Category: Hetq

  • Շենգավիթ վարչական շրջանում 14 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկ…

    🚰 Շենգավիթ վարչական շրջանում 14 ժամ ջուր չի լինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 19ին 10:00-24:00 Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի։
    🔗 Հասցեները՝ ԱՅՍՏԵՂ

    Շենգավիթ վարչական շրջանում 14 ժամ ջուր չի լինի

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 19ին 10:00-24:00 Շենգավիթ վարչական…

  • «Հայկական քվեն» կմասնակցի խորհրդարանական ընտրություններինԱյսօր փետրվարի 18-ին, տ…

    «Հայկական քվեն» կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
    Այսօր փետրվարի 18-ին, տեղի ունեցավ «Հայկական քվե» կուսակցության շնորհանդեսն ու մամուլի ասուլիսը։ ❗️«Հայկական քվե» կուսակցությունը ստեղծվել է օրեր առաջ՝ փետրվարի 15-ին՝ «Հայաքվե» նախաձեռնության հիմքի վրա։
    🗣 Կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Հայաքվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ ցանկանում են հասնել ընդդիմադիր դաշտի միավորման, որպեսզի խուսափեն ձայների փոշիացումից։
    📌 Կուսակցության անդամները խոստանում են ընտրություններում հաջողության դեպքում բարձրացնել կենսաթոշակները, ավելացնել գիտությանը տրամադրվող բյուջեն, պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 7%-ի։
  • Սպասվում են տեղումներԵրևանում փետրվարի 18-ին ուշ երեկոյան հնարավոր է, 19-ի գիշե…

    🌧 Սպասվում են տեղումներ
    Երևանում փետրվարի 18-ին ուշ երեկոյան հնարավոր է, 19-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև։
    Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։
    🌡 Օդի ջերմաստիճանը փետրվար 18-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 19-20-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով:
  • Ավստրիայում մեկնարկեց Եպիսկոպոսաց հավաքըՓետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն ք…

    Ավստրիայում մեկնարկեց Եպիսկոպոսաց հավաքը
    Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում իր աշխատանքները սկսեց Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության քսանհինգ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։
    Եպիսկոպոսաց հավաքը բացվեց Տերունական աղոթքով, որին հաջորդեց միասնության մասին Պողոս առաքյալի՝ եփեսացիներին ուղղված նամակից ընթերցումը։ Ապա ժողովականներին հայրական իր խոսքն ու պատգամն առցանց հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
  • Հայաստանի ամենացուրտ գյուղի վերջին բնակիչներըԱմասիայի շրջանի Շաղիկ գյուղ տանող ճ…

    Հայաստանի ամենացուրտ գյուղի վերջին բնակիչները

    Ամասիայի շրջանի Շաղիկ գյուղ տանող ճանապարհը ձմռանը հաճախ է փակվում ձնաբուքի պատճառով, երբեմն գյուղ հասնելն ահնար է լինում։ Շաղիկը Հայաստանի ամենացուրտ գյուղերից է, ապրուստի միակ միջոցն այստեղ անասնապահությունն է։
    Շաղիկում 5 ընտանիք է ապրում։ Գյուղի դպրոցը մեկ աշակերտ ունի։ Նա էլ այս տարի կավարտի, դպրոցը կփակվի։

    Հայաստանի ամենացուրտ գյուղի վերջին բնակիչները

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    Հայաստանի ամենացուրտ գյուղի վերջին բնակիչները
    #Ամասիա յի շրջանի Շաղիկ գյուղ տանող ճանապարհը ձմռանը հաճախ է փակվում ձնաբուքի պատճառով, երբեմն գյուղ հասնելն ահնար է լինում։ Շաղիկը #Հայաստան ի ամենացուրտ…

  • Ապօրինի տնօրինվող հողերը ազատելու փոխարեն Երեւան համայնքը դրանք օտարել է «Մուլտի…

    Ապօրինի տնօրինվող հողերը ազատելու փոխարեն Երեւան համայնքը դրանք օտարել է «Մուլտի-լեոնին»
    Հակակոռուպցիոն կոմիտեն դատախազության հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել «Մուլտի-լեոն» ընկերության կողմից Երեւանում տարիներ շարունակ անօրինական հողօգտագործման փաստի առնչությամբ։ ❗️Խոսքն ընդհանուր 24,908 քմ տարածքի մասին է, որտեղ գազալցակայաններ են շահագործվել։ 
    Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդել է Երեւան համայնքին՝ դադարեցնել այդ տարածքների եւ դրանց վրա առկա գույքի ապօրինի օգտագործումը, բայց քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է հողամասերից մեկը՝  Շիրակի 1/18 հասցեում, վաճառել այն ապօրինի տնօրինող «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ին՝ շուկայական արժեքի կես գնով։
    🔗 Հոդվածն ամբողջությամբ` ԱՅՍՏԵՂ

    Ապօրինի տնօրինվող հողերը ազատելու փոխարեն Երեւան համայնքը դրանք օտարել է «Մուլտի-լեոնին»

    Կադաստրի կոմիտեից ստացված փաստաթղթում նշված է, որ Շիրակի 1/18 հասցեի հողամասն ու առկա շենք-շինությունները 2026 թվականի հունվարի 29-ին…

  • Երևանում փետրվարի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տե…

    💧 Երևանում փետրվարի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի գիշերը և առավոտյան հնարավոր է, 19-ին և 22-ի ցերեկը սպասվում է անձրև։
    📍Փետրվարի 17-ի ուշ երեկոյան, 18-19-ին, 22-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։
    Օդի ջերմաստիճանը փետրվար 17-ի ցերեկը, 18-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 19-20-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճանով։
  • Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել, …

    🔻 Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

    Այսօր իմացանք, որ Ռուբեն Վարդանյանը՝ սիրելի ամուսին, հայր, եղբայր և պապ, դատապարտվել է քսան տարվա ազատազրկման։
    Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սարսափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած, ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։
    Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում՝ իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից, դատավարությանն անկախ լրատվամիջոցների մասնակցությունից: Լսումներն անցկացվել են փակ դռների հետևում և այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով և, նույնիսկ ադրբեջանական օրենքներով, արդար դատաքննության չափանիշների հետ։
    Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն։
    Մենք շարունակելու ենք նրա և մյուս հայ բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված մեր ջանքերը։ Կոչ ենք անում միջազգային առաջնորդներին, միջազգային իրավունքին համահունչ, ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները նրանց ազատությունն ապահովելու և իրավունքները պաշտպանելու համար։

    ❗️❗️Ռուբեն Վարդանյանը Բաքվում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Դատական ​​նիստում մեղադրող կողմն առաջարկեց ցմահ ազատազրկման դատապարտվել։
  • Թրամփը Ուկրաինային դարձյալ հորդորում է նստել բանակցությունների սեղանի շուրջՇվեյ…

    🇺🇸🇺🇦 Թրամփը Ուկրաինային դարձյալ հորդորում է նստել բանակցությունների սեղանի շուրջ
    Շվեյցարիայի Ժնև քաղաքում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային կոչ է արել «շուտափույթ նստել բանակցությունների սեղանին»։
    Նախագահական Air Force One-ում լրագրողները ԱՄՆ նախագահին հարցրել են, թե ինչ է նա սպասում եռակողմ հանդիպումից, որը կկայանա փետրվարի 17-18-ը։

    Ամեն ինչ շատ պարզ կլինի: Լսեք, առայժմ ավելի լավ է, որ Ուկրաինան շուտափույթ նստի բանակցությունների սեղանի շուրջ, ահա և այն ամենը, ինչ ես ձեզ կասեմ։ Մենք այն դիրքում ենք, երբ ուզում ենք, որ նրանք նստեն բանակցությունների սեղանի շուրջ

    ,- ասել է Թրամփը։

  • «Առողջության ապահովագրությունը չպետք է իրականացվի բժիշկների հաշվին». ահազանգում …

    «Առողջության ապահովագրությունը չպետք է իրականացվի բժիշկների հաշվին». ահազանգում են բժիշկները
    Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության նոր համակարգի ներդրումը հերթական անգամ քննարկման ու քննադատության տեղիք է տվել: Համակարգի ռիսկերին, բացերին ու չլուծված հարցերին վերաբերող քննարկում էին կազմակերպել մի շարք բժիշկներ: Նրանք պնդում են, որ առողջության ապահովագրությունը չպետք է իրականացվի իրենց՝ բժիշկների հաշվին։
    «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը նշում է, որ առողջության համընդհանուր ապահովագրությամբ գործող սակագները հստակ հաշվարկված չեն:

    🗣 Դրանք «կաբինետային» որոշումների արդյունք են, որոնք հաշվի չեն առնում բժշկական ծառայության իրական բարդությունը, ռիսկերը կամ բուժաշխատողի պատասխանատվության աստիճանը

    ,- ասում է Անուշ Պողոսյանը։
    📌 Նրա խոսքով՝ տարբեր բարդության միջամտությունների համար սահմանված նույն սակագինը կբերի նրան, որ կխրախուսվի ոչ թե որակյալ բուժումը, այլ պարզապես քանակի ապահովումը։
    ❗️Ուշադրություն է հրավիրվում այն փաստին, որ նեղ մասնագիտական խորհրդատվության գները խիստ նվազել են։ Եթե նեղ մասնագիտական խորհրդատվությունն արժե 10-15, երբեմն՝ 30 հազար դրամ, ապա ապահովագրությամբ հաշվարկվում է ընդամենը 3000-6000 դրամ։ Թե ինչպես է հաշվարկվել այս թիվը՝ բժիշկները տեղյակ չեն։