան․ մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026»-ըԿապանում մեկնարկել է 4-ր…

    🎶 Աշխարհի բեմերից՝ Կապան․ մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026»-ը
    Կապանում մեկնարկել է 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը՝ «Կապան Ֆեստ 2026»-ը։ Տասը օր շարունակ Սյունիքի մարզկենտրոնը հյուրընկալում է 16 երկրներից ժամանած աշխարհահռչակ երաժիշտների, երիտասարդ կատարողների և դասական երաժշտության սիրահարների։
    🎺 Փառատոնի ընթացքում անցկացվում են համերգներ, վարպետության դասեր, ակադեմիական ծրագրեր և բացառիկ երաժշտական գործիքների ցուցադրություն։ «Կապան Ֆեստի» նպատակը ոչ միայն բարձրակարգ երաժշտություն ներկայացնելն է, այլև Հայաստանը՝ հատկապես մարզերը, դարձնել միջազգային մշակութային համագործակցության կարևոր հարթակ։

    Աշխարհի բեմերից՝ Կապան․ մեկնարկել է Կապան Ֆեստ 2026-ը

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Աշխարհի բեմերից՝ Կապան․ մեկնարկել է Կապան…

  • ՍԴ-ն մերժեց 7 քաղաքական ուժերի դիմումները՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ որոշումըՍահման…

    🗳️ ՍԴ-ն մերժեց 7 քաղաքական ուժերի դիմումները՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ որոշումը
    Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշեց Ազգային ժողովի 2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) թիվ 259-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը հրապարակվեց այսօր՝ հուլիսի 4-ին։ ❗️ՍԴ-ն փաստացի մերժեց «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» կուսակցությունների դաշինքների, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունների դիմումները, որոնք վիճարկում էին ընտրությունների վերջնական արդյունքները։
    ՍԴ որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
    💡Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանում 2026թ. հունիսի 26-ին մեկնարկել էր յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա գործի քննությունը։